Էրդողանը հրահանգել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու տարբերակներ մշակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին փորձում է ուղղափառ քրիստոնյաների ամենահայտնի տաճարը՝ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածել։
Թուրքական Nethaber–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության խորհրդի նիստում հայտնել է, որ Սուրբ Սոֆիայում նամազ էլ են անելու. Ղուրան էլ են կարդալու, սակայն դա ժողովուրդն է որոշելու։
Էրդողանը նշել է, որ մզկիթ դառնալուց հետո էլ զբոսաշրջիկները կարող են այցելել, ինչպես որ այցելում են Սուլթան Ահմեդ կամ այլ մզկիթներ։ «Այս հարցում պետք է շատ ուշադիր լինել, սա շատ զգայուն թեմա է։ Պետք է հարցը լավ ուսումնասիրել»,–ասել է Էրդողանը։
Նշենք, որ Բյուզանդիայի կոստանդին կայսեր կողմից հիմնադրված եւ ուղղափառների ամենահայտնի տաճարի համբավը կրող Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն վերածվել է թանգարանի։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...