«Եթե որևէ մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես հիմա վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում, բացի իմ աշխատավարձից, իմացե’ք, որ դա սուտ ա». Նիկոլ Փաշինյան
Մեծ ապատեղեկատվություն կա սկսած իշխանության ամենավերին օղակներից։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի այն հարցին, որ քաղաքացիների՝ այս շրջանում շատերի գործողությունները հստակ նպատակադրված են պետական համակարգի թուլացմանը եւ առանձին պետական մարմինների եւ գերատեսչությունների գործունեության քայքայմանը։
«Խոսքը ոչ միայն ապատեղեկատվության մասին է, այլ նպատակադրված գործողությունների մասին։ Վերը նշվածը պարունակում է ՔՕ 304-րդ հոդվածի հատկանիշները, որը պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է։ Արդյոք իրավապահները այս առումով գործողություններ իրականացնո՞ւմ են կամ իրականացնե՞լու են»,- ասաց պատգամավոր Բաղդասարյանը։
«Այո, մեծ ապատեղեկատվություն կա սկսած իշխանության ամենավերին օղակներից։ Դրա նպատակը վստահության ճգնաժամ ստեղծելն է։ Պատկերացնում եք՝ հիմա ընտանիքիս մասին գում են, որ Կանադայում վիլլա ենք առել, զբաղվում ենք մաքսանենգությամբ։ Մեր օրենսդրությունն այդ առումով շատ լիբերալ է, ես չեմ կարծում, որ մենք պիտի գնանք արհեստական փոփոխությունների։ Այս երեւույթները կախված են մի քանի քրեական գործերի հետ՝ ձեզ հայտնի եւ ոչ անհայտ։ Եթե մենք հետեւողական լինենք այդ գործերը մինչեւ վերջ տանելուն։ Նաեւ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները հստակ գործարկելու համար համոզված եմ, որ այդ հին համակարգի վերջին մնացուկները կփլուզվեն եւ փլուզվելու են։ Չնայած ձեր հարցադրումը նորից պետք է դիտարկվի։ Եթե հիմա մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում, բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է։ Այդպիսի բան չի կարող լինել՝ մի պարզ պատճառով, ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ասել եմ, եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ապա ՀՀ քաղաքացիների կոչ եմ անում՝ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել»,- ասաց Փաշինյանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում