Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Ծառուկյանը 22 տարի անց արդարացվել է․ Ռոստոմյանը հրապարակել է դատավճիռը

Միեւնույն է, սուտը միշտ պարտվում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համացանցում երեկվանից մի օգտատեր, որը «հաստատ» Փաշինյանը չէ, եւ մի կայք, որը հաստատ Փաշինյանինը չէ, որոշեց անցնել ստի եւ ստորության սահմանը։

Վարկաբեկել մարդուն, խաբել հանրությանը, ծախել մտերիմներին, սուտ ասել, հետո՝ ավելի մեծ սուտ․ սա է այս մարդու կյանքը, որը ճակատագրի բերումով մի կարճ փուլ մեր երկրի վարչապետն է։

Բայց նրա սուտը ունի մի կարեւոր հատկանիշ․ դա ինքնաոչնչացումն է։ Նրա սուտը տիրոջ համար լրջության եւ բարոյականության ՁԻԱՀ է, որը ոչնչացնում է կրողին․ ամեն նոր ստից հետո նա դառնում է համընդհանուր ծաղրունակի առարկա, ամեն նոր ստից հետո նրանից զգուշանում են եւ հեռու մնում նորանոր մարդիկ, ամեն նոր ստից հետո նա դառնում է ավելի խղճուկ։

Մարդը խաբում է թե՛ ներսում, թե՛ դրսում, թե՛ քաղաքականության մեջ, թե՛ տնտեսության, թե՛ բանակցություններում, թե՛ նույնիսկ իր եւ իր ընտանիքի առողջության։

Ինչքա՞ն պետք է բարոյապես արժեզրկված լինել, որ մի օր քաղաքական շահից ելնելով հայտարարես, որ վարակվել եք վիրուսով, իսկ 5-6 օր հետո ազդարարես, թե ամբողջությամբ ապաքինվել ենք։

Սա այն դեպքում, երբ քո ապաշնորհ կառավարման պատճառով երկրի հիվանդանոցներում արդեն տեղ չկա, հազարավոր մարդիկ չեն կարողանում ժամանակին բուժօգնություն ստանալ, տեստ հանձնել, բժշկի երես չեն տեսնում։

Հայաստանցիների համար այս հիվանդությունը վերածվել է իսկական ողբերգության, վարչապետի համար՝ ստի եւ քաղաքական հաշվարկի թեմա։

Վստահ ենք՝ կգա մի օր, երբ կկազմվի փաշինյանական ստերի ամբողջական ցանկը։ Բայց դա չի լինի կատակի ժանրից, որովհետեւ այս ստերից շատերը ուղղակի առնչվելու են մեր երկրի անվտանգությանը, ժողովրդի կենսական շահերին։

Ամիսներ առաջ, իբր անվտանգության ծառայությունից աննկատ, տնեցիներով «փախուստի են դիմում», այդ պահին դա գուցե ծիծաղելի է, բայց երբ նույն ինֆանտիլիզմն է դրսեւորվում պետական կառավարման հարցերում, ապա մենք սրընթաց մոտենում ենք կատաստրոֆային։

Ընդամենը երկու տարում մսխել եւ փոշիացնել փոփոխություններով պայմանավորված մարդկանց հույսը, սպասումները։ Երկիրը առաջ տանելու հնարավորությունը փոխես ընտանեկան կառավարման հետ, որտեղ բոլոր պետական կարեւորագույն հարցերը լուծվում են ընտանիքի շրջանակներում։

Համաճարակի առաջ խեղճացած ու անօգնական մնացած ժողովուրդ եւ միայն ընտանեկան բարեկեցության մասին մտածող վարչապետ։ Շաբաթներ հետո մարդկանց ձեռքին հացի փող չի լինելու, մոտ 200-300 հազար նոր գործազուրկներ են ավելանալու, հազարավոր բիզնեսներ են սնանկանալու եւ փակվելու։ Սա թողած, երկրի վարչապետը զբաղված է ֆեսյբուքի «տրասսին կանգնելով»։

Ինչո՞ւ է կարեւոր նոր կառավարության օր առաջ ձեւավորումը․ համընդհանոր աղետից խուսափելու, անդառնալի կազմաքանդումներ թույլ չտալու համար։

Դա շատ կարեւոր է նաեւ վարչապետի համար։ Չարության դոզան սրընթաց մեծանում է։ Կարող է գալ մի պահ, որ վտանգավոր գծեր հատվեն։ Դա թույլ տալ պետք չէ։ Հանգիստ հեռանալու հնարավորությունը դեռ կա, եւ դրանից պետք է օգտվել։

Պետության համար շատ կարեւոր է, որ Փաշինյանի թիմակիցները, պատգամավորները, կառավարության անդամները, գոնե՝ սեփական շահից ելնելով, հետեւություններ անեն։ Այս մարդը ամեն ինչ անելու է՝ Ձեզ բոլորիդ հարվածի տակ դնելու համար։ Թիմը, գործընկերները Փաշինյանի համար արժեք չունեցող ֆիգուրներ, որոնցից յուրաքանչյուրին նա առանց աչք թարթելու կզոհաբերի ու կդնի հարվածի տակ՝ միայն ու միայն իր նեղ անձնական շահից ելնելով։

ԲՀԿ-ն օգտագործելու է քաղաքական եւ քաղաքակիրթ պայքարի բոլոր գործիքները, բոլոր հնարավորությունները, երկրում շուտափույթ համերաշխության եւ աշխատանքի մթնոլորտ ձեւավորելու համար;

Ինչ վերաբերում է երեկ տարածած «անհայտ» օգտատիրոջ նյութին, ապա տարիներ առաջ եղել է վճռաբեկ դատարանի արդարացման վճիռը։ Փառք Աստծո՝ կան մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը, որ այդ պատմության հիմքում ընկած է սովորական շանտաժի մի սովորական պատմություն»: