Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Հայաստան

«Մեռելածին «հեղափոխության» հուղարկավորությունը… «հեղափոխականների» տխրահռչակ էպոպեան մոտենում է ավարտին»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեռելածին «հեղափոխության» հուղարկավորությունը…

Շանտաժով ու կեղծ լոզունգներով իշխանության եկած «հեղափոխականների» տխրահռչակ էպոպեան մոտենում է ավարտին։
Մի՞թե այսքան շուտ։

Իրականում դեռ մի բան էլ ուշացած է։ Որովհետև ակնհայտ էր, որ Հայաստանում «հեղափոխություն» չի՛ եղել, և չէ՛ր էլ կարող լինել։ Առա՛նց գաղափարի, առա՛նց աշխարհայացքի, առա՛նց ծրագրերի, առա՛նց պայքարի, առա՛նց կենսագրության հեղափոխություն և հեղափոխականներ չեն լինում։ Նիկոլ Փաշինյանը խաբել, և խաբում է ո՛չ միայն ժողովրդին, այլ նաև իր՝ չկայացած «հեղափոխականներին»։

«Հեղափոխություն» կոչվածը մեռելածին մի երևույթ էր, որը պետք է Նիկոլ Փաշինյանին անսահման իշխանություն ապահովեր և «պրոլետարիատի» անունից դիկտատուրա սահմաներ։ Բայց չստացվեց։ Ի հեճուկս հեղափոխականների՝ երկրում կան օրենքներ, պետություն և իրավունք հարգող մարդիկ, ազգային արժեքներ, քաղաքական և իրավական համակարգ։ Բացի այդ, ընդդիմադիրներն առավել քան խոհեմ, պրոֆեսիոնալ ու համառ գտնվեցին, իսկ «հեղափոխականները»՝ առավել քան ապաշնորհ, ապիկար ու ագահ։

Նիկոլ Փաշինյանն իր անվանակոչած մեռելածին «հեղափոխությունը» չկարողացավ «վաճառել» դրսում, որովհետև ի տարբերություն ներսի՝ դրսում միամիտներ չկան։ Ոչ ոք չցանկացավ աջակից լինել ի սկզբանե անշունչ և անհասկանալի քաղաքական մի երևույթի, որը ոչ մեկին, ոչինչ չէր տալու՝ բացի գլխացավանքից։

Բայց Նիկոլը՝ Նիկոլ չէր լինի, եթե գործի չդներ իր դերասանական տաղանդը, մարդկանց մանիպուլացնելու վարպետությունը, և այն ներսում չվաճառեր։ Ու քանի դեռ գործը տաք էր, այդ մեռելածին ապրանքը, Նիկոլ Փաշինյանը «նաղդեց» սեփական ժողովրդի վրա՝ հայտարարելով, որ այն ժողովրդինն է, այսինքն ժողովրդական «հեղափոխություն» է։ Նույնիսկ դրա համար ավելի բարձր գին սահմանվեց՝ քան Արցախյան ազատամարտն էր։

Առուծախի խոշոր գործարքները կայացան 2018թ. հոկտեմբերյան և դեկտեմբերյան ընտրություններում։ Արդյունքում՝ ընտրողների մեկ երրորդի (3-ից 1-ը) ոգևորության ներքո, մեռելածին «հեղափոխությունը» և նրա տխուր հետևանքները փաթաթվեց ամբողջ հասարակության վզին։

Եթե Փաշինյանն ի սկզբանե անկեղծ լիներ, և ասեր, որ իր շարժման նպատակը սովորական իշխանափոխությունն էր, ապա «հեղափոխության» հուղարկավորության հարցի առաջ այսօր արդեն չէր կանգնի։

Կերոնավիրուսի համավարակի ստեղծած ճգնաժամն ընդամենը արագացրեց, ավելի ճիշտ՝ ակնառու դարձրեց «հեղափոխության» առաջնորդի և «հեղափոխականների» իշխանության սնանկությունն ու քաղաքական մերկությունը։ Օստապ Բենդերը նման իրավիճակում կասեր՝ «Հե՛տ քաշվենք պարոնայք, գրասենյակը մեռավ»։

Մեռելածին «հեղափոխությունը» և իր բերած խամաճիկների թատրոնն այլևս անտանելի է դառնում։ Սա փայլուն հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Առավել քան վստահ եմ, որ հասկանում է բոլորից էլ լավ։ Հետևաբար՝ հեռանալուց առաջ մի շատ կարևոր հարցի պատասխան պետք է գտնի. ե՞րբ և ինչպե՞ս «հուղարկավորել այդ մեռելածին «հեղափոխությունը»»։ Այլապես, ինչպես ասել է ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից Դանտոնը՝ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։

Նման վերջաբանի չհանգելու համար, հայկական մեռելածին «հեղափոխությունը» հեղինակների ձեռքով պետք է հուղարկավորվի, որքան շուտ, այնքան լավ։ Դա հնարավորություն կտա քաղաքական համախմբման միջոցով, նախ և առաջ երկիրը դուրս բերել ստեղծված դժոխային վիճակից։ Իսկ որոշ ժամանակ հետո էլ ունենալ նորմալ խորհրդարան և պրոֆեսիոնալ կառավարություն»։


168.am 14:04 Հունիս 8 2020 | | Դիտվել է` 155
Խորագիր:
Քաղաքականություն



SECTION TOP NEWS
Սայաթ Շիրինյանի նկատմամբ վարչական արձանագրություն չի կազմվել. Դանիել Իոաննիսյանը ստում է
14:55 | Սայաթ Շիրինյանի նկատմամբ վարչական արձանագրություն չի կազմվել. Դանիել Իոաննիսյանը ստում է
Երբ երեկ ողջ համացանցը քննարկում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի և ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի միջև տեղի ունեցած միջադեպը, Իոաննիսյանը գրառում կատարեց, թե Սայաթ Շիրինյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, ենթադրվում էր՝ դիմակ չկրելու համար: ...
Հոսպիտալացման իրենց հերթին սպասող 200 վարակակիրները և Covid 19-ով հիվանդներին սպասարկող բուժկենտրոնների առեղծվածը
13:08 | Հոսպիտալացման իրենց հերթին սպասող 200 վարակակիրները և Covid 19-ով հիվանդներին սպասարկող բուժկենտրոնների առեղծվածը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին պարետատան նիստից հետո անցկացրած ճեպազրույցում նշել էր, որ այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ սպասում է հոսպիտալացման իր հերթին: ...
«ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն փոխում է Քննչական կոմիտեին մատակարարվող բենզինի գինը
19:20 | «ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն փոխում է Քննչական կոմիտեին մատակարարվող բենզինի գինը
ՀՀ Քննչական կոմիտեին 400000 լիտր ռեգուլյար տեսակի բենզին կմատակարարի «ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն։ Որպես մատակարար՝ այս ընկերությունն ընտրվել է դեռևս 2019 թվականին, երբ ՔԿ-ում հայտարարվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով բաց մրցույթ, որի արդյունքում ընտրված մասնակից է ճանաչվել հենց «ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն։ ...
Պատերազմում չենք կարող հաղթել, եթե հրամանատարը մեռնելուց է խոսում
18:30 | Պատերազմում չենք կարող հաղթել, եթե հրամանատարը մեռնելուց է խոսում
2.5 ամիս է՝ ՀՀ իշխանությունների շուրթերից լսում ենք մեզ հայտարարված նոր պատերազմի, նոր թշնամու կողմից հայտարարված կորոնավիրուսի մասին: Ու այս թշնամին, երբ հարվածում էր ուրիշներին, մենք ապրում էինք մեզ համար անհոգ՝ մտածելով, որ այն մեր սահմաններին չի մոտենա՝ հայու գեն, բիբլիական երկիր, լեգիտիմ իշխանություն: Բայց մոտեցավ, և ունեցանք «վիրավորներ», ու այս անգամ էլ մտածեցինք, թե թշնամին ոչ թե «կիրթ» է, այլ՝ «ում շունն» է՝ չկանխելով նրա առաջխաղացումը, թեպետ ամեն ինչ բացահայտ էր, հատուկ հետախուզության կարիք չկար, և կարող էինք պատրաստվել: ...
«Գմփում եք, տղերք, գռփում ու գմփում». Արմեն Աշոտյանը՝ Իմքայլականններին
17:00 | «Գմփում եք, տղերք, գռփում ու գմփում». Արմեն Աշոտյանը՝ Իմքայլականններին
Պարզվում է, անգամ այս օրերին էլի չեք թարգել մոլագար ու չտես կերպով հարստանալու ձեր հիվանդագին բնավորությունը: Երեկ Վորոնեժում բռնագրավված սիգարետների նոր կոնտրաբանդան վկա: ...