Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Գործարարներն այդպիսով ասում էին, թե ինչ վերաբերմունք ունեն Մարտի 1-ի գործի հանդեպ․ Վիկտոր Սողոմոնյան

2-րդ նախագահի կալանավորման ամեն մի օրն ապօրինի էր, եւ կարող ենք փաստել, որ Վերաքննիչ դատարանն արդար որոշում է կայացրել։ Այս մասին «5-րդ ալիքի»՝ Ագնեսա Խամոյանի, «Հարցազրույց» հաղորդաշարին հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։

«Ամբողջ այս ընթացքում դատախազությունն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե ինչո՞ւ պետք է նախագահ Քոչարյանը մնա կալանքի տակ։ Ինչ վերաբերում է գրավին, այն տարօրինակ կերպով մեծ էր, մեր պամության մեջ նախադեպը չունեցող։ Բայց դա էլ է անցյալում», ասել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը։


Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ երբ գրավի գումարը հայտարարվեց, հայտնի կենտրոնից նորից հսկայական հարստության մասին առասպելները սկսեցին շրջանառել․

«Գործարարները, որոնք փոխանցել էին գումարը, դրանով ասում էին, թե ինչ վերաբերմունք ունեն նրանք Մարտի 1-ի գործի հանդեպ։ Չեմ կարող չնշել այն մարդկանց ներդրումը, որն ի դեպ շատ պարտավորեցնող վերաբերմունք էր, աջակիցների կողմից, անծանոթ մարդկանց կողմից, նախագահ Քոչարյանի եւ իմ անունից երախտագիտություն եմ հայտնում բոլորին»։

Մեկնաբանի այն հիշեցմանը, թե եղել են հրապարակումներ, որոնք համեմատելով մատնանշել են, որ այս իշխանությանը չհաջողվեց այդքան ներդրում բերել, սակայն նախկին նախագահի համար 24 ժամում խոշոր գումար հավաքվեց, Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ եթե իրավունք ունենար այդ գործարարների փոխարեն խոսել՝ շատ բան կասեր, բայց հակված չէ քաղաքականացնել

«Պարզապես ասում եմ, որ այդ մարդկանց քայլն ինձ համար նշանակում է, թե մարդիկ լիարժեք հասկանում են, թե սա ինչ գործ է եւ որքանով կապ ունի նախագահ Քոչարյանի հետ։ Վերցնենք այս գործի սկզբնակետն ու այսօրվա կետը․ սկզբում լկտի քարոզչություն էր երկրորդ նախագահի դեմ, մարդասպան, հանցագործ եւ այլն։ Այնպիսի հակաքարոզչություն էր տարվում, որ դատարանի առջեւ միայն լրագրողներն էին, մարդիկ կարծես ուզում էին հեռու մնալ այդ պատմությունից։ Իսկ հիմա՝ նախագահի ազատության մեջ հայտնվելուց առաջին պահից կա ոգեւորվածություն, հանգիստ վերաբերմունք, նրա մեկ նկարը այնպիսի ոգեւորություն առաջացրեց, որ առաջ պատկերացնել հնարավոր չէր։ Իշխանությունը չարողացավ հիմք ստեղծել նոր հակաքարոզչության համար։ Հիմա առանձնապես դիմադրություն չկա։ Այս երկու կետերը տարբեր աշխարհներ են։ Երբ մարդիկ չգիտեին, թե ինչ է կատարվել, նրանց շատ հեշտ էր ուղղորդել։ Իսկ երկու տարվա ընթացքում հսկայական գործընթաց է տեղի ունեցել։ Դատավարությանը զուգահեռ մեծ ճանապարհի հանգրվաններից են ստորագրահավաքը, հայտնի դեմքերի հայտարարությունը, մարդկանց աջակցությունը, կոչերը։ Նախագահ Քոչարյանի ազատության համար պայքարը, մեր բանաձեւի համաձայն, մեկ մարդու համար պայքար չէր։ Տեսեք՝ հիմա ինչ է կատարվում, ԲՀԿ-ի դեմ, ՍԴ-ի դեմ սանձազերծված արշավը։ Մարդիկ պետք է իմանան, որ լուռ դիտորդ մնալու դեպքում՝ այդ ուղտը իրենց դռանն էլ է չոքելու», ասել է 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը։

Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործը մեռելածին էր եւ այն քանդվելու էր․

«Դուք տեսաք եւ ՄԻԵԴ-ի, եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքները․․․ Այդ գործը ջախջախվելու էր, այն կապ չունի սպանությունների հետ, ի՞նչ գործ ունեին տուժողները դատարանում՝ հասկանալի չդարձավ այդպես էլ»։

Նրա խոսքով՝ ցանկացած իշխանություն հասարակությանը պտք է ուղենիշներ տա, դրանք պետք է հիմնված լինեն որոշակի արժեքների վրա։

«Իսկ այս իշխանությունն ասում է՝ սրան-նրան կնստեցնենք, կբերի փողերը կտա։ Եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ տան, բա դուք ինչ եք անելու։ Ձեր աշխատանքը որն է։ Դա հասարակությանը զարգացման տանող ճանապարհ չէ, դա ծեծողների ու ծեծվողների, նստեցնողների ու նստողների հասարակություն է։ Ես մի պահ ծիծաղում էի, երբ այսօր լսում էի, թե ինչպես են ԱԺ-ում հայտարարում՝ մենք ուզում ենք ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական դատարան։ Երբ որեւէ համայնքում որեւէ բան պետք է կառուցեն, ցանկապատում են, հետո ամիսներով ու տարիներով քննարկում ու այդպես էլ ոչինչ չեն կառուցում, իսկ հիմա մեկ հանրաքվե էին անում, հետո շատ հեշտ հրաժարվեցին դրանից, հիմա էլ երեք ժամում այդպիսի ճակատագրական հարցի են լուծում տալիս», ասել է Վիկտոր Սողոմոնյանը։