Իշխանությունն անդադար խոսում են համավարակի պատերազմից, բայց զբաղված է քաղաքական ժանգլյորություններով
Մայիսի 8-ին ԱԺ-ում, երբ իշխանությունը ընդդիմությանը ֆիզիկական բռնության ենթարկեց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր եզրափակիչ ելույթում մատնանշեց, որ իշխանությունը ենթարկվում է հոգեբանական բռնության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի կողմ դնելով այն խայտառակ իրողությունը, որ իշխանությունը` լինելով երկրի պատասխանատուն, կարող է լինել այնքան տկար եւ անկարող, որ ենթարկվի հոգեբանական բռնության, խոսենք «զոհ» դառնալու նրանց նկրտումների մասին:
Ակնհայտ է, որի երկրի ինստիտուցիոնալ եւ բովանդակային բարեփոխումների իրական օրակարգը իշխանությունը տապալել է: Նաեւ սպառել է գաղափարական եւ արժեհամակարգային իր ռեսուրսները, հատել է բարոյականի կարմիր գծերը եւ պարզել է մարդուն` անձնապես ոչնչացնելու երկսայր զենքերը:
Այն, ինչին ականատես ենք լինում վերջին ամիսների ընթացքում քաղաքական դաշտում, կարելի է բնութագրել երկու բառով` իշխանության հոգեվարք: Եվ այդ հոգեվարքի մեջ նրանք հայտնվել են ոչ ժողովրդի, ոչ ընդդիմության եւ ոչ էլ ինչ-որ անձերի պատճառով: Նրանք հայտնվել են այդ իրավիճակում իրենց ապաշնորհության եւ չարության պատճառով:
Եվ որպեսզի իրենց ապաշնորհության եւ չարության հետեւանքով երկրում օրեցօր խորացող ճգնաժամի մասին չխոսենք եւ չքննադատենք, անհրաժեշտ է թշնամանալ բոլորի հետ, տպավորություն ստեղծել, որ բոլորը հարձակվել են իրենց վրա (անամոթ «սեւերը եւ դավաճանները») եւ դառնալ զոհ` հարուցելով ժողովրդի խղճահարությունը:
Համավարակը պարարտ հող է ստեղծում, այն դեպքում, երբ «իշխանությունը կյանքեր» է փրկում, իսկ «չար» ուժերը խանգարում են:
Բայց չեն նկատում, որ իրենք անդադար խոսում են համավարակի պատերազմից, բայց զբաղված են քաղաքական ժանգլյորություններով: Խոսում են բարոյականությունից, բայց կեղտոտ մեթոդներով են բանավիճում իրենց ընդդիմախոսների հետ, խոսում են արժեքներից, որոնք իրենց վարքագծով վաղուց դարձրել են փալաս սեփական ոտքերի տակ: Նաեւ` շատ են խոսում կորոնավիրուսի մասին տարածվող ապատեղեկատվությունից, բայց մոռանում են, որ առաջին ապատեղեկատվություն տվողը իրենք են եղել:
Հարգելի իշխանություն, դադարե´ք զոհ ձեւանալ: Իմացեք, որ ձեզնից որեւէ սպասելիք չկա եւ չի լինելու: Առանց հիստերիայի կարգավորեք համավարակային շիլաշփոթ իրավիճակը երկրում եւ պատրաստ եղեք կանչվելու պատասխանատվության դրա հետեւանքների համար: Կրկնում եմ` առանց հիստերիայի:
Հ.Գ Զոհի հոգեբանությամբ հաջողության չեն հասնում»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով