Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

Կատարվողը ընտրակեղծիքի՞ դեմ է, թե՞ կոնկրետ մեկ մարդու. Վահե Հովհաննիսյան

Ընտրակեղծիքների համակարգը ռազմավարական այլանդակություն է եւ չափազանց վտանգավոր։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այն, սկսած 1995-ից, կիրառական կողմի եւ մեթոդների տեսակետից ապրել է մեծ էվոլյուցիա՝ պարզագույն ընտրական արկղերի գողություն եւ լցոնում, կրիմինալ տարրերի ներգրավում, հանձնաժողովների տոտալ կաշառում, հետո՝ ավելի մշակված եղանակներ, կրկնաքվեարկություններ, հաշվառման վայրի փոփոխություն, շրջիկ խմբեր, իհարկե ամենազանգվածայինը՝ ընտրակաշառք, որը վերցնում են ինքնակամ, եւ որի համար ձեւավորվել էր բարոյական նորմ՝ «վերցրել ես՝ պիտի խոստացածդ ձեւով քվեարկես»։ Եվ դա ճնշող մեծամասնությամբ պահպանվում էր։ Եվ իհարկե՝ կուլմինացիան՝ ռեյտինգային ընտրակարգը, որն ապահովում էր ընտրակաշառքի օրենսդրական բազան, ինչը կոնկրետ երկրի կոնկրետ պայմաններում ուղղակի նշանակում էր անխափան մեխանիզմի գործարկում՝ փողատեր, փողի տոտալ բաժանում եւ փողի տոտալ ընդունում։

2017-ի ընտրված (եւ նույնիսկ պարտված) փողատերերի քանակը եւ որակը ամենավառ ապացույցն է։ Ապացույցն է, որը պետք է պատճառը դառնար առաջին հերթին ոչ թե քրեական գործի, այլ՝ խորքային հետեւությունների եւ, եթե կա նպատակ, խորքային լուծումների։

Եթե կա ընտրակեղծարարության համակարգը Հայաստանում հասկանալու, պատմական այդ էջը փակելու նպատակ եւ հանրային պահանջ, ապա պետք է դրան անպայման մասնակից դարձնել ընտրողին՝ հասարակությանը։ Առանց դրա արդյունք չի լինի՝ դատախազով, ԱԱԾ-ով եւ «87 հրեշտակներով» կլուծվի լրիվ այլ խնդիր՝ մեկ մարդու դեմ կազմակերպված արշավի։

Եթե դնում ենք խնդիր՝ կեղծիքների համակարգը հասկանալու եւ ջարդելու, ապա պիտի ընդունենք ծանր փաստը՝ դրանց մասնակից են եղել հարյուր հազարավոր, եթե ոչ՝ միլիոնավոր մեր քաղաքացիներ։ Ամբողջական գյուղերով, թաղերով, ընտանիքներով, շենքերով, կոլեկտիվներով, իրար պաս տալով, իրար համար բարեխոսելով եւ այլն։ Սա ողբերգություն է, բայց միայն այս փաստն ընդունելն է ճանապարհը առողջանալու։

Եթե որոշում ենք գնալ քրեական գործի հարուցման ճանապարհով, ապա կարող է կարիք լինել՝ կալանավորելու մոտ 800 հազար ընտրողի (գումարած՝ ամենատարբեր շտաբերում ու համայնքներում գործող կազմակերպիչների մոբիլ եւ «արդյունավետ» խմբերը) եւ, իհարկե, հաղթած եւ պարտված փողատեր ռեյտինգայինների զգալի մասին։ Իսկ այս վերջինս, ուզում ենք մենք դա, թե ոչ, Հայաստանի բիզնես պոտենցիալն է։ (Ճակատագրի հեգնանքով՝ Ծառուկյանը դեմ է եղել ռեյտինգային համակարգին եւ ինքը չի մասնակցել այդ ընտրակարգով՝ ունենալով բոլոր հնարավորությունները՝ Կոտայքի մարզում 102 տոկոս ստանալու)։

Երկար տարիների, բազմաթիվ ընտրություններ ընթացքում հանձնաժողովներ, կազմակերպիչներ, բաժանողներ, «տասովշիկներ», շտաբներ. սրանք բոլորը կազմված են եղել իրական մարդկանցից։ Սրանց բոլորի առանցքում մարդն է։ Իսկ հարյուր հազարավոր անուններից կազմված ընտրացուցակները՝ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը։

Բոլոր համակարգերում ընդգրկված են եղել նաեւ կրթված եւ որոշակի կենսագրություն ունեցող մարդիկ՝ ուսուցիչներ, տնօրեններ, պաշտոնյաներ, իրավապահներ եւ այլն։

Սկսե՞նք խոսել սրա մասին, թե՞ մեկ հոգու վրա ինչ-որ ցուցակ բարդենք։

Սկսե՞նք խոսել եւ տեսնել ուղիղ կապը՝ ընտրակաշառքի եւ համաճարակի փուլում դիմակ չկրելու, ընդհատակյա խնջույքների եւ այլ նորմերի չպահպանման միջեւ։ Կա ուղիղ կապ, որովհետեւ առանցքում մարդն է՝ ՀՀ քաղաքացին։ Միասնաբար՝ մեր հասարակությունը։

Ուղիղ կապը ընտրակաշառքի եւ վարակի տարածման մեջ ապացուցում է մեր հարեւան Վրաստանը։ Վրաստանում երբեք չեն եղել ընտրակաշառքի այն գռեհիկ ծավալները եւ ձեւերը, ինչ Հայաստանում։ Բացառությամբ՝ Վրաստանի երկու ռեգիոնի՝ հայաբնակ եւ ադրբեջանաբնակ շրջանների։

Եվ համավարակի դեմ պայքարում էլ Վրաստանի գրանցված հաջողությունը լրիվ տրամաբանական էր՝ գրագետ կառավարում եւ կապ քաղաքացու հետ։

Ի՞նչ է արվել Հայաստանում 2018-ից հետո։ Մեծ հաշվով՝ ոչինչ։

Խնդիր չի դրվել՝ կրթել քաղաքացուն, առողջացնել հասարակությանը։ Ավելին, ժողովրդավարության եւ ազատ քաղաքացու մոդելը երբեմն պարզունակացվել է մինչեւ շարքային խուլիգանության թույլատրելիություն. երբ կառավարության դուռը ջարդում էին, վարչապետն ասում էր՝ իրենց դուռն է, ինչ կուզեն՝ կանեն։ Պետություն-հասարակություն նմանատիպ հարաբերությունների շարունակությունը, այդ տրամաբանությամբ, պիտի լինի՝ իրենց ձայնն է, ում կուզեն՝ կծախեն, իրենց դիմակն է, երբ կուզեն՝ չեն դնի։ Եվ որպես սրան անմիջական հակասություն՝ որեւէ ռացիոնալ քննադատության պարագայում պետությունն իր ուժային գործիքներով սկսում է անխնա օգտագործվել։ Հակասական գործողությունների ու հախուռն տեքստերի երկու տարում քաղաքացին ոչ թե պարզապես չկրթվեց, այլ հակառակը, զրկվեց որեւէ տարրական ուղենիշից, որը կօգներ՝ հասկանալու իր եւ պետության հարաբերությունները, իր դերը՝ հասարակության կայացման մեջ։

Երկու տարվա մեջ ընտրական օրենսգիրքը չփոխվեց, հանրային քննարկման թեմա չդարձավ ընտրակեղծարարությունը, հասարակությանը չանցավ բարդ, բայց անխուսափելի առերեսման միջով, որը թույլ կտար ընդունել եւ զգալ սեփական մասնակցությունը ընտրակեղծարարության այլանդակ համակարգին, եւ դրանով իսկ՝ մասնակիցը դառնալ նոր հանրային խաղի կանոնների։

Եթե վաղը հնարավորություն լինի ընտրակաշառք տալու, կարծում եք՝ արտադրական քանակով չի՞ բաժանվելու եւ չի՞ վերցվելու։ Վստահաբար լինելու է. մարդը նույնն է մնացել։ Իսկ երկու տարին բավարար ժամանակ էր՝ որոշակի հարցերում նոր քաղաքացի ունենալու համար։

10 հազար դրամ ընտրակաշառք վերցրածների մեծ մասը 2018-ին փողոց փակեց եւ իշխանություն փոխեց։ Նույն մարդիկ։ Այս երկու տարում նրանց մեծ մասի մոտ չի եղել քաղաքացիության աճ, նրանց միկրոսոցիումներում չի եղել բարդ քննարկում եւ սոցիումային զարգացում։ Հետեւաբար՝ նույն մարդիկ, նույն հասարակությունը վաղը կարող է դարձյալ հայտնվել փողոցում։ Ո՞ւմ լիդերությամբ, ու՞մ լոզունգներով, ու՞մ եւ ի՞նչ մոտիվացիայով՝ ես չգիտեմ։ Բայց դա վախեցնող է։

Այսօրվա իշխանությունը, հանուն իշխանության պահպանման, ուժային պատերազմ է հայտարարում քննադատական որեւէ միտք հնչեցնող բոլոր մարդկանց եւ բուֆերային շրջանակներին, իր ներսում գնում է տոտալիտար բյուրեղացման ճանապարհով, իսկ լայն զանգվածների մոտ համաճարակի ֆոնի վրա սկսում են աճող տեմպերով սրվել սոցիալական խնդիրները։ Դժվար է հաշվարկել, թե ինչ զարգացումերի կարող է բերել սա։

Վերջաբան. Քաղաքական Գուանտանամո

Երեկվա 87-ի քվեարկությունը հակասական տրամադրություններ է ստեղծում։ Իհարկե, որոշ կոնկրետ դեպքերում արձանագրվել է մարդու դեֆոլտ։ Բայց ես դեմ եմ որեւէ մեկի վրա թիրախավորված հարձակումներին եւ նրանց պրոբլեմի առանցք սարքելուն։ Դա հարցի լուծում չէ։ Վստահ եմ՝ 87-ից ոմանք իրենց մեջ ծանր ապրումներ են ունեցել, ինչ-որ կարեւոր բան են իրենց մեջ ջարդել, որը երբեք չեն մոռանալու եւ չեն ներելու՝ իրենք իրենց եւ իրենց պարտադրողներին։ Գուցե այդ ոմանք շատ են, գուցե կորցրածը թանկ բան է։ Բայց խնդիրն ուրիշ տեղ է։ Ի՞նչ մեխանիզմներով եւ ինչո՞ւ է այդքան հեշտ ձեւավորվում քաղաքական «գուանտանամոն», երբ անհատը ոչինչ է համակարգի եւ հրամանի առաջ։ Եվ եթե քվեի կեղծման դեմ պայքարը կարեւոր է բոլոր ժամանակներում եւ ամենուր, ապա ինչու՞ ԱԺ պատերի ներսում կատարվող քվեարկությունը չպետք է ենթարկվի նույն կանոնին։