Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Մամուլ

«Վարչապետին մարտահրավեր նետեց փողոցը»․ Ծառուկյանի տան խուզարկությունն ու երևանյան ակցիաները՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

Նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը, ապա՝ նրա հարցաքնությունն ու դրան հաջորդած զարգացումները ՀՀ ԱԱԾ շենքի մոտ, ակտիվորեն լուսաբանել են՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ արտասահմանյան լրատվամիջոցները։ Առավել մանրամասնորեն իրադարձությունները լուսաբանել են ռուսական ԶԼՄ-ները,այդ թվում՝ այն միջազգային լրատվամիջոցները, որոնք ունեն հայաստանյան թղթակից։

Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը ներկայացրել է հայաստանյան զարգացումները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ներկայացնելով ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար և ձեռներեց։ Այս գործակալությունն ընթերցողին հիշեցրել է նաև այս ամենին նախորդած ԲՀԿ առաջնորդի ելույթը հունիսի 5-ին կուսակցության քաղաքական խորհրդի նիստում, որի ընթացքում ԲՀԿ առաջնորդը խոսել էր ՀՀ կառավարության հրաժարականի անհրաժեշտությունից։

Gazeta.ru-ն ևս հրապարակել է նախօրեի քրոնիկոնի կարևոր իրադարձությունները։

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության ուշադրությունից չեն վրիպել ոստիկանության գործողությունները և ԲՀԿ առաջնորդի պնդումները, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում իր հայտնի ելույթից հետո։ «Ինձ ցանկանում են վախեցնել, սա շանտաժ է, քաղաքական հետապնդում։ Ցանկանում եմ, որպեսզի Դուք իմանաք և վստահ լինեք՝ հետ չեմ կանգնելու։ Ինչ էլ որ լինի, պատրաստ եմ ամեն ինչի»,- մեջբերել է Ծառուկյանի խոսքերը «Ինտերֆաքս»-ը։

«Էխո Մոսկվա» ռադիոկայանը ևս ներկայացրել է հայաստանյան լուրերը՝ մանրամասներ հաղորդելով հատկապես ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած զարգացումներից և ոստիկանության ստորաբաժանումներ քաղաքացիներին բերման ենթարկելու գործողություններից։

«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը ևս մեջբերել է Ծառուկյանի խոսքերը, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։ Այս գործակալությունը հիշեցրել է Ծառուկյանի հայտնի ելույթը, ինչպես նաև այն, թե ինչ հայտարարություն է տարածել հետո ԱԱԾ-ն Ծառուկյանի հետ կապված որոշ խախտումների մասին։

«Հայաստանյան ընդդիմության առաջնորդի տանը խուզարկություն տեղի ունեցավ» վերտառությամբ հոդված է տպագրվել նաև գերմանական «Դոլչե Վելլե» լրատվական գործակալության էջերում։ Այս գործակալության հայաստանյան թղթակիցը մանրամասնորեն ներկայացրել է նախօրեի զարգացումները՝ նկարագրելով բոլոր գործողությունները, որոնք ծավալվել էին Ծառուկյանի Առինջի առանձնատանը վաղ առավոտից։

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականում է ուշագրավ հոդված տպագրվել երևանյան քրոնիկոնի մասին «Հայաստանի վարչապետին մարտահրավեր նետեց փողոցը» վերտառությամբ։ Հետաքրքրականն այն է, որ հոդվածագիրները նշել են, որ Հայաստանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով առաջին ակցիան։

«ՀՀ վարչապետը, ով իշխանության է եկել 2018 թվականին փողոցային բողոքի ալիքի վրա, առաջին անգամ բախվել է իր իշխանության դեմ մասսայական ակցիայի։ Այն բանից հետո, ինչ ՀՀ ԱԱԾ-ն հարցաքննության հրավիրեց ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ով քննադատել էր վարչապետին «բոլոր ոլորտներում տապալվելու» մեջ, գերատեսչության պատուհանների տակ հավաքվեցին հարյուրավոր ցուցարարներ՝ «Նիկոլ, հեռացիր» կարգախոսներով։

Սա դարձավ ընդդիմության հետ վարչապետի լեզվակռվի գագաթնակետը։ Կոնֆլիկտն ընդդիմությանը մղեց միավորման»,- նշել են հոդվածագիրները։

«Կոմերսանտը» հիշեցրել է նաև ՀՀ վարչապետի վերջին կոշտ հայտարարություններն իր քաղաքական ընդդիմախոսների հասցեին, այդ թվում՝ այն, որ նրանք «քաղաքական բացիլներ» են, և, որ հայտնվելու են «Հայաստանի քաղաքական պատմության աղբամանում»։

Այս պարբերականը, բացի համապարփակ տեղեկատվություն ներկայացնելուց, խոսել է նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ, ով նշել է, որ Գագիկ Ծառուկյանն ի սկզբանե քննադատություն է հնչեցրել միայն այն պատճառով, որպեսզի հետագայում փոխանակի իր ընդդիմադիր գործունեությունից հրաժարվելը քրեական գործերի հետ։ «Բայց ինչպես հայտնի է, ներկայիս իշխանությունը չի պայմանավորվում նման պայմաններով և ընդհանրապես չի պայմանավորվում մարդկանց հետ, որոնք մեղադրվում են հանցագործությունների մեջ»,- ասել է Սիմոնյանը։

Հարկ է նաև նշել, որ չնայած Ադրբեջանում այս օրերին կորոնավիրուսային իրավիճակի վատթարացում է նկատվում, հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները լայնորեն լուսաբանվում են ադրբեջանական մամուլի էջերում, և ավելորդ է նշել, թե ինչ կոնտեքստում։