Սա մի երկիր է դարձել, որտեղ կարող են հաշված րոպեների ընթացքում բարոյապես փչացնել մարդուն. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հանրային խորհրդի նախագահի կողմից երեկ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինած դատավորի հետ «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ Ռուբեն Մելիքյանի եւ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի լուսանկարի հրապարակմանն ու նրանց, այդ թվում՝ Ռուբեն Մելիքյանի որդուն «թիրախավորելուն»:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա մի երկիր է դարձել, որտեղ կարող են հաշված րոպեների ընթացքում բարոյապես փչացնել մարդուն եւ խաչ քաշել նրա կյանքի ու կենսագրության վրա:
Կարող են այդ մարդու ընտանիքը թիրախավորել եւ բորենու հոգեբանությամբ հարձակում գործել:
Երեկ այն ինչ տեղի ունեցավ դատավոր Արսեն Նիկողոսյանի եւ Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, ինչպես նաեւ իմ գործընկեր Տարոն Սիմոնյանի նկատմամբ ցույց է տալիս այն, որ ոչ պետություն ենք ուզում, ոչ էլ իրավունք: Դրանք ունենալու համար չես կարող վճարել այսքան ատելությամբ:
Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պիտի հայհոյանք բերի իր էջում մարդկանց եւ նրանց ընտանիքի նկատմամբ: Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պետք է որոշի, թե Մարդու իրավունքների պաշտպանը ում պաշտպանն է եւ հարգանք չցուցաբերի ոչ այդ ինստիտուտի, ոչ էլ պաշտոնյայի նկատմամբ:
Ով է պատասխանատու նրա հակահիգիենիկ, հակասոցիալական եւ նողկալի վարքագծի համար այստեղ:
Ում պատճառով են մարդկանց միջավայրը թունավորում վրեժխնդրությունից կուրացած եւ սպառված հոգիներն ու ուղեղները:
Ով է նրան նշանակել Հանրային խորհրդի նախագահ: Ով է ծնել եւ սնում նրա նմաններին:
Կարծում եմ պատասխանը գիտեք»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով