Ուզում եմ հավատալ պատգամավորներին, որ այս փոփոխություններից հետո դուք բոլորդ երջանիկ եք ապրելու (տեսանյութ)
Ես ուզում եմ հավատալ մեր պատգամավորներին, որ այս փոփոխություններից հետո դուք բոլորդ երջանիկ եք ապրելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ակնհայտ հեգնանքով նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՍԴ-ի շուրջ կատարվողը իրավակա՞ն գործընթաց, թե քաղաքական: «Չէ, ի՞նչ եք ասում, երեկ ինչ-որ մեկը հայտարարեց, որ այս գործընթացը երջանիկ ապրելու համար է, որ այստեղ ոչ մի քաղաքական բան չկա: Նենց որ հավատացեք, որ վաղվանից երջանիկ եք ապրելու: Ես ուզում եմ հավատալ մեր պատգամավորներին, որ այս փոփոխություններից հետո դուք բոլորդ երջանիկ եք ապրելու»,-ասաց ՍԴ նախագահը:
Հարցին, թե տհաճ չէ՞ աշխատել ներկա իշխանությունների հետ, որոնք անընդհատ ասում են, որ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ, պետք է հեռանա, նա պատասխանեց. «Հրայր Թովմասյանի համար նախկին իշխանություն, նոր ու հին իշխանություն, իրենց ասածները Հրայր Թովմասյանի համար 100-րդական են: Հրայր Թովմասյանը գլուխը կախ, գալիս իր աշխատանքն անում, գնում է»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին