Չեմ զարմանա, եթե բարձր մակարդակով հայտնեն, որ կորոնավիրուսի տարածման համար ևս Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս դատավորներն են մեղավոր
Հրայր Թովմասյանից ձերբազատվելուց հետո կորոնավիրուսը կվերանա՞: Այսպիսի հարցադրում է արել քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Մեր իշխանությունների պրիմիտիվությունը չափ ու սահման չունի... Երեկ նիկոլականների կողմից Սահմանադրությունում հակաօրինական փոփոխություն կատարելուց հետո գործող իշխանությունները որոշեցին ժողովրդի ուշադրությունը շեղել այդ խնդրից և այսօր մեծ նվեր մատուցեցին. կորոնավիրուսային վիճակագրության համաձայն` 1274 թեստավորվածներից վարակված են եղել 418-ը, իսկ առողջացածների թիվը՝1013 է...
Մինչև երեկ ոչինչ չէր հուշում, որ մեզ մոտ այսպիսի կտրուկ «հաճելի» վիճակ է նախատեսվում. իշխանություններն ընդամենը զգուշավոր, բայց ոչ հիմնավորված, լավատեսություն էին հայտնում... Դա այն դեպքում, երբ, օրինակ, իմ շրջապատում կորոնավիրուսով հիվանդությունների դեպքերը կտրուկ ավելացել են...
Նիկոլ Փաշինյանը նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարն է օգտագործում հօգուտ իր քաղաքական շահերի...
Վերը նշված թվերից կարելի է ենթադրել, որ իշխանությունները կորոնավիրուսից առաջողջացածների թիվն են ժամանակին գաղտնի պահել, որ հիմա էլ այն «քաղաքական» աստառով ներկայացնեն հասարակությանը...
Այսպես շարունակվելու դեպքում, չեմ զարմանա, եթե բարձր մակարդակով հայտնեն, որ կորոնավիրուսի տարածման համար ևս Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս դատավորներն են մեղավոր, ինչպես մեղավոր են տնտեսության խայտառակ և մարդկանց ծանր սոցիալական վիճակի համար...
Հ.Գ. Կարող է կորոնավիրուսային այսօրվա վիճակագրության վրա աշխատել է Տիգրան Մուկուչյանը»,-գրել է քաղաքագետը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով