Փաթեթային լուծում. Կառավարությունը լուծարեց ԱԻՆ կառուցվածքում գործող 4 ՊՈԱԿ-ները
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 18-ի որոշմամբ լուծարել է մի շարք պետական ոչ առեւտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ):
Մասնավորապես, լուծարվեցին հետեւյալ կազմակերպությունները.
- «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
- «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
- «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը
- «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այսօր ՀՀ ԱԻՆ համակարգում գործում են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն», «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն», «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն», «Պահուստ» և «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի օպտիմալացման դեպքում ԱԻՆ կառուցվածքում նախատեսվում է ունենալ սեյսմիկ պաշտպանության վարչություն, իսկ ԱԻՆ Պետական ռեզերվների գործակալության լուծարման դեպքում ստեղծելու է Պետական ռեզերվների գրասենյակ, որին վերապահվելու են նաև «Պահուստ» և «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթները:
Որպեսզի վերոնշյալ կազմակերպությունների լուծարմամբ համակարգում աշխատանքային և գործառութային կոլապս չստեղծվի, նախատեսվում է գործընթացին փաթեթային լուծում տալ:
Բացի այդ, «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման պարագայում աղետների բժշության ոլորտում իրականացվող գործառույթները վերապահվելու են ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ փրկարարական ծառայության ընդունվողների, փրկարարական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց ուղեգրման, հաշվառման ու այլ կազմակերպական խնդիրների լուծման նպատակով՝ Փրկարար ծառայության կառուցվածքում ստեղծվելու է համապատասխան ստորաբաժանում:
Միաժամանակ հարկ է նշել, որ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն», «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն», «Պահուստ» և «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման դեպքում գույքը նախատեսվում է ամրացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Սույն որոշման ընդունման արդյունքում նախատեսվում է ՀՀ ԱԻՆ կառուցվածքում ունենալ սեյսմիկ պաշտպանության վարչություն, Պետական ռեզերվների գրասենյակ, որոնք կիրականացնեն նաև լուծարվող պետական ոչ առևտրային կազմակերպություններին վերապահված գործառույթները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կվարվի ոլորտի քաղաքականությունը, իրենց գործառույթների շրջանակներում կբացառվի ձեռնարկատիրական գործունեությունը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում