Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Ոճ և դեմքեր

«Կիպրոսը պետք է ավելի բարձր հորիզոնականում լիներ»․ Հովիգը՝ «Եվրատեսիլ»-ի եւ Հայաստանում ելույթ ունենալու մասին

«Եվրատեսիլ 2017»-ին Կիպրոսը ներկայացրած հայազգի երգիչ Հովիգ Դեմիրճյանը, որը մրցույթի կարմիր գորգի արարողության ժամանակ հատուկ հայ երկրպագուներին նվիրեց «Երեւանի սիրուն աղջիկ» երգը, չի բացառում, որ առաջիկայում իր երգացանկում կավելանան հայալեզու ստեղծագործութունները։ Այս մասին երգիչը հայտնել է NEWS.am STYLE-ին՝ խոսելով նաեւ «Եվրատեսիլ 2017»-ում զբաղեցրած 21-րդ հորիզոնականի, Արծվիկի հետ մտերմության եւ մրցույթի հաղթողի մասին։

Մանրամասները՝ երգչի հետ նոր հարցազրույցում․

 

Հովիգ, «Եվրատեսիլին» մասնակցելու ցանկություն վաղուց ունեիր․ սպասելիքներդ արդարացա՞ն։

Ինձ համար «Եվրատեսիլ»-ին մասնակցելը մանկության երազանք էր, որն իրականացավ։ Սպասելիքներս ավելի քան արդարացան։ Շատ հպարտ եմ, որ կարողացա մեր փոքրիկ Կիպրոսը ներկայացնել մեծ եզրափակիչի ժամանակ։ Իմ եւ իմ թիմի ջանքերը զուր չէին:

Gravity երգը մրցույթի ամենահիթային ստեղծագործություններից էր․ շատերն այն տեսնում էին լավագույն 10-յակում։ Քո կարծիքով՝ ինչո՞ւ այդպես չեղավ։

Չեմ կարող ասել, թե ինչու չհայտնվեցինք լավագույն 10-ի մեջ։ Այն, ինչ կատարվում էր իմ շուրջ, ապացուցում էր, որ երգն իսկապես սիրված էր։ Մրցույթի երկրպագուներն ինձ իրենց սերն ու աջակցությունն էին ցույց տալիս եզրափակիչի ժամանակ։ Ես շատ շնորհակալ եմ նրանց այդ աջակցության համար։ Ես ինքս գիտեմ, որ արել եմ այն, ինչ կարող էի եւ հրաշալի շոու եմ ներկայացրել։ Բոլորն էլ ասում են, որ «Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի մրցույթ է, կարծում եմ՝ նրանք ճիշտ են։ Ինձ համար «Եվրատեսիլ»-ը հրաշալի փորձ էր, ես միայն լավագույն հուշերն եմ պահել այդ ամենից։ Հեռուստադիտողների քվեարկությամբ Կիպրոսը 13-րդ տեղում էր, ինչ-ինչ պատճառներով ժյուրին մեր օգտին չէր քվեարկել եզրափակիչի ժամանակ, ահա, թե ինչու մենք զբաղեցրեցինք 21-րդ հորիզոնականը։ Իսկ առաջին կիսաեզրափակիչի արդյունքներով Կիպրոսը 5-րդն էր։ Ինձ համար սա եւս մեծ ձեռքբերում էր։

Համաձա՞յն էիր մրցույթի վերջնական արդյունքի հե: Ի՞նչ կասես հաղթող Սալվադոր Սոբրալի մասին։

Հաղթող երգն ինձ դուր է գալիս, այն տարբեր էր, չնայած՝ իմ ֆավորիտներից չէր։ Իհարկե, համաձայն եմ արդյունքի հետ, հատկապես, երբ Սալվադորը հաղթող է ճանաչվել թե՛ հեռուստադիտողի, թե՛ ժյուրիի քվեարկությամբ։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ Կիպրոսը պետք է ավելի բարձր հորիզոնականում լիներ։

«Եվրատեսիլ»-ի ընթացքում մտերմացել էիք Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի հետ: Շարունակո՞ւմ եք շփվել։

Անկեղծ ասած, մրցույթից հետո շփվելու հնարավորություն չի եղել։ Համոզված եմ՝ նա նույնքան զբաղված է, որքան ես։ Հուսով եմ՝ մի օր կրկին կկարողանամ հանդիպել ամբողջ հայկական թիմին, որոնք ինձ շատ էին աջակցում մրցույթի ընթացքում։

«Եվրատեսիլ»-ից հետո կյանքդ շա՞տ է փոխվել։ Ստեղծագործական հաջողություններն ավելացե՞լ են։

«Եվրատեսիլ»-ը հրաշալի փորձ էր, բայց ես չեմ թողնում, որ ինչ-որ բան փոխի իմ կյանքը։ Ես հասարակ մարդ եմ, որն ունի սովորական առօրյա։ Իհարկե, երկրպագուներիս եւ հետեւորդներիս թիվն ավելացել է, այդ փաստը շատ ուրախալի է։ Ես յուրաքանչյուրից շատ շնորհակալ եմ։ Նրանց սերն ինձ առաջ գնալու ցանկություն է տալիս։ Ինձ համար «Եվրատեսիլ»-ն ավարտված է, շարունակում եմ շատ աշխատել, որպեսզի կարողանամ իրականացնել մյուս ծրագրերս։

Քանի որ խոսք գնաց երկրպագուների մասին, պետք է նշեմ, որ Հայաստանում էլ շատ երկրպագուներ ձեռք բերեցիր, որոնք մեր ուղիղ եթերների ժամանակ հիացմունքով էին արտահայտվում քո մասին։ Հնարավո՞ր է՝ առաջիկայում նրանց ուրախացնես հայաստանյան համերգով։

Այնքան ուրախ եմ, քանի որ ամեն օր նամակներ եմ ստանում Հայաստանից։ Նրանց աջակցությունը ես տեսնում էի ու հիմա խոսքեր չեմ գտնում սրտիցս բխած շնորհակալությունը նրանց հայտնելու համար։ Հիմա շատ եմ աշխատում եւ հարմար առիթի եմ սպասում, որպեսզի գամ ու ելույթ ունենամ իմ հայ հանդիսատեսի համար։ Դա մտնում է իմ ծրագրերի մեջ եւ խոստանում եմ՝ ամեն ինչ կանեմ դա իրականցնելու համար։

Հովիգ, շատ երգիչներ 2-րդ անգամ էլ են ելույթ ունենում «Եվրատեսիլ»-ում։ Նման ցանկություն ունե՞ս։

Միայն ճիշտ հանգամանքների դեպքում։ Հիմա արդեն փորձ ունեմ եւ շատ բաներ եմ սովորել։ Չի բացառվում, որ էլի մասնակցեմ մրցույթին։

Ի՞նչն ես ամենից շատ կարոտում «Եվրատեսիլ»-ից։

Շատ բաներ․․․Հրաշալի է հանդիպել այդքան պրոֆեսիոնալ արտիստների եւ հրաշալի մասնագետների։ Բայց ամենից շատ կարոտում եմ երկրպագուներին։

Չգիտեմ՝ տեղյակ ես, թե ոչ, բայց Հայաստանում շատ են հավանել «Երեւանի սիրուն աղջիկ» երգի քո կատարումը։ Հնարավո՞ր է՝ սկսես ավելի հաճախ երգել հայերեն։

Այո, ապագա ծրագրերիս մեջ դա եւս մտնում է։

Կբացահայտե՞ս առաջիկա ծրագրերդ։

Ամռան ընթացքում մի շարք ելույթներով եմ հանդես գալու Կիպրոսում եւ ոչ միայն։ Այժմ նաեւ աշխատում եմ նոր երգի վրա։ Ես ինքս էլ երգեր գրում եմ եւ երաժշտական տարբեր փորձարկումների եմ դիմում։ Հուսով եմ՝ մինչեւ սեպտեմբեր ձեզ նոր երգ կներկայացնեմ։

Սյունե Առաքելյան

NEWS.am STYLE