Մեծ է վտանգը, որ թեպետ Փաշինյանը հայտարարել էր, թե արտաքին քաղաքականության մեջ շրջադարձներ չեն լինելու, սկսել է աշխատել այլ ուղղությամբ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրանում Հայաստանի դեսպանատան առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիան դարձավ քաղաքական եւ մասնագիտական բուռն քննարկումների առարկա։ Ուշադիր ծանոթացել եմ կարծիքներին եւ մեկնաբանություններին։ Սակայն, կարծում եմ, մեկ կարեւոր կարց դուրս է մնացել ուշադրությունից։
Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բայցելու որոշումը կայացվել ՀՀ Կառավարության նիստին դեռեւս 2019 թվականի սեպտեմբերի 19-ին։
Վստահ եմ, որ հարցն ի սկզբանե եղել է իրանական կողմի ուշադրության ներքո, եւ դժվար է մտածել, թե որոշման ընդունումից 9 ամիս անց է սրվել հարցի ընկալումը Թեհերանում։
Հայաստանի արտաքին քաղաքական խմորումները թույլ են տալիս մտածել, որ տվյալ ակցիայի համար Իսրայելում դեսպանատան բացումն ընդամենը մի առիթ էր, դրվագ, իսկ իրականում Հայաստանին ուղղված նախազգուշական ժեստը կապված էր ավելի խորքային գործընթացների հետ։
Մասնավորապես՝ Հյուսիս- Հարավ աշխարհաքաղաքական առանցքում Փաշինյանի կողմից առաջացված «խցանումների», Ռուսաստանի հետ սրված հարաբերությունների եւ Արեւմուտքի որոշ շրջանակների Հայաստանի արտաքին քաղաքականությանն ուղղակի եւ անուղղակի ներգրավածության պատճառով։
Մեծ է վտանգը, որ թեպետ Փաշինյանը հայտարարել էր, թե արտաքին քաղաքականության մեջ շրջադարձներ չեն լինելու, տակից իրականում սկսել է աշխատել այլ ուղղությամբ։ Մնում է այդ սողացող շրջադարձի ընթացքում երկիրը չգցի աշխարհաքաղաքական «պատահարի» մեջ»:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում