ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Իրանի հրթիռային փորձարկումները
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան սպեկուլյացիա է համարում լրատվամիջոցներում այն հրապարակումները, թե ԱՄՆ–ը վարչակազմը մտադիր է սեպ խրել Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունների միջեւ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Wall Street Journal–ը եւ մյուսները զբաղված են մերկապարանոց սպեկուլյացիաներով, անհիմն զրպարտություններով եւ հարաբերությունների մթնոլորտը թունավորելով։ Նման պարբերականի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ համապատասխան է»,– ասել է նա։
Նա նաեւ նշել է, որ Մոսկվան ցավում է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների կապակցությամբ։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները հարցերի լուծման համապատասխան գործիք չէ։
«Մենք ցավում ենք, որ այդպես է ստացվում։ Մենք միշտ ասել ենք, որ պատժամիջոցներն ընդունելի գործիք չեն այս կամ այն հարցերի լուծման համար»,– ասել է Ռյաբկովը։
Ավելի վաղ Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ռազմական եւ դիվանագիտական դաշինքը պառակտելու հնարավորությունները: Նպատակը կրկնակի է՝ ձգտել սեղմ ժամկետում դադարեցնել Սիրիայի հակամարտությունը եւ խթանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը