Նիկոլ Փաշինյանը անթույլատրելի սահմաններ է անցնում
«Ակնհայտ է, որ կոնկրետ քաղաքական շրջանակներ ուզում են՝ հնարավորինս շատ մարդ մահանա, վարակվի, տնտեսությունը հնարավորինս մեծ անկում ապրի, որ այդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա»: Այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը:
Նման հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ատելության չափաբաժինն ավելացնում է, մարդկանց միմյանց դեմ է հանում, այլ նաեւ անցնում է անթույլատրելի սահմանագիծ:
Այդ ո՞ր քաղաքական ուժն է, որ նման ցանկություն ունի: Անկասկած, հայաստանյան որեւէ ուժ նման ցանկություն չի կարող ունենալ: Չկա անգամ նման մեկ մարդ: Սա պարզ է եւ ակնհայտ: Ավելի պարզ եւ ակնհայտ է, որ նման կարծիք հայտնող մարդը ոչ միայն իրավունք չունի վարչապետի պաշտոնը զբաղեցնել, այլ մոտ լինել կառավարման ղեկին:
Աշխարհի ցանկացած երկրում եթե հանկարծ երկրի ղեկավարը նման միտք հայտներ, սրան մոտ հայտարարություն աներ, ապա հաջորդ վայրկյանին ներողություն կխնդրեր եւ կհեռանար կամ եթե ներողություն չհասցներ խնդրել, նրան կհեռացնեին այդ պաշտոնից:
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում