Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Իշխանությունները ցույց են տալիս, որ չեն հանդուրժում ոչ միայն քաղաքական այլակարծությունը. «Վերնատուն»

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված առկա է հումանիտար և սոցիալ-տնտեսական աղետի սպառնալիք։

Մեր երկիրն իր բնակչության քանակով աշխարհում զբաղեցնում է 135-րդ տեղը, մինչդեռ 1 միլիոն բնակչին բաժին ընկնող վարակվածների ընդհանուր թվի, օրական վարակվածների և մահացածների թվաքանակի ցուցանիշներով այն առաջատարների մեջ է:

Աշխարհում 1 միլիոն բնակչի հաշվարկով միջինը մահանում է 56,1 մարդ։ Մեզ մոտ այդ ցուցանիշը 96 է։

Մեր հարևան երկրների, հատկապես Վրաստանի համեմատ մեզանում պարզապես խայտառակ պատկեր է։ Վրաստանում վարակվածների թիվը Հայաստանում արձանագրվածից քիչ է մոտ 20 անգամ։ Կորոնավիրուսային մահացության ցուցանիշով մենք Վրաստանին զիջում ենք ավելի քան 20 անգամ։

Համաճարակը, առողջապահական աղետալի վիճակից զատ, իր կործանարար ազդեցությունն է թողնում երկրի տնտեսության և քաղաքացիների` առանց այդ էլ անմխիթար սոցիալական վիճակի վրա: Պաշտոնական տվյալներով` անկում է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, կտրուկ նվազել են քաղաքացիների եկամուտները։

Այս աղետալի իրավիճակի ուղղակի պատասխանատուն կառավարությունն է՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։ Թեպետ նա հետևողականորեն փորձում է ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա, այդուհանդերձ գնալով ավելի ու ավելի է ընդլայնվում մեր այն քաղաքացիների շրջանակը, ովքեր հասկանում են, որ խնդիրն ապաշնորհ կառավարման մեջ է։

Իշխանությունը սեփական սխալներից հետևություններ անելու, միջազգային դրական փորձը կիրառելու և հանրային համերաշխություն, մոբիլիզացիա ապահովելու փոխարեն խորացնում է պառակտումը հանրության շրջանում, անտեսում է քաղաքական ու փորձագիտական շրջանակներից հնչող ռացիոնալ առաջարկները։

Արտակարգ դրության ռեժիմի շարունակական երկարաձգումը դարձել է ոչ թե համաճարակի դեմ պայքարի, այլ մարդկանց քաղաքական իրավունքները սահմանափակելու, ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու և ցանկացած գնով իշխանությունը պահելու գործիք։

Ասվածի վառ ապացույցն է խորհրդարանական ամենամեծ ընդիմադիր խմբակցության ղեկավարի հանդեպ քրեական հետապնդում նախաձեռնելու փաստը, ինչն ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի։

ԱԺ ներկայացրած դատախազության միջնորդությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու և ազատությունից զրկելու հարցով, բացահայտ քաղաքական հաշվեհարդար է քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ։

Բացի քաղաքականից, խորհրդարանական ընդդիմության դեմ արշավն ունի նաև սեփականության վերաբաշխման նպատակ։ Այդ նպատակին են ծառայում նաև արտակարգ դրության ժամանակահատվածում բազմաթիվ տնտեսական օրենքների ընդունումը և նախագծերի շրջանառումը (գույքահարկի ավելացում, բանկային գաղտնիքի վերացում, առանց մեղադրական դատավճռի մասնավոր գույքի բռնագրավում և այլն)։

Ելնելով վերը շարադրվածից՝ մենք արձանագրում ենք, որ իշխանության գործելաոճն անընդունելի է և նպաստում է ներքին ապակայունացմանը, հանրային բաժանումներին, թշնամանքի մթնոլորտի ձևավորմանը։

Մենք դատապարտում ենք համավարակի պատրվակով սահմանված արտակարգ դրության ռեժիմը սեփական նեղ խմբակային նպատակներին ծառայեցնելու, քաղաքացիների և կուսակցությունների քաղաքական ազատությունները սահմանափակելու վարչապետի գործելաոճը։ Իշխանությունները ցույց են տալիս, որ չեն հանդուրժում ոչ միայն քաղաքական այլակարծությունը, այլ նաև իրենց անվերապահ ազդեցությունից դուրս ցանկացած կառույցի գործունեությունը։

«Վերնատունը» գտնում է, որ համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները և անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու, պետական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, համերաշխության մթնոլորտ ապահովելու, երկիրը հնարավոր ցնցումներից զերծ պահելու ելքը հակաճգնաժամային կառավարության ձևավորումն է: Սա օրվա քաղաքական հրամայականն է»։