ԲՀԿ-ն այսօր երկու նախաձեռնությամբ է հանդես գալու՝ ստեղծելու են քննիչ հանձնաժողով եւ դիմելու են ՍԴ
ԲՀԿ-ն այսօր երկու նախաձեռնությամբ է հանդես գալու: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Նախ կորոնավիրուսի կանխարգելման, հետեւանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ ենք հանդես գալու: Եվ երկրորդը՝ դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը:
Մենք կոչ ենք անում, որ «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները միանան այս գործընթացին, որպեսզի մենք ունենանք բավարար չափով ստորագրություններ թե քննիչ հանձնաժողով ստեղծելու, թե ՍԴ դիմելու համար:
Ես հասկանում եմ, որ գուցե մեր ընդդիմախոսներն ասեն, որ դրա ժամանակը չէ, բայց հավատացնում եմ, որ մենք հապաղելու ժամանակ չունենք: Մենք պետք է պարզենք, թե արդյոք կառավարության եւ պարետատան կողմից իրականացված գործողությունները եղել են իրավաչափ, ժամանակին, որովհետեւ շատ դեպքերում դրանից կախված են եղել թե վարակման տեմպերը, թե մահերի թիվը»,-հայտարարեց նա:
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ի աջակիցները վեռրջին օրերին տասնյակներով խմբված էին իրար գլխի, արդյոք այդ ակցիաները վտանգավոր չեն հանրության առողջության համար, Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք ոչ մի ակցիա չեն իրականացրել. «Պարզապես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սանձազերծման արդյունքում մեր համակիրները, հասարակ քաղաքացիները ինքնաբուխ հավաքվել են»:
Իվետա Տոնոյանը հստակեցրեց, որ 33 պատգամավորի ստորագրություն անհրաժեշտ է Քննիչ հանձնաժողով ձեւավորելու համար եւ 27 ստորագրություն՝ ՍԴ դիմելու համար, հետեւաբար անհրաժեշտ կլինի «Լուսավոր Հայաստանը» պատգամավորների աջակցությունը. «Ես կարծում եմ, որ այս գործընթացում մենք կունենանք ԼՀԿ-ի աջակցությունը»,-ասաց նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում