Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

«Ինչո՞ւ չեն խոսում, երբ նման հայատյաց հայտարարություններ են հնչում, նման դեպքերում նրանք պապանձված նստած են․․․». Դավիթ Բաբայան

Հայաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել-քննադատել Եվրախորհրդարանի պատգամավորների տարածած համատեղ հայտարարությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ:

Հունիսի 10-ին ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Ժելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ նախագիծը չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։

«Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Ղուբաթլիի և Ջաբրաիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են: Որպես կանոն՝ մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է՝ առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

168․am-ի հետ զրույցում Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ վերջնական պատասխանը, թե ինչու են ԵԽ պատգամավորները նման հայտարարություն տարածել, ինչ պատճառներ կան՝ խորհրդարանական դիվանագիտության թերի աշխատա՞նք, թե՞ ադրբեջանական խավիարային ակտիվ դիվանագիտությունն են հիմք դարձել սրա համար, պետք է տան պատկան մարմինները։

Ըստ նրա, մեծ հավանականություն կա, որ սա Ադրբեջանի խավիարային դիվանագիտության արդյունքն է։

«Քանի անգամ ենք նման սկանդալներ տեսել, քրեական գործեր եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ։ Դա չի բացառվում, որովհետև եթե այդ գործիչներն օբյեկտիվ են, նրանք գեթ մեկ անգամ պետք է անդրադառնային Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, որ Երևանն ադրբեջանական քաղաք է, որ հայերին են տվել այդ քաղաքն ապօրինի, որ դա ապագա սերունդները չպետք է ընդունեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Գերմանիայի կանցլերը հայտարարեր, որ Երկրորդ աշխարհամարտի արդյունքները վերանայում է։

Նման բան հնարավո՞ր է։ Ինչպիսի՞ արձագանք կլիներ այդ դեպքում, իսկ այս դեպքում չեն խոսում։ Եթե այդ մարդիկ զեկուցողներ են, ինչո՞ւ չեն խոսում, երբ նման հայատյաց հայտարարություններ են հնչում, նման դեպքերում նրանք պապանձված նստած են, նման բաներից չեն խոսում, բայց խոսում են մարդասիրական բնույթ կրող ճանապարհի մասին։ Ադրբեջանը ծախսում է միլիարդներ, միայն Սաֆարովի ազատումը մի քանի միլիարդ դոլար արժեցավ, Սաֆարովը հերոս չէր, Նոբելյան մրցանակակիր չէր, որևէ մեկին պիտանի չէր, միլիարդներ ծախսեցին, այս դեպքում ևս խավիարի հոտը գալիս է։ Իրենք գումար են ծախսում, բայց մենք մեր գաղափարներով, աշխատանքի շնորհիվ կկարողանանք չեզոքացնել միլիարդավոր ներդրումները»,- ասաց Բաբայանը։

168․am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ տարօրինակ է գնահատում այդ երեք խորհրդարանականների տարածած հայտարարության վերաբերյալ հայկական քաղաքական շրջանակների, փորձագետների այդքան բուռն արձագանքը։

 «Ըստ էության, ի՞նչ է տեղի ունեցել, այդ ե՞րբ է, որ եվրոպական որևէ կառույց ԼՂ-ն ճանաչել է անկախ պետություն կամ ասել է, որ ԼՂ-ի այսօրվա փաստացի սահմանները փոփոխության ենթակա չեն։ Մենք ունեցե՞լ ենք արտաքին քաղաքականության մի շրջան, մի փուլ, երբ այդպիսի հայանպաստ որոշումներ և բանաձևեր են եղել։ Միշտ էլ եվրոպական կառույցների տեսակետն այն է եղել, որ ԼՂ-ն և հարակից շրջաններն ադրբեջանական են, և խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններում։ Ես այլ որևէ փաստաթուղթ չեմ հիշում անցած ամբողջ շրջանում 1994 թվականի հրադադարի հաստատումից ի վեր։ Չեմ ցանկանում որևէ մեկին արդարացնել, որևէ մեկին քննադատել, գուցե խորհրդարանական դիվանագիտության մակարդակում ինչ-որ մեկը թերացել է, գուցե չի հաջողվել ճեղքել ադրբեջանական լոբբինգի ստեղծած արգելքները։ Ես չեմ կարող ասել, իրավիճակին չեմ տիրապետում»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ ջանքերը պետք է համատեղել, դիմագրավել ադրբեջանական քարոզչությանը՝ արդյունավետ լոբբինգ իրականացնելով եվրոպական կառույցներում։

Նրա խոսքով՝ մենք չպետք է մեր հայտարարություններով աշխատենք Ադրբեջանի քարոզչության համար։

«Առանց այն էլ Ադրբեջանը սեփական հանրությանը ոգևորելու խնդիր ունի, և այդ երեք պատգամավորների ստորագրությամբ հայտարարությունն Ադրբեջանը բավական թանկ գնով է պոկել, որպեսզի Ալիևի և Մամեդյարովի խորտակվող վարկանիշը փոքր-ինչ շտկվի, և մենք ակամայից նպաստում ենք, որ այդ քարոզչությունը թափ հավաքի Ադրբեջանում, և Ալիևն ամրապնդի իր հեղինակությունը»,- նման կարծիք հայտնեց Աթանեսյանը։

Նա նշեց, որ հարկավոր է արդյունավետ քաղաքական լոբբինգ, իրական քաղաքական լոբբինգ, ոչ այն, ինչ մենք ավանդաբար ունենք։

«Մեր մեքենան սկսում է յուղ վառել, ավանդական լոբբինգի հնարավորությունները մոտենում են մի եզրագծի, պետք է գտնել նոր ձևեր, նոր միջոցներ, նոր հնարավորություններ, իսկ դրա համար հարկավոր է լուրջ տնային աշխատանք կատարել, պետք է լինի հայկական լուրջ կառույց, ուղեղային կենտրոն, որտեղ մարդիկ զբաղվեն լուրջ վերլուծաբանությամբ, դրանից բխող ծրագրավորումներով և դրանց իրականացմամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Արցախի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով։ Վերջիններս պետբյուջեից գումարներ են ստանում, և հայտնի չէ, թե Փարիզում, Վաշինգտոնում կամ Գերմանիայում ինչով են զբաղված։ Եթե դրանց աշխատանքի ՕԳԳ-ն չի երևում, գուցե դրանք փակե՞նք։ Դրանք պետք է ողջ թափով աշխատեն, պետք է այդ կառույցներում աշխատեն պրոֆեսիոնալներ, քաղաքական մենեջերներ»,- ասաց Աթանեսյանը՝ ամփոփելով, որ ավանդական հայկական լոբբինգն այլևս արդյունավետ չէ, ուստի հարկավոր է հարցը դիտարկել ավելի համակարգային ու խորքային տեսանկյունից՝ գտնելով նոր հնարավորություններ և հայկական դիրքորոշումներն աշխարհում լսելի դարձնելու արդյունավետ եղանակներ։