Սա ի՞նչ կառավարման էքսպերիմենտ է մեր պետության ու հասարակության նկատմամբ․ Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է
«Լա՛վ, օրական քանի՞ դեպք պետք է արձանագրվի, որ սթափվենք, քանի՞ մահ պետք է լինի՝ գիտակցելու համար, որ այսպես շարունակվել հնարավոր չէ:
Որքան հանգիստ «Խնդրում» ու «Հորդորում» ենք քաղաքացիներին դիմակ կրել ու պահպանել համավարակի պահպանման կանոնները, որքան խոսում ենք քաղաքացիների իրավագիտակցությունից, նույնքան մեծանում է վարակվածների ու մահերի թիվը:
Որքան խոսում ենք հանրային վերահսկողությունից, նույնքան հանրությունը թքած ունի այդպիսի վերահսկողության վրա:
Լա՛վ, էլ ի՞նչ պետք է լինի, որ պետական մեքենան սկսի աշխատել իր իրավասությունների շրջանակներում, արտակարգ դրությանը բնորոշ գործիքակազմով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ ամենախիստ հարկադրանքի միջոցներով:
Դուք գոնե պատկերացնու՞մ եք, որ Հայաստանը կորոնովիրուսով վարակվածների թվով այսօրվա դրությամբ արդեն գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսին են Ղազախստանը, Դանիան, Հարավային Կորեան, Սերբիան, Իրաքը, Չեխիան, Մոլդովան, Նորվեգիան և այլն...
Լա՛վ, ե՞րբ պետք է Հայաստանի քաղաքացին տեսնի, որ պետություն կա, իշխանություն կա և պետական մարմիններ կան, որոնք խնդրելու, հորդորելու և ԼՈԼՈ կարդալու փոխարեն, անցել են իրենց պարտականությունների կատարմանը:
Սա ի՞նչ կառավարման էքսպերիմենտ է մեր պետության ու հասարակության նկատմամբ:
Ինչու՞ Հայաստանը չի դիմում միջազգային հանրությանը՝ հումանիտար օգնության համար»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով