Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Իսկ կարո՞ղ է՝ Ծառուկյանի դեմ ռեպրեսիան Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չառաջադրելու հետ է կապված. Արթուր Ղազինյան

Այն, որ երեկ Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշում կայացրեց փոխել Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ցույց է տալիս, որ դատարանը որոշել է՝ Երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու որևէ պատճառ չկա, իսկ ինչ վերաբերում է դատարանի որոշումից հետո իշխանական ճամբարում հնչող վեթինգի անհրաժեշտության մասին խոսակցություններին, ապա նման անհրաժեշտություն իշխանությունը տեսնում է այն դեպքում, երբ կայացվում են իր զգացմունքներին հակառակ որոշումներ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Այս մեկ տարվա ընթացքում մենք բազմիցս համոզվեցինք, որ վեթինգը գալիս է իշխանության օրակարգ միայն այն ժամանակ, երբ դատարանը կայացնում է իշխանության զգացմունքներին հակառակ որոշումներ, իսկ հասարակության պարագայում, ցավոք, պետք է ասեմ, որ մենք ունենք իրավական մշակույթի խորը դեֆիցիտ, և մեզ մոտ չկա այն ընկալումը, որ դատարանը կարող է լինել օբյեկտիվ»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Դիտարկմանը, որ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմքում որոշ շրջանակներ տեսնում են ռուսական հետք և պնդում՝ հայ-ռուսական աննախադեպ վատ հարաբերությունների համատեքստում վարչապետ Փաշինյանի ՌԴ սպասվելիք այցին ընդառաջ՝ իշխանությունը փորձ է արել այս կերպ արժանանալ ՌԴ նախագահի բարեհաճությանը, Արթուր Ղազինյանը նկատեց.

«Դա կարող է լինել քննարկման հիմք, ունի իրավունք այդ տեսակետը գոյություն ունենալու, բայց դա ի օգուտ Փաշինյանի չէ։ Դա նշանակում է, որ նա թելադրում է դատարանների որոշումները, այսինքն՝ հարմարեցնում է դրանք իր քաղաքական և աշխարհաքաղաքական առաջնահերթություններին»։


«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը կոչ արեց իշխանության քարոզիչներին՝ նախքան դատարանի որոշումը մեկնաբանելը, նախևառաջ՝ փորձել հասկանալ, իսկ արդյո՞ք դատախազությունը կարողացել է հիմնավորել, որ 2-րդ նախագահին պետք է պահել կալանքի տակ։

Անդրադառնալով մեկ այլ քաղաքական գործչի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցին՝ Արթուր Ղազինյանը շեշտեց՝ այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի շուրջ, քաղաքական է։

«Ես չեմ պնդում, որ չի եղել ընտրակաշառք կամ հանցագործություն, բայց պնդում եմ, որ այն ձևով և ոճով, ինչ կատարվեց, դա միանշանակ քաղաքական որոշման արդյունք է»,- ասաց Ղազինյանը։

Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի շուրջ կատարվողի հետ կապված՝ բարձրացրեց նաև հետևյալ հարցը.

«Երբ վարչապետն ասում է, որ որոշ ուժերի պետք է դուրս շպրտել խորհրդարանից, դա վարչապետն ինչպե՞ս է պատկերացնում. Չէ՞ որ դա հնարավոր է միայն մեկ ձևով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով, հետևաբար՝ հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ է՝ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ կարո՞ղ է՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ այս ռեպրեսիաները պայմանավորված են բացառապես մեկ բանով, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրի. սրանք հռետորական հարցեր են»։

Օրերս ՀՅԴ գրասենյակում արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաև խորհրդարանում ներկայացված ԲՀԿ-ի մասնակցությամբ հանդիպման մասին էլ Արթուր Ղազինյանն ասաց, որ վերջնական պայմանավորվածություն քննարկմանը մասնակից ուժերի մեջ առայժմ չկա։

«Միասնական օրակարգ՝ վերջնականապես հաստատված, հստակեցված, չկա»,- ասաց Ղազինյանը՝ շեշտելով, որ այս փուլում միանշանակ է, սակայն, որ իրենց կուսակցությունը՝ «Մեկ Հայաստանը», վարչապետի ուղիղ պահանջ չի ներկայացնում։

«Այդ գործընկերության մեջ ունենք ընդհանրություններ, բայց վերջնական պայմանավորվածություն առայժմ չկա. դրա մասին խոսելը վաղ է»,- ասաց Ղազինյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք պետականակենտրոն են։

Հարցին՝ եթե այդ պետականակենտրոն լինելու հանգամանքը պահանջի համագործակցություն, օրինակ, ՀՀԿ-ի հետ, պատրա՞ստ են արդյոք գնալ դրան՝ առանց մտածելու այդ կուսակցության նկատմամբ հասարակության որոշ հատվածի վերաբերմունքի մասին, Արթուր Ղազինյանը պատասխանեց.

«Դա կախված է տվյալ իրավիճակում գտնվող օրակարգից. եթե ՀՀ ազգային և պետական շահը պահանջի, ապա մենք կհամագործակցենք բոլոր քաղաքական ուժերի և բևեռների հետ։ Բացարձակ հանրային տրամադրությունների հետ կապված մտահոգություն չունենք, որովհետև կարծում եմ՝ մեզ կհաջողվի երկխոսել մեր քաղաքացիների հետ և նրանց բացատրել՝ որտեղ է տանում այդ փոխգործակցությունը»։

Դիտարկմանը, որ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած կուսակցական հավաքին, նշել էր, որ այդ միավորումը «ռոբասերժական մաֆիայի ավանգարդ» է, և միավորվել են, անմեղ արտահայտությամբ մարդկանց առաջ են մղել, որ իրենց մաֆիոզ վերադարձի հարցը լուծեն, Արթուր Ղազինյանը ժպիտով արձագանքեց.

«Թույլ տվեք ժպտամ. կա հին կարծրացած մոտեցում ՀՀՇ-ի և ՀՅԴ-ի միջև, որը, ի դեպ, եղել է Հայաստանի պատմության մեջ փակված միակ կուսակցությունը։ Այնպես որ, այդ հակակրանքը թող պահեն իրենց մեջ ու մեզ վրա չտարածեն։ Իսկ ինչ վերաբերում է անմեղ դեմքով մարդկանց, եթե նա մեզ է ակնարկում, ապա ստիպված եմ հիասթափեցնել պարոն Զուրաբյանին՝ երբեք գործիք և միջոց չենք դառնա որևէ քաղաքական բևեռի ձեռքում, քանի որ ունենք մեր օրակարգը և հետամուտ ենք լինելու դրան»։

Հ.Գ. Ի դեպ, Արթուր Ղազինյանի հետ զրույցը տեսագրելուց մի քանի ժամ անց ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը լուր տարածեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինին և ափսոսանքով հայտնել, որ չի կարողանա մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձի միջոցառումներին։