«РИА Новости»-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ու ԱԱԾ-ի մոտ տեղի ունեցող իրադարձություններին
Ռուսաստանյան «Ռիա Նովոստի» կայքը անդրադարձել է այսօր Հայաստանում ընթացող իրադարձություններին։ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար, մեծ գործարար Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները, ում տունը խուզարկվել է կիրակի օրը, Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց վանկարկում էին. «Նիկոլ, հեռացիր»՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտնում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր Ազգային անվտանգության ծառայության անդամների կողմից Ծառուկյանի տան մոտ իրականացված խուզարկության մասին: Ըստ նրա՝ քննչական գործողությունների պատճառը կարող են լինել ֆինանսական խնդիրները, որոնք ծագել են Մարտունի քաղաքում մեծամասնության թեկնածուներից մեկի հետ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», - բարձրախոսով ասել է ցուցարարներից մեկը, որից հետո ցուցարարները սկսել են վանկարկել՝ «Նիկոլ, հեռացիր», և «Ծառուկյան, վարչապետ»:
Ավելի վաղ, Ծառուկյանը խոսել է իր տան մոտ հավաքված ցուցարարների հետ: Նա իր դեմ հնչած մեղադրանքները անվանել է շինծու, իսկ կատարվածը` քաղաքական ճնշում և շանտաժ: Պատգամավորի խոսքով՝ իրենք ուզում են վախեցնել նրան, բայց ինքը չի հանձնվի: Ծառուկյանը հավելել է, որ այժմ նրան հարցաքննում են։
Հունիսի 5-ին կուսակցության քաղխորհրդի նիստում Ծառուկյանն առաջարկել է՝ կառավարությունը 100% -ով փոխվի: Ըստ նրա՝ հիմնական խնդիրն այն է, որ կառավարությունում փորձառու մարդիկ չկան:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, լիբերալ կողմնակալությամբ քաղաքական ուժը, ստեղծվել է ձեռներեց Գագիկ Ծառուկյանի կողմից՝ 2004 թվականին: «Բարգավաճ Հայաստանի» ներկայիս գումարման խորհրդարանը 132-ից ունի 25 տեղ: ԲՀԿ-ն կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում