Ինքներս մեզ պետք է վերաբերվենք որպես վարակակրի․ վարչապետ (տեսանյութ)
Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի տարածման հիմնական աղբյուր են բակերը և մոտ հասցեները։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ նույնպես մենք պետք է մեծացնենք մեր վարչական ազդեցության միջոցները, որքան էլ ռեսուրսները սահմանափակ են և ձևավորվել են համատեղ կարգախմբեր, որոնք ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն վերահսկողության աշխատանքեր»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում և, ըստ էության, առաջիկայում քաղաքացիները մեկ դիմակը 60-70 դրամով կկարողնան ձեռք բերել ապարատներից: «Գիտականորեն, միջազգայնորեն հաստատված հիմնավորում ունենք, որ դիմակի կրումը, սոցիալական հեռավորությունը, ձեռքերի ախտահանումը 95 և ավելի տոկոսով պաշտպանում է վարակից: Դիմակները ոչ այնքան պաշտպանում են դիմակ կրողին, որքան՝ դիմացինին: Մենք հիմա համոզված ենք, որ տասնյակ հազարավոր ասիմպտոն դեպքեր ունենք և ինքներս մեզ պետք է վերաբերենք որպես վարակակրի: Դիմակ չկրելը անպատասխանատվության դրսևորում է ոչ թե սեփական անձի, այլ դիմացինի նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ մահացությունների թիվը, ուղղակի կապի մեջ է ընդհանուր հիվանդությունների թվի հետ, և որքան մեծ է հաստատված դրական դեպքերը, այնքան մեծ է մահացության թիվը:
Վարչապետն իր օրինակը բերեց, որ երբ կորոնավիրուս էր, իր ընտանիքից բացի առանց դիմակ չի շփվել որևէ մեկի հետ և կարող է ասել, որ որևէ մեկին չի վարակել:
Ինչ վերաբերում է կանանց ավելի շատ վարակվելուն, քան տղամարդկանց, նա նշեց, որ դրա պատճառը կարող է լինել, որ ներշենքային շփումներում ավելի ակտիվ են կանանց մոտ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ասաց, որ այս պահին դեղատներում դիմակը քաղաքացիները կարող են գնել հարյուր դրամ: Նա նշեց, որ ուսումնասիրությունը շուտով կավարտվի գերիշխող դիրքը չարաշահման վերաբերյալ, սակայն վստահեցրեց, որ առկա չի եղել ներմուծված կամ արտադրված դիմակ քսան դրամով, որը վաճառվել է 200 դրամով: Նա նշեց, որ այլ երկրներում մեզանից բարվոք վիճակ չէ:
Ի դեպ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ արեց հանարավորինս կրել բժշկական դիմակներ: Նա նշեց, որ թեև ասել են, որ եթե կան ֆինանսական դժվարություններ, քաղաքացիները կարող են օգտագործել տանը պատրասված կտորե դիմակներ, բայց ավելացրեց, որ դա չի կարող փոխարինել բժշկակական դիմակին: Նա նկատեց, որ հիմա մոդայիկ է դարձել տարբեր կտորե դիմակներ կրել, սակայն նշեց, որ կտորի դիմակ կրելը միայն ֆիանսանական դժվարությամբ պետք է պատճառաբանված լինի: «ԱՀԿ-ն ասում է, որ եթե 60-ից ավելի է քաղաքացին, ապա կրի եռաշերտ դիմակ»,-ասաց նա:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին