Ազգային ժողովին բացատրեք, թե ուր է քաղաքապետը.(տեսանյութ)
Նախ Ազգային ժողովին բացատրեք, թե ուր է քաղաքապետը, ինչու չի ներկայացել այս քննարկմանը, նա եզակի և միակ պաշտոնյան է, ով արդեն երկրորդ անգամ է բյուջեի ԱԺ քննարկումներին բացակայում է: Այս մասին Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, դիմելով Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, ով ներկայացնում էր 2019 թվականի բյուջեի կատարման հարցը, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Եթե մեկուսացման խնդիր կա, ինչը մամուլից եմ իմանում, մենք հնարավորություն ունենք հեռավար կազմակերպելու, անհրաժեշտ է ժամանակին տեղյակ պահելու: Ես խնդրում եմ պարզաբանել՝ ինչ է կատարվում, և ինչու ԱԺ չի տեղեկացվում, որ չի ներկայանալու քաղաքապետը, ինչու եք հենց Դուք ներկայացնում, երբ կա առաջին տեղակալ՝ հատկապես լինելով այն պաշտոնյան, ով աշխատանքից ազատվելու խնդրանքով է դիմել, որից հետո անհասկանալի հանգամանքներով 1․8 միլիոն պարգևավճար է ստանում: Դուք ում եք ներկայացնում, կարող է մեկ ուրիշ փոխքաղաքապետ գալ և ասել՝ ես եմ ներկայացնելու Երևանի բյուջեն»-ասաց Մանե Թանդիլյանը:
Հայկ Սարգսյանը պարզաբանեց, որ քաղաքապետի բացակայության պատճառը երեկ մամուլում արդեն հարապարկվել է իրենց լրատվական ծառայության կողմից: «Խոսքը վերաբերում է նրան, որ քաղաքապետը կոնտակտավոր անձ է երկու աշխատակիցների հետ սերտ շփման արդյունքում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իր կողմից բյուջեն ներկայացնելուն, ապա նա ասաց, որ հավանաբար դա պայմանավորված է նրանով, որ երևի ֆինանսական զեկույց է և քաղաքապետը նպատակահարմար է գտել, որ ֆինանսական գծով տեղակալը ներկայացնի:
Մանե Թանդիլյանը արձագանքեց, որ կոնտակտավոր լինելը, վարակված լինելուց հաստատ վատ չէ և եթե վարչապետը կարողացել է վարակված լինելու պայմաններում հեռավար մասնակցել, դա կարող էին ապահովել, և Ազգային ժողովը այդ մասին չպետք է լրատվամիջոցներից իմանա:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին