Ոստիկանները չե՛ն գերազանցել իրենց լիազորությունները թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում. Լենա Նազարյան
Եթե այս մասով ասելիք կա, ասեք, եթե չէ, ապա հարկ չկա կին գործիչներին ասպետական կամ հայրական հովանոցի տակ առնել եւ նենգափոխել կանանց վերաբերող իրական խնդիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
«Ամեն ինչ շուռ տալու նուրբ արվեստը դրդում է որոշ մարդկանց ասպետական ոճով պաշտպանել կին կուսակցական կամ քաղաքական գործիչներին։ Չեն էլ նկատում, որ կին գործիչների համար առանձնահատուկ վերաբերմունք պահանջելով` նվաստացնում են նրանց դերը։ Կանայք նույնպես ունեն իրենց բողոքն արտահայտելու իրավունք։ Այլ բան է, թե ինչն է նրանց դրդում փողոց փակել՝ իրենց կուսակցության հովանավոր-ղեկավարի մասնավոր շահը, թե՞ հանրային շահը։ Սա այլ հարց է։ Եվ, իհարկե, ոստիկանները չպետք է եւ չե՛ն գերազանցել իրենց լիազորությունները թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում, չե՛ն խախտել մարմնի անձեռնմխելիության իրավունքը։ Եթե այս մասով ասելիք կա, ասեք, եթե չէ, ապա հարկ չկա կին գործիչներին ասպետական կամ հայրական հովանոցի տակ առնել եւ նենգափոխել կանանց վերաբերող իրական խնդիրները»,- գրել է նա։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով