Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

ՀՀ նախագահը պետք է շատ արագ դիմի ՍԴ՝ հակասահմանադրական գործընթացը կանխելու համար․ Գոռ Հովհաննիսյան

Ամեն ինչ արվել է հակասահմանադրական եղանակով, ոչ միայն սահմանադրական փոփոխությունների նախագծի բովանդակությունն է հակասահմանադրական, այլեւ դրա ձեւական կողմը, ընդունման բնույթն ու պայմանները։ Այս մասին այսօր` հունիսի 23-ին, խոսելով ԱԺ-ում Սահմանադրության փոփոխության մասին PARA TV-իի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը։

«Այստեղ կարելի է հարց առաջ քաշել՝ որքանով է կաշկանդում հակաիրավական ու հակասահմանադրական ակտը որեւէ մեկին կամ իրավունքներ ու պարտականություններ ստեղծում որեւէ մեկի համար։ Իմ կարծիքով՝ նման ճչացող հակասահմանադրականության պայմաններում կարելի է այդ ամենը կասկածի տակ դնել եւ ձեւացնել, թե մենք ոչինչ չենք տեսնում եւ համակերպվում են, որ օրենք է ընդունվել կամ որ դա ընդհանրապես օրենք է։ Սա շատ վիճելի հարց է եւ ես միանշանակ պատասխան չունեմ․ մի կողմից խորհրդարանական մեծամասնությունն ընդունել է իրավական ակտ, բայց մյուս կողմից սահմանադրական կարգը պահանջում է, որ իշխող մեծամասնությունն իր լիազորությունները պետք է իրականացնի թույլատրելի շրջանակում եւ չպետք է վերազանցի դրանք եւ ընդունի ակնհայտ հակասահմանադրական իրավական ակտ։ Հետեւաբար, սա շատ զգայուն հարց է եւ ես միանշանակ պատասխան չունեմ», ասել է սահմանադրագետը։

Գոռ Հովհաննիսյանը կարծում է, որ այդ օրենքն ուժի մեջ կարող է մտնել միայն նախագահի ստորագրելուց հետո․

«Սահմանադրության 129-րդ հոդվածի առաջին մասն ասում է, որ ԱԺ ընդունած օրենքները պետք է ստորագրի նախագահը։ Օրենքով սահմանադրություն փոխել հնարավոր չէ։ Բայց օրենք է նաեւ սահմանադրական փոփոխությունը։ Այստեղ վեճ կա։ Նախագահը պետք է պնդի եւ պահանջի, որ ինքն այդ իրավունքն ունի եւ այդ վեճը պետք է լուծի ՍԴ-ն, նա պետք է պնդի, որ ԱԺ-ն խախտել է իր իրավունքները։ Եթե ՍԴ-ն մերժի նախագահին, օրենքը կմտնի ուժի մեջ, եթե հավանություն տա՝ այդ օրենքն ուժի մեջ մտնել չի կարող», ասել է նա։

Ըստ Գոռ Հովհաննիսյանի՝ Մայր օրենքն ասում է, որ ԱԺ 1/5-րդը կարող է դիմել օրենքների սահմանադրականությունը ստուգելու կամ էլ ներպետական վեճերի հարցով։ Բայց սրանցից ոչ մեկը չի բավարարում ընդդիմադիր ուժերի դիմելու համար, բայց նրանք կարող են դիմել սահմանադրական մարմինների միջեւ վեճերի վարույթ հարուցելու հարցով։ Այդ վարույթում խորհրդարանական փոքրամասնությունը կարող է դիմել ոչ միայն իր իրավունքները պաշտպանելու, այլեւ ամբողջ խորհրդարանի իրավունքները պաշտպանելու հարցով։ Պետք է ապացուցի, թե որ իրավունքն է խախտվել այդ օրենքով։ Տեսեք՝ երեկ խորհրդարանական մեծամասնությունը խախտել է ԱԺ-ի իրավունքը՝ դիմել ՍԴ։ Այս իրավունքի խախտումը ՍԴ-ում կարող է վիճարկել ԱԺ փոքրամասնությունը։ Փոքր-ինչ զավետական է ստացվում, որ խորհրդարանը խորհրդարանի իրավունքն է պաշպանելու։ Եթե չդիմեն՝ ապա կստացվի, որ դատարկ խոսում են եւ ցանկություն չունեն կանխել հակասահմանադրական ընթացքը», ասել է նա սահմանադրագետը։

Նա հույս է հայտնել, որ ԱԺ փոքրամասնությունը մի կողմից, ՀՀ նախագահը մյուս կողմից, շատ արագ կդիմեն ՍԴ՝ երկրում կանխելու հակասահմանադրական գործընթացը․

«Եթե չանեն, ուրեմն լավ էլ համամիտ են մեծամասնության հետ»։

ԱԺ պատգամավորներից մեկի դիտարկումը, թե այդ փոփոխությունը ժողովրդի կամքով է, Գոռ Հովհաննիսյանը համարում է հակագիտական․

«Ժողովրդի իրավունքը սահմանափակված է Սահմանադրության անփոփոխելի նորմերով։ Ժողովուրդը չի կարող անել փոփոխություններ, որոնք հակասում են Մայր օրենքի անփոփոխելի դրույթներին»։