Լավ կլինի Արսեն Թորոսյանը նվազեցնի իր քաղաքական ցինիկ ակտիվությունը
Պաշտոնյա, որը կարող է հարեւան երկրի հետ փչացնել դիվանագիտական հարաբերությունները, կարող է նաեւ նման «դիագնոզ» տալ մեզ, որ մենք մեր գերեզմանն ենք փորում։ Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայսատան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը։
«Իրենից ավելի հեռատես մարդիկ են այդ դիագնոզը տվել եւ սխալվել են։ Երբ պարոն Թորոսյանն ասում էր, որ կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ, հիմա երեւի նույն վստահությամբ ասում է, որ «Լուսավոր Հայաստանը» փորում է իր գերեզմանը։ Բոլոր դեպքերում սա պաշտոնյա է, որ չունի՝ ոչ քաղաքական, ոչ էլ պաշտոնյային հարիր էթիկա, մտածողություն եւ լավ կլինի պարոն Թորոսյանն այս ընթացքում մի քիչ նվազեցնի իր քաղաքական ցինիկ ակտիվությունը եւ զբաղվի համաճարակով»,– ասաց նա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում