Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Արմեն Սարգսյանը Փաշինյանի «դիսպետչերն» է․ Գեւորգ Պետրոսյանը ՀՀ նախագահի հրաժարականն է պահանջում

Ես քաղաքական ուժի ցանկացած որոշում հարգում եմ, պարզապես ինձ համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի մեր նախաձեռնությունը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են գնահատում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայտարարությունը, թե իրենք Սահմանադրական դատարան կդիմեն միայն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո։

«Բարգավաճ Հայաստանը այստեղ բոլորովին ուրիշ խնդիր է հետապնդում՝ կանխել Սահմանանդրական կարգի տապալումը։ Որեւէ կապ ես չեմ կարողանում տեսնել։ Երեւի իրենցից պետք է ճշտել այդ կապը»,- հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Նա նկատեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի այս որոշումը՝ մինչեւ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը չդիմել ՍԴ, «Բարգավաճ Հայաստան»-ին զրկում է Սահմանադրական դատարան դիմելուց, որովհետեւ խմբակցության ձայները չեն բավարարում։ ՍԴ դիմելու համար առնվազն 27 ձայն է հարկավոր, իսկ ԲՀԿ-ն ունի 25 մանդատ, ընդ որում՝ ամիսներ առաջ խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը։

«Եթե անգամ Տիգրան Ուրիխանյանը մեզ միանա, որը անջատվել է խմբակցությունից, այնուամենայնիվ չենք կարողանալում 27 ձայները ապահովել։ Հիմա իրենք միշտ ասում էին, որ երկրում պետք է սահմանադրական կարգը պահպանվի, կանխվի սահմանադրական կարգի տապալումը, ընդդիմությունը պետք է հարգված լինի եւ պետք է թույլատրվի կատարել իրենց լիազորությունները, հիմա լավագույն առիթն է, բայց եթե իրենք չեն միանում, ես իրավունք չունեմ պիտակավորեմ, դա նրանց ինքնավարության սկզբունքից է բխում, ինչպես ուզում են թող վարվեն, այնուամենայնիվ ժողովուրդը պետք է տեսնի ու գնահատի։ «Բարգավաճ Հայաստան»-ին շատերն ասել են, որ պատասխանատու պահին վերջնական քայլ չեք կատարում, հիմա մենք քայլը արել ենք, բայց քանի որ այդ քայլը անելու վերջնական արդյունքին խոչընդոտում է համապատասխան ձայների պակասը, դրա համար հայցել ենք իրենց աջակցությանը»,- ասաց նա։

Հարցին, թե նման պատասխանատու պահին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ձեզ միայնա՞կ է թողնում, Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց․ «Ստացվում է, որ՝ այո։ Ուրիշ անվանում դա չունի։ Որեւէ վիրավորական բան չեմ ասի երբեք, որովհետեւ ես ունեմ շատ հարգելի ընկերներ, բայց փաստորոն ստացվում է, որ ճակատագրական պահին «Լուսավոր Հայաստանը» չի միանում ճակատագրական քայլին»։

ԲՀԿ-ական պատգամավորրից հետաքրքրվեցինք նաեւ, եթե Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո, «Լուսավոր Հայաստանը» հայտարարի, որ դիմում է Սահմանադրական դատարան, հնարավո՞ր է ԲՀԿ-ն միանա, քանի որ ԼՀԿ-ն եւս բավարար ձայներ չունի միայնակ դիմելու ՍԴ, Գեւորգ Պետրոսյանը դժվարացավ պատասխանել, պատճառաբանելով, որ դա խմբակցության որոշելիքն է։

«Եվ քանի որ դա առայժմ կանխատեսումների դաշտում է, չկա որէեւ իրական նախաձեռնություն, որ մենք տեսնենք, կարդանք․․․․ Տեսեք, մենք մեր նախաձեռնությունը ներկայացրեցինք գրավոր, իրենց մասնագետները նայեցին, այսինքն՝ իրենք առարկայական նյութ են ունեցել, կողմնորոշվելու՝ միանալ, թե ոչ։ Մենք որեւէ նյութ չունենք, որ իմանանք, ինչի մասին է խոսքը, որ այս գլխից խոստանանք՝ կմիանանք, թե ոչ»,- ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի՝ «ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ստորագրումը։ Նշենք, որ այս փաթեթով, ԱԺ-ի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվելու են ԱԺ նախագահի կողմից։ Գեւորգ Պետրոսյանը նախ նշեց, որ երկար ժամանակ է ինչ Արմեն Սարգսյանին նախագահ չի համարում, եւ պահանջում է նրա հրաժարականը։։

«Նա Նիկոլ Փաշինյանի «դիսպետչերն» է, որովհետեւ եթե նա նախագահ լիներ, նա կարձագանքեր վերջին 10-12 օրվա ընթացքում ոստիկանության կողմից իրականացվող բռնություններին, թե ինչպես են մարդկանց անօրինական կարգով մարդկանց փողոցից վերցնում, տանում մի քանի ժամ ազատազրկում, բաց թողնում։ Նա բացարձակապես անելիք չունի իր պաշտոնում։ Ես հիմա ավելի շատ նախագահի հրաժարականն եմ պահանջում որպես քաղաքացի, ոչ թե որպես պատգամավոր, քան Նիկոլ Փաշինյանի»,- ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը, ապա շարունակեց պնդել, թե նախագահը անգործության է մատնվել։

«Իր համար պատսպարվել է հաճելի վայրում եւ անգործության է մատնվել արդեն երկրորդ տարին է։ Նա բացարձակապես որեւէ գործառույթ՝ բացի «դիսպետչերի» գործառույթից որեւէ քայլ չի կատարել որպես երկրի նախագահ։ Ի վերջո մեր կյանքում բավականին իրադարձություններ տեղի ունեցան, նա որեւէ անգամ որպես երկրի նախագահ իրեն չդրսեւորեց»,- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը։