Դուք, որ պատրաստ եք քծնել և ծառայել ցանկացած մարդու, միայն թե նա լինի իշխանության կրող
Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դուք, որ հաճույքով վիրավորում եք մարդու, ում չեք ճանաչում, չգիտեք՝ ինչ ճանապարհ է անցել, ինչ խոչընդոտներ է հաղթահարել և հանուն ինչ գաղափարի է դեռ մնում աննկուն,
Դուք, որ պատրաստ եք քծնել և ծառայել ցանկացած մարդու, միայն թե նա լինի իշխանության կրող,
Եվ դուք, որ ձեր օրինակով ամեն գնով նպաստում եք մարդկանց ու հասարակության բարոյական դեգրադացմանը,
Արդյոք գիտե՞ք՝ ինչ ասել է սկզբունք և բարոյականություն։
Իհարկե, ոչ։
-Որովհետև, երբ 2008թ֊ի հայտնի դեպքերի ժամանակ մարդիկ համատեղ պայքարում, ապա իրենց տներում պատսպարում էին ցույցերում ծեծված ու հազիվ մազապուրծ մարդկանց՝ անտեսելով քրեական հետապնդումը, դուք կրկին վիրավորում էիք այդ մարդկանց և փառաբանում օրվա իշխանություններին։
-Երբ համալսարաններում իշխանությունները տարածում էին սեփական ձեռքերը կուսակցականացման միջոցով, իսկ նույն մարդիկ, ուսանող տղաներն ու աղջիկները, իրենց կարիերայի վրա խաչ քաշելով, պայաքարում էին դրա դեմ, դուք կրկին վիրավորում էիք այդ մարդկանց և փառաբանում օրվա իշխանություններին։
-Երբ այդ մարդիկ, անտեսելով իշխանությունների առաջարկություններն ու հետապնդումները, չէին շեղվում սեփական սկզբունքներից և իրենք իրենց քրտինքով վաստակում էին քիչ, բայց սեփական աշխատանքի արդյունքը, դուք, օրվա իշխանությանը մատուցած տարաբնույթ ծառայությունների արդյունքում մեծացնում էիք սեփական ստամոքսը կամ մարմնի այլ մասերը և կրկին վիրավորում այդ մարդկանց, փառաբանում օրվա իշխանություններին։
Ամեն դեպքում, քամիները շատ են փչելու և տարբեր կողմից, բայց էլի իմ նշած մարդիկ շարունակելու են մարտնչել հանուն իրավական պետության և ուժեղ Հայաստանի, իսկ դուք շարունակելու եք վիրավորել նրանց ու փառաբանել օրվա իշխանություններին։
Բայց պետությունը կառուցվելու է սկզբունք և բարոյականություն ունեցող մարդկանց ամենօրյա պայքարի արդյունքում...»։
Հիշեցնենք, որ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Տարոն Սիմոնյանի և Ռուբեն Մելիքյանի լուսանկարը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորի հետ: Վերջինում Մելիքյանն իր մանկահասակ երեխայի հետ էր։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով