Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Քաղաքապետարանի 10 միլիոնանոց նոր ծառայողական մեքենայի մասին

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ քաղաքապետարանի կողմից ծառայողական մեքենա ձեռք բերելու հայտարարությանը: Այս առիթով Հակոբ Կարապետյանը գրել է.

«Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «դասական» դեղին մամուլին բնորոշ ձեւակերպումներով գրում է, թե քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս «10 միլիոն դրամ հատկացրեց ՆՈՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ գնելուն»՝ կարդացողի մոտ տպավորություն ստեղծելով, թե իբր մեքենան ձեռք է բերվում քաղաքապետի կարիքների համար:

Իրականում, իհարկե, քաղաքապետարանը մեքենան ձեռք է բերվում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ծառայողական կարիքների համար, որովհետեւ հինը մաշված էր ու խափանված, եւ վ/շ ղեկավարը արդեն առնվազն վեց ամիս ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան:

Իսկ քաղաքապետը, ի դեպ, հրաժարվել է իր երկու ծառայողական մեքենաներից մեկից. Մենք հայտարարել ենք դրա մասին, որ ներկայացուցչական դասի «Մերսեդեսը» հանվել է աճուրդի, իսկ քաղաքապետն օգտվում է կրոսսովերից (ի դեպ, առանց վարորդի՝ ինքն է վարում), եւ շատ հաճախ, հատկապես տարվա «տաք» ամիսներին, աշխատանքի է գալիս հեծանվով, երբեմն էլ՝ սեփական մեքենայով: Մենք ամիսներ առաջ հրապարակել ենք քաղաքապետի ծառայողական մեքենաների վրա արված վառելիքի եւ այլ ծախսերի համեմատականը նախորդ տարիների հետ, ըստ որի, ԱՆԳԱՄՆԵՐՈՎ կրճատվել են վառելիքի ու սպասարկման ծախսերը (լրագրող ընկերներին պատրաստ ենք գրավոր նոր տվյալներ տրամադրել):

Ինչպես նշեցի, Դավթաշեն վ/շ ղեկավարը վերջին ամիսներին ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան, որի խափանման պատճառով էլ առաջացել է այս գնման անհրաժեշտությունը, եւ, ինչպես տեղեկացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր ԱԺ-ում, մեկ այլ մաշված մեքենայի գործածումն ըստ էության ավելի թանկ կնստեր համայնքի բյուջեի վրա (պահեստամասեր, սպասարկում եւն), քան նորի ձեռքբերումը: Սա ռացիոնալ բացատրություն է, որի հավաստիությունը կվկայի ցանկացած «խադավիկ»: Իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի բնույթը հաշվի առնելով, ծառայողական մեքենայի առկայությունը անհրաժեշտություն է, հաստատ ոչ պակաս ահնրաժեշտ, քան 3 հոգանոց խմբակցության ղեկավարին սպասարկող ծառայողական մեքենան:

Հ. Գ. Մի երկու բան էլ՝ ծախսերի կրճատման մասով. 2018-ի համեմատ 2019 եւ 2020 թվականներին Դավթաշեն վ/շ ղեկավարի աշխատակազմի ավտոպարկի միայն վառելիքի ծախսերը կրճատվել են ընդհանուր 1 200 000 դրամով, գումարած դրան՝ 2019 եւ 2020 թվականներին հանվել է տաքսի ծառայության համար նախատեսված տարեկան 1 մլն դրամը։ Իսկ վ/շ ղեկավարին կցված ծառայողական մեքենան օգտագործվում էր նաեւ աշխատակազմի տեղաշարժը ապահովելու համար:

Հ.Հ.Գ. - Նկարում պատկերվածը քաղաքապետի՝ աճուրդի հանված ծառայողական մեքենան է»: