Կառավարությունն այսօր իր գործողություններով վտանգում է այն արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը. Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցություն
«Կառավարությունն այսօր իր գործողություններով վտանգում է այն արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը». Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցություն
Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցությունը խիստ մտահոգություն է հայտնում վերջին օրերին ՀՀ կառավարության գործողությունների վերաբերյալ:
Հունիսի 16-ին Հայաստանի խորհրդարանում իշխող մեծամասնություն կազմող կուսակցությունը քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին, այն բանից հետո, երբ նա քննադատեց Կառավարությանը մի շարք հարցերի, այդ թվում ՝ կորոնավիրուսային ճգնաժամի լուծման վերաբերյալ: Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են քվեարկությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին աջակցող ցուցարարները ձերբակալվել են Խորհրդարանի շենքի դիմաց: Քվեարկությունից քիչ առաջ ՝ կիրակի վաղ առավոտյան, Ազգային անվտանգության ծառայության ուժերը գրոհել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակները և պարոն Ծառուկյանի առանձնատունը:
«ԵՊՌ» կուսակցության գործադիր տնօրեն Ռիչարդ Միլսոմը նշում է. «Երկու տարի առաջ հեղափոխության և նոր ու ավելի բաց երկրի խոստումը Հայաստանի Հանրապետության համար շրջադարձային պահ էր: Կառավարությունն այսօր իր գործողություններով վտանգում է այն արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը»:
ԵՊՌ կուսակցությունը ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում