Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Ցանկանում են պետական օրհներգը հեռացնել եթերից

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում «Քանակական հայրենասիրություն» վերնագրով գրառում է կատարել՝ անդրադառնալով հեռուստաեթերում ՀՀ օրհներգի պարտադիր կատարմանը:

«Ազգային Ժողովում ՀՌՀ տարեկան հաղորդումը ներկայացնելիս եւս մեկ անգամ հնչեցրեցի իմ այն կարծիքը, որ ՀՀ Օրհներգի պարդադիր կատարումը 24.00-ին բոլոր հեռուստառադիոընկերությունների եթերում վիճելի նորմ է, եւ այդ օրենսդրական պահանջը անհրաժեշտ է ձեւափոխել:

Այդ տեսակետը բուռն արձագանքի արժանացավ որոշ հանրային անձերի, լրագրողների եւ սոցցանցերի օգտատերերի կողմից: Մի քանի գրառումներում իմ այս կարծիքը նույնիսկ որակվեց որպես եկեղեցու, ընտանիքի ինստիտուտի, ազգային արժեքների դեմ միտված քայլ: Ցավով պետք է արձանագրեմ, որ մեզանում անչափ շատ են մարդիկ, որոնց մոտ բացակայում են թե մտավոր գործողություններ կատարելու ունակություններն ու ցանկությունը, թե այդպիսի գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գործիքակազմը: Այնուամենայնիվ, եւս մեկ անգամ փորձեմ կարճ փաստարկել իմ տեսակետը:

Ցանկացած երկրում պետական/ազգային Օրհներգը քաղաքական իշխանության գործիքներից մեկն է: Այլ ֆունկցիաներ կատարելու հետ միասին այն կարգավորում է մարդկանց վարմունքը, համախմբում եւ ոգեւորում է նրանց, խորհրդանշում է քաղաքացիների սերը, հպարտությունը, հարգանքը առ սեփական պետություն: Այդ է պատճառը, որ Օրհներգի կատարումը ուղեկցվում է համապատասխան արարողակարգով (ներկաները ոտքի են կանգնում, դադարեցնում են շարժումներն ու աղմուկը, եւ այլն): Չմոռանանք նաեւ որ այն կատարվում է հանդիսավոր եւ ուրեմն սահմանափակ առիթներով: Բայց անհասկանալի տրամաբանությամբ լիցենզավորված բոլոր հեռուստառադիոներին օրենքով պարտադրեցին օրը երկու անգամ հնչեցնել պետության խորհրդանիշներից մեկը:

Ասածս այն է, որ Օրհներգը ոչ զովացուցիչ ըմպելիքի գովազդ է, ոչ էլ հիթ-շքերթի առաջին տեղը զբաղեցնող երգ, որ ամենօրյա ռեժիմով հնչի տասնյակ հեռարձակողների եթերում: Որ ներխուժի մարդկանց բնակարան, երբ քաղաքացին չի սպասում այն, պատրաստ չի ընկալել, խորությամբ զգալ երկրի ամենագլխավոր երաժատական եւ խոսքային ուղերձը: Օրինակներ բերեմ:

Մոտենում է կեսգիշերը…: Գինովցած ֆուտբոլասերները Երեւանի փաբերից մեկում լարված հետեւում են սիրված թիմի հերթական հարձակմանը եւ հասունացող գոլի պահին խաղը ընդհատվում է Օրհներգով: Դուք՛ հարգելի երդվյալ հայրենասերներ, տեսե՞լ եք ֆուտբոլասերների էմոցիոնալ արձագանքը այդ պահին: Նորից մոտենում է կեսգիշերը… Տան տնտեսուհին հերթական սերիալն է դիտում, եւ սիրավեպի կուլմինացիոն վարկյաններին պատկերն մեկ ակնթարթում փոխվում է, առաջացնելով տիկնոջ հիասթափությունը: Կարելի է երկար շարունակել, թե ոնց է մեր պետության խորհրդանիշը ընդմիջում բռնության, կամ անկողնային տեսարաններըը, կրիմինալ «ռազբիրատը», ռաբիս անճաշակ կլկլոցը…: Եւ այդ ամենը անմիջապես շարունակվում է Օրհներգից հետո!!!:

Եւ օրեցօր կրկնվող հարյուրավոր նմանատիպ իրավիճակներում Օրհներգը փոխակերպվում է ծաղրանքի, ենթարկվում է անարգանքի, դառնում է կեղծ: Հայրենասիրությունը, հարգանքը քանակական չափորոշիչ չպետք է ունենա:

Կան փոքրատիվ երկրներ, որտեղ հեռուստա եւ ռադիոընկերությունները հեռարձակում են Օրհներգը առավոտյան եւ երեկոյան, սակայն միայն հանրային կամ պետական ալիքներով (Կոլումբիա, Թայլանդ, Տանզանիա, այլ): Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային օրհներգը, օրինակ, հնչում է Հոնգկոնգի հեռուստաալիքներով լուրերի երեկոյան թողարկումներից առաջ: Եւ դա հստակ քաղաքական ուղերձ է հոնկոնգցիներին՛ ձեր երկիրը արդեն Չինաստանի անբաժանելի մասն է, եւ դուք ՉԺՀ-ի քաղաքացիներ եք:

Հայաստանցիներս օրը երկու անգամ (այն էլ ընդմիջելով կեսգիշերային ժանրի հաղորդումները) ինչ-որ մեկին պետք է բացատրենք, որ մեր երկիրը մերն է, եւ մենք այս երկրի քաղաքացինե՞ր ենք»: