Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին
Վրաստանը կրկին Հայաստանին կորոնավիրուսի համավարակի հետ կապված օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։ Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի շրջանում Վրաստանի կառավարությունը ակտիվ կապ է պահպանում հայկական կողմի հետ։
«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել վարչապետներ Գեորգի Գախարիայի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Կապը նաեւ իրականացվում է նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի եւ Հայաստանի արտգործնախարարները տեղեկատվություն են փոխանակել երկրներում COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակի մասին։ Դավիթ Զալքալիանին, Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված, հայկական կողմին համերաշխություն եւ մեկ անգամ եւս Վրաստանի կառավարության անունից օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է Georgia-online-ը, Վրաստանում ստեղծվել է առցանց միջնորդագիր՝ Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու կոչով: Միջնորդագրի հեղինակները վրացական կառավարությանը խնդրում են Հայաստանից պացիենտներ ընդունել: «Կարծում ենք, որ դա ճիշտ քայլ կլինի հարեւան պետությանը սատարելու եւ տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակը բարելավելու համար»,- ասված է միջնորդագրի մեջ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...