Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները Ռոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականին Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Հերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետ Կառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանը Մանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբ

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցըՌոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականիցՎարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. Թրամփ
Կարծիք

Եթե կարճ ասեմ՝ ՀՀ-ում առողջապահության նախարարություն գոյություն չունի․ Հայկ Մանասյան

Համաճարակի չորրորդ ամսում թթվածնային կայանների հարցը գերխնդիր է դարձել։ Այս մասին Ֆեյսբուքյան՝ «Քաղաքական համաճարակ» վերնագրված ուղիղ եթերում հայտարարել է գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ, հայտնի բժիշկ Հայկ Մանասյանը։

Ըստ նրա՝ թթվածինն ամենաէժան ստացվող միջոցն է, որը պետք է վաղուց ապահովված լիներ եւ համաճարակի չորրորդ ամսում նման հարցի լուծումը մեղմ ասած անթույլատրելի է։

«Մեր առողջապահության կազմակերպիչները, նախարարությունը բազմաթիվ բացթողումներ են թույլ տվել, որովհետեւ մասնագետների մի մասը գտնում է, որ առողջապահության նախարարությունը պիտի ժամանակին շատ ավելի խիստ կարանտին մտցներ, ես գտնում եմ, որ հյուրատներ զբաղեցնելու եւ հյուրանոցներ մոբլիզացնելու փոխարեն պետք է առողջապահական հիմնակները մոբիլիզացներ», ասել է Հայկ Մանասյանը։

Բժիշկը պնդում է, որ թթվածնի խնդրի շուրջ արդեն բավականին ժամանակ խոսակցություններ կային ներքին խոհանոցից․

«Եթե կարճ ասեմ՝ Հայաստանի Հանրապետությունում առողջապահության նախարարություն գոյություն չունի։ Լավ կզգաք, վատ կզգաք, այս տեսակետը ձեզ դուր է գալիս, թե ոչ, գրասենյակը, որն այնտեղ աշխատում է, առողջապահության նախարարություն չի։ Այդպիսի բան գոյություն չունի։ Ցավում եմ իմ այն ընկերների համար, որոնք իմ այս ասած խոսքը պետք է անձնական ընդունեն, մտածեն, որ ես չափազանցում եմ, բայց տղերք ջան, եթե դուք գտնում եք, որ այն ինչ հիմա կա, դա առողջապահության նախարարություն է, ապա ես ցավում եմ, որ դուք՝ որպես բժիշկ, որպես մասնագետ, գոյություն չունեք։ Ցանկացած մեկը, որը գիտի՝ ինչ է բժշկությունը, առողջապահությունը, ինտենսիվ թերապիան, թթվածնով մատակարարումը՝ կհասկանա ինչ նկատի ունեմ։ 150 ապարատ են ստացել, որոնք միանալու էին թթվածնային աղբյուրին։ Եթե 150 ապարատ պետք է թթվածնով ապահովես, ուրեմն պետք է 500 աղբյուր էլ պացիենտի համար առանձին վերցվսծ ունենաս, արհեստական շնչառության ապարատի թթվածնի աղբյուր։ Պատկերացրեք՝ բաղնիք են սարքել, պատրաստվում են բաղնիքում ծառայություն մատուցել, բերում են ցնցուղները, խողովակները, ծորակները, վերջում պարզվում է, որ այս քանդուքարափ համակարգը այն աստիճանի խայտառակ վիճակում է, որ տաք ջուր չունեն։ Այսինքն թթվածինը չի բավականացնում էքստրեմալ պայմաններում աշխատանքին, այլ միջին ծանրաբեռնվածությամբ աշխատանքին։ Ես էլ մեծ-մեծ խոսում եմ, ասում եմ՝ մեր համակարգում պրոբլեմ չկա, ամեն ինչով հագեցած է, ամեն ինչ ունի, միլիոն դոլարանոց համակարգչային շերտագրության ապարատ ունի, բայց, պարզվում է, թթվածնային կայան չունի։ 2020 թվականն է, թողնես մեծ-մեծ խոսեն կանխարգելիչ բժշկության մասին, ծխախոտի դեմ պայքար էր ծավալում ժամանակին․․․ Այստեղ ոչ ես կարող եմ հիմնավորել, թե ինչի չունեն թթցածնային կայան, ու ոչ ոք թող չփորձի հիմնավորել, դա անհնար է։ Որ խորանամ, էլի լուծումներ կգտնեմ, որովհետեւ թթվածնային կայանները մենակ հիվանդանոցների կայանները չեն, մոբիլիզացման լուրջ հարցեր կարելի էր լուծել, որ չեն լուծել», ասել է բժիշկ Մանասյանը։

Բժիշկը դիմում է վարչապետին, ահազանգելով, որ առողջապահության նախարարությունը արմատական վերաձեւավորման կարիք ունի․

«Պարո՛ն Փաշինյան, պարո՛ն վարչապետ, ես չգիտեմ՝ մյուս նախարարություններում ինչ վիճակ է, բայց առողջապահության նախարարությունը լուծարման եւ վերաձեւավորման կարիք ունի։ Ես չեմ ասում հրաժարական, ուզում եք՝ հրաժարական թող տա, գա մեկ ուրիշը, այդ մեկ ուրիշից հետո մեկ ուրիշը, բայց նախարարություն գոյություն չունի։ Այսպիսի աշխատանք, այսպիսի խորհրդականներ․․․ Աա արդեն անհնար բան է։ Ամենաէժան միջամտությունը՝ թթվածնով ապահովումը մեր հանրապետությունում պրոբլեմ է։ Այն դեպքում, երբ մենք տեսել ենք պատերազմ, տեսել ենք երկրաշարժ ու պատրաստվում ենք հիմա էլ՝ այնպիսի ծանրաբեռնվածություն կարող է լինել, որ այդ ամեն ինչը մեզ պետք է լինելու։ Այս դեպքում՝ ինչպես հասկացա, Ինֆեկցիոն հիվանդանոցը թթվածնային բալոնների հույսին էր։ Այսինքն Սերժ Սարգսյանի բառերով ասեմ՝ 80-ականների զենքերով ենք մենակ կռվում ու ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ ընդհանրապես առողջապահական ցանկացած մարտահրավերի դեմ»։

Համաճարակն, ըստ սոնոգրաֆիստ բժշկի, կայունացման փուլում է։

«Վերջին օրերին մահերը, համեմատած վերջին շաբաթվա, աճել են, բայց այսօրվա մահերը 7-24 օր առսջ ընդունված հիվանդներն են։ Բայց կայունանալու եւ թուլանալու ընդհանուր միտում կա։ Ամբողջ ժողովրդին մտցրել են դիմակի տակ։ Չունեն ապացուցված բազա, որ դիմակը արդյունավետ է, «նավսյակի» մտցրել են, մի ընկեր ունեմ՝ ասում էր «նավսյակի» կարելի է զրահաբաճկոնով ման գալ։ Ես չեմ ասում դիմակ մի դրեք, բայց ինձ հետաքրքիր չի՝ կդնեք, թե ոչ, ասել է բժիշկ Հայկ Մանասյանը։

Ըստ բժիշկ Մանասյանի՝ Հայաստանում պատվաստումների նկատմամբ վստահությունն իջել է․

«Այս խնդիրները վերջին 22 տարվա հետ են կապված, բայց բոլոր դեպքերում հեղափոխական իշխանությունները պիտի որ հեղափոխական լուծումներ առաջարկեին եւ ոչ թե կոնսերվատիվ լուծումներ Ալթունյանի եւ նրանից առաջ եղածների բերած։ Հայաստանում առողջաահական համակարգ գոյություն չունի։ Հայատանում ապահովագրում են նրանց, ովքեր աշխատում են եւ աշխատավարձերի մի մասը դնում են ապահովագրական ֆոնդեր։ Իրականում հիվանդանում են առողջ, երիտասարդ մարդի՞կ, ոչ, քրոնիկ հիվանդություն ունեցողները, թոշակառուները, նրանք, ովքեր չեն աշխատում։ Այսինքն առողջապահական համակարգը իբր փորձում է կայանալ, զարգանալ, բայց աջակցում է նրանց, ովքեր ամենաքիչը ունեն դրա կարիքը։ Համաճարակը ցույց տվեց, թե իրականում որն է մեր պրոբլեմը, որ ծերերը, քրոնիկական հիվանդները, այն բոլոր մարդիկ, ովքեր ապահովագրությունից չեն օգտվում…Քանի բժիշկ գիտեք, որ այս օրերին առաջարկներ են անում։ Բոլորի ուշքնումիտքը այն է, որ նրան հանենք, բերենք մեր մարդուն, բայց իրենց մարդը ինչի՞ է ունակ։ Դա ոչ մեկին հետաքրքիր չի, կարեւորը՝ իրենց մարդը լինի, իրենց շահին ծառայի։ Ու ինչպես ես հասկանում եմ՝ առողջապահական համակարգի սրտացավ մարդկանց 90 տոկոսը այսպես են մտածում»։