Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Համեմատություններ ու հետեւանքներ․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան. Արա Գալոյան

Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական տեղեկատվությունը (կամ դրա բացակայությունը) հստակ ի ցույց է դնում համավարակի դեմ պայքարի արդյունքները: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին օրերին մեր երկրի տնտեսական տեղեկատվության 80-90 տոկոսը գազի սակագնի ու «Գազպրոմ Արմենիայի» հնարավոր զիջումների մասին է:

Իսկ ադրբեջանական մամուլում հրապարակումների կեսը նավթի համաշխարհային գների մասին է: Մյուս կեսը՝ 2019թ․ տնտեսական տարվա հաջողությունների մասին հրապարակումներն ու վերահրապարակումները: Ուստի, երբ ադրբեջանական կայքերում կարդում ես, որ կարանտինը երկարացվել է մինչեւ օգոստոս, իսկ հունիսի 21-ից մինչեւ հուլիսի 5-ն աննախադեպ խիստ կարանտին է հայտարարվում մայրաքաղաքում եւ եւս վեց-յոթ խոշոր քաղաքներում ու ադմինիստրատիվ շրջաններում, զարմանում ես: Բայց այդ երկրում էլ կորոնավիրուսը լուրջ խնդիրներ է ծնում:

Իսկ այդ ընթացքում վրաց խորհրդարանը քննարկում է այս տարվա բյուջեն վերանայելու հարցը: Որովհետեւ այս երկրում հնարավորինս մանրամասն գիտեն, թե ինչ վիճակում է սեփական տնտեսությունը:

Քննարկումների ընթացքում ֆինանսների փոխնախարարը հայտարարեց, որ Վրաստանի կորուստները համավարակի սկզբից առ հունիսի կեսեր կազմել են 1 մլրդ 800 մլն լարի (մոտ 588 մլն դոլար): Ընդ որում այդ գումարից 1 մլրդ 545 մլն լարին (մոտ 510 մլն դոլար) պետբյուջեի չհավաքագրված հարկային մուտքերն են: Հայտարարվում է, որ մայիսի արտասահմանյան ֆինանսական փոխանցումները Վրաստան կրճատվել են 13.3 մլն դոլարով (կամ 9.6 տոկոսով) եւ կազմել 131.8 մլն դոլար:

Պաշտոնական հաղորդագրության մեջ հատ-հատ նշված են երկրների ցուցանիշների փոփոխությունները: Արտասահմանյան փոխանցումների մեջ միշտ առաջին տեղում Ռուսաստանն էր: Իսկ հիմա Իտալիան է, որտեղից փոխանցումներն աճել են մոտ 36 տոկոսով (անցած մայիսի համեմատ) եւ կազմել 27.6 մլն դոլար (ցավոք, այս տարօրինակ փաստի բացատրությունները չկան): Ռուսաստանից կատարված փոխանցումները կրճատվել են մոտ 43 տոկոսով եւ կազմել մոտ 19.8 մլն դոլար:

Այս փաստը մեր համար ամենակարեւորն է: Թերեւս: Որովհետեւ մեր իշխանությունները միշտ ուշացնում են տնտեսական տեղեկատվության հրապարակումը, եւ վրաց օրինակը մեզ կարող է հուշել՝ որքան գումար կարելի է ակնկալել ՌԴ փոխանցումներից (մեր համար էլ արտասահմանյան փոխանցումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է):

Տնտեսության մասին այս ու այլ մանրամասներն իշխանություններին հիմք է տվել ենթադրելու, որ 2020-ին վրացական տնտեսությունը կկրճատվի 4 տոկոսով (8.5 տոկոսանոց դեֆիցիտի պարագային): Ուստի վրաց կառավարությունն առաջարկում է պետբյուջեն կրճատել 800 մլն լարիի չափով (մոտ 262 մլն դոլար): Զուգահեռ վրաց իշխանությունները հայտնում են տարբեր խոշոր տնտեսական կառույցների հետ բանակցությունների մասին: Խոսքը 225 մլն դոլարանոց ընդհանուր ներդրումային ծրագրերի մասին է:

Բայց մեր ու տարածաշրջանային մյուս հարեւանի համար նման «մանր-մունր» ծրագրերը հետաքրքիր չեն: Որովհետեւ մենք հերոսաբար պայքարում ենք համավարակի դեմ: Տնտեսական ծրագրերի ժամանակը չէ: Այս օրերին կորոնավիրուսով վարակվողների քանակն աշխարհում օրական մոտ 100 հազար է: Եվ այս տեմպի պարագային ամեն օր եռանիշ թվով (եւ ավելի) վարակվածներ արձանագրվում է մոտ 40 երկրում: Ու մեր երկիրը այդ ցուցակի կենտրոնում է: Իսկ Ադրբեջանը երրորդ տասնյակի վերջում: Վրաստանում վարակվածների թիվը հազվադեպ է երկնիշ թվով արձանագրվում (սովորաբար վարակվածների քանակը միանիշ թիվ է):

Միանշանակ չեմ պնդում, որ նման հարաբերությունը ձեւավորվել է երկրի սոցիալ-տնտեսական կյանքի նկատմամբ յուրաքանչյուր իշխանության ծրագրերի (կամ դրանց բացակայության) արդյունքում: Բայց առաջարկում եմ մտածել այդ մասին: