Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես մտադրություն չունի դատական գործընթացը խոչընդոտելու. Հայկ Ալումյան (տեսանյութ)
Սեդա Սաֆարյանի կողմից այսօր ես մեղադրանք չլսեցի: Դատավարության ընթացքի հետ կապված նոր բան ասել չեմ կարող: Իմ տպավորությունն այն է, որ դատավորն աշխատում է դետալային ամեն ինչ հասկանալ: Այս մասին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
«Մենք ասում ենք, որ հինգ ամիս և մեկ օր պարոն Քոչարյանը գտնվել է ազատության մեջ և եթե դատական գործընթացը խոչընդոտելու մտադրություն ունենար, ապա այդ մտադրությունը ինչ-որ կերպ կդրսևորվեր այդ ընթացքում: Դատախազն այլ բան ասաց, ասաց՝ քանի որ այդ ընթացքում պաշտպանները բողոքարկումներ են ունեցել, Քոչարյանը, եթե ուզեր էլ խոչընդոտել, կաշխատեր դա չանել, որպեսզի վերադաս ատյանը այդ ակտը չվերացնի, բայց դատախազների այս խոսքերը կարող են նրանց դիրքորոշմանը հակառակ աշխատել»,- ասաց նա:
Ալումյանի խոսքով՝ գլխավորն այն է, որ Քոչարյանն ընդհանրապես մտադրություն չունի խոչընդոտելու:
Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին Ռ․ Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։
Նշենք նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում