Իշխանափոխության, անցումային կառավարության ստեղծման, ապա արտահերթ ընտրությունների ջատագովն ենք
Վերջին ժամանակաշրջանում մեր պետությունը բախվել է մի շարք ծանրագույն խնդիրների, ինչպիսիք են նոր կոռոնավիրուսի համաճարակը, սոցիալ-տնտեսական ճգնաժամը, արտաքին քաղաքական խորացող մեկուսացումը եւ քաղաքական ընդդիմության դեմ իշխանական բռնաճնշումների ահագնացող ընթացքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նշվածը վկայումն է այն բանի, որ իշխանությունները տապալում են իրենց վրա դրված պարտականությունների կատարումը, եւ առաջացել է խորհրդարանական կառավարման ավելի հավասարակշռված եւ կենսունակ համակարգի ընտրության անհրաժեշտություն, որը կարտահայտի հասարակության իրական տրամադրությունները եւ մոտեցումները։
Վերոնշյալի կապակցությամբ հայտարարում ենք, որ մեր քաղաքական ուժն իր մոտեցումներով եւ գործողություններով հանդիսանում է սահմանադրության շրջանակներում թափանցիկ եւ հնարավոր լայն համաձայնությամբ իշխանափոխության, ազգային համաձայնության անցումային կառավարության ստեղծման, եւ այնուհետեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով նոր իշխանության ձեւավորման օրակարգի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության ջատագովն ու նախաձեռնողներից մեկը։
Այս դիրքորոշման շրջանակներում, մենք սկսել եւ շարունակելու ենք քաղաքական խորհրդակցությունները բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են մեր մոտեցումները եւ պատրաստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել մեր երկիրը համատեղ ուժերով ճգնաժամից դուրս բերելու համար։
Ցանկանում ենք նաեւ շեշտել, որ մեր քաղաքական ուժի այս եւ մնացած բոլոր պաշտոնական դիրքորոշումները մշակվում եւ ընդունվում են կուսակցության հիմնադիր համագումարի կողմից ձեւավորված կառավարման բարձրագույն կոլեգիալ մարմնի՝ կուսակցության խորհրդի կողմից, կուսակցության հանձնախմբերի եւ շարքային անդամների անմիջական մասնակցությամբ, արտահայտում են մեր կուսակցության անդամների եւ օրեցօր ավելացող համակիրների ընդհանրական մոտեցումները, եւ հանդիսանում են մեր կայուն քաղաքական գծի հիմքը։
Այդ քաղաքական գիծը հետեւողականորեն իրականացվում է կուսակցության խորհրդի, գործադիր մարմնի եւ խորհրդի նախագահի կողմից՝ կուսակցության կանոնադրությանը համապատասխան։
Կոչ ենք անում մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք կիսում են մեր գաղափարական մոտեցումները եւ որոնք ունեն հայրենիքի համար վճռորոշ այս պահին գործելու վճռականություն, միանալ մեր քաղաքական թիմին եւ մասնակցել մեր հետագա արարումներում՝ ի փառս Հայաստանի, մեր պետության ու ժողովրդի հզոր ապագայի։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում