Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Կորոնավիրուսով վարակակիրների համար հիվանդանոցներ ընտրելիս գործում է բիզնես սխեմա

«Հանրությանը զեկուցվող թվերը շատ հեռու են իրականությունից: Առողջապահության իրական պատկերը Նիկոլ Փաշինյանը գիտի»,– այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։ Քաղաքագետի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Առողջապահության իրական պատկերը Նիկոլ Փաշինյանը գիտի: Իրենց հրապարակած թվերը իրական չեն: Հանրությանը զեկուցվող թվերը շատ հեռու են իրականությունից: Դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում խոսում է հարյուր հազարավոր վարակակիրների մասին:

Իսկ ի՞նչ է կատարվում վարակակիրների և հիվանդների հետ: Պարզվում է՝ գործում է բիզնես սխեմա, որը թույլ է տալիս ստանալ բավականին մեծ եկամուտներ: Արսեն Թորոսյանն այս երեք ամիսների ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկել է միայն իր «սրտի» կլինիկաներին: Սրա արդյունքում շատ բուժհաստատություններ, որոնք հնարավորություն ունեն իրականացնելու կորոնավիրուսով հիվանդ անձանց խնամք, դուրս են մնացել գործընթացից: Այս փաստերով պայմանավորված առաջանում են մի քանի հարցադրումներ:

- Ինչո՞ւ են հանրային առողջության պատասխանատուները մինչև հիմա թաքցնում բուժհաստատություններում 1 հիվանդի (միջին, ծանր և արհեստական շնչառության սարքին միացված) վրա ծախսվող գումարի չափը: Պատասխանը շատ պարզ է. Շրջանառվում են միլիոնավոր դրամներ մեր հիվանդների հաշվին, որոնք հետագայում տնօրինում է Արսեն Թորոսյանը: Ասեմ ավելին՝ նույնիսկ պարզ չէ՝ գումարը դուրս է գրվում ըստ կլինիկայի, թե ըստ դեպքի։

- Ինչպե՞ս պատահեց, որ վճարովի թեստավորմամբ զբաղվում է Լևոն Ալթունյանի կլինիկան: Հիշեցնեմ, որ Ալթունյանի կլինիկան մասնավոր կազմակերպություն է, իսկ այդ բիզնեսի ղեկավարներից մեկը (կարծեմ՝ անունը Սամվել էլ) այսօր հանդիսանում է Արսեն Թորոսյանի խորհրդականը: Նշեմ նաև, որ վճարովի թեստավորում կարող են իրականացնել նաև այլ հաստատություններ, օրինակ՝ «Աստղիկ» ԲԿ-ն: Պատասխանն ակնհայտ է, եթե նկատի ենք ունենում, որ մեր երկրում վարակի դեպքերի արձանագրված քանակի պայմաններում թեստավորումը կարելի է դասել եկամտաբեր բիզնեսների շարքին:

- Հարցերի հարցը շարունակում է մնալ ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թվերի անջատ ներկայացման ֆենոմենը: Մինչ օրս պատշաճ բացատրություններ չկան, թե 2 (կորոնավիրուսի հետևանքով մահացած և կորոնավիրուս ունեցող, բայց այլ պատճառով մահացած) անջատ թվերի ներկայացումը կորոնավիրուսային վիճակագրության դեպքում ինչ նպատակ է հետապնդում:

Այս հարցադրումներին հստակ պատասխաններ հնչեցնելուց հետևողականորեն խուսափում են լիազոր մարմինները: Վիճակագրությունը լռում է նաև այն դեպքերում, երբ անձի հուղարկավորությունից հետո է պարզ դառնում, որ վերջինս ուներ կորոնավիրուս: Իսկ հանգամանքը պարզվում է իր հարազատների և ընտանիքի անդամների առողջական վիճակն ուսումնասիրելով: Նիկոլ Փաշինյանն ինքն է հրապարակային խոսել դեպքերի մասին, երբ անձը մահացել է բուժօգնություն տրամադրելու հնարավորության բացակայության պատճառով:

Կարծում եմ, առողջապահության շուրջ ստեղծված այս պատկերն անհապաղ պիտի գրավի իրավապահ մարմինների ուշադրությունը, առաջացնելով իրավական հետևանքներ: Բացի այդ, անհրաժեշտ է պրոֆեսիոնալներով համալրված ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել և դետալային քննարկումներ անցկացնել:

Ավելորդ չէ շեշտել, որ մեր բուժաշխատողների օրուգիշեր աշխատանքի համար խրախուսումները տեղավորվում են շատ սիմվոլիկ թվերի շրջանակներում և համաչափության եզրեր չունեն Նիկոլի ու յուր նախարարների ստացած պարգևավճարների հետ։ Ասեմ ավելին՝ չար լեզուներն ասում են, որ բժիշկների պարգևատրումների հարցում էլ որոշակի տարբերակում կա։ Տեղեկություններ կան, որ բուժհիմնարկներում պարգևավճարները մեկուսացման վայրերում խնամք իրականացրած անձնակազմի պարգևավճարների հետ համեմատած էապես քիչ են»։