Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
TikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը Մենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետ Ուհանը Միսուրիի նահանգից պահանջել է 50 մլրդ դոլար անվանարկման համար ՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք» Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան (տեսանյութ) 29-ամյա տղամարդը Երևան-Մոսկվա չվերթի օդանավում իրեն ոչ ադեկվատ է պահել, ապա տևական ժամանակ հայհոյել աշխատակիցներին Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր «Օպելում» պայթյուն է տեղի ունեցել. Վարորդին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց Ոստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Դատախազության հայցը բավարարվել է. Արագածոտնի Շամիրամ համայնքին կվերադարձվի 17.7 հա մակերեսով հողատարածք Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնը Ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարան

Քայլի Ջենները Kylie Cosmetics-ի տոնական երեկույթին հիացրել է իր շքեղ վարդագույն զգեստովՀայկական YEPREM բրենդի զարդերը փայլել են «Էմիլին Փարիզում» սերիալի 5-րդ եթերաշրջանումTikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը FIFA The Best. Կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ու ավագի քվեարկությունըԲանգլադեշում բողոքի ցույցեր են տեղի ունենում երիտասարդ քաղաքական գործչի մաhից հետոՄենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետԲժիշկը զգուշացրել է ցածր յուղայնությամբ մթերքների վտանգների մասինԵրևակայության ուժը. Գիտնականները բացահայտել են դրական մտածողության նյարդակենսաբանական հիմքը«Իմնեմնիմի-2» անվանումը ստացած քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ փաստաբանՈւհանը Միսուրիի նահանգից պահանջել է 50 մլրդ դոլար անվանարկման համարՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք»Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան (տեսանյութ)29-ամյա տղամարդը Երևան-Մոսկվա չվերթի օդանավում իրեն ոչ ադեկվատ է պահել, ապա տևական ժամանակ հայհոյել աշխատակիցներին«Արմավիր» ՔԿՀ-ում մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ քննարկում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ԱՆ ՔԿԾ ներկայացուցիչների մասնակցությամբԵրևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր«Օպելում» պայթյուն է տեղի ունեցել. Վարորդին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոցՈստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱդրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել երկրում մասշտաբային համաներման մասինԴատախազության հայցը բավարարվել է. Արագածոտնի Շամիրամ համայնքին կվերադարձվի 17.7 հա մակերեսով հողատարածք Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնըԾառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարանՌուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակելՊուտինը կասկածել է, որ Զելենսկին իսկապես տեսանյութը նկարահանել է Կուպյանսկի մուտքի մոտՍտորագրվել է 2026–2030 թթ. Հայաստան–ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը«Ակնկալում ենք՝ ամեն ինչ կլուծվի միասնականությամբ». Տեր Եսային՝ Արցախի թեմի առաջնորդին փոխելու խնդրանքի մասինՄարզային դպրոցների տարրական դասարանների երեխաներն օգտվում են «Դպրոցական տաք սնունդ» ծրագրից Կբացվի Քանաքեռավանն Արաբկիրին կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհըԱրշիլ Գորկու հեղինակած մի կտավ շուտով Հայաստանում կլինի. ԿԳՄՍ նախարարԺաննա Անդրեասյանն ընդունել է Ռուբեն ՀախվերդյանինՀայտարարում ենք նստացույց. ֆինանսական խարդախությունից տուժածները ՔԿ–ի մոտ նստացույց սկսեցինՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. ՊուտինՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» քվեարկությունըWildberries-ում մեկնարկում է պատվերների ստացման կետերի ռեբրենդինգըՏարվա վերադարձ. Մալխաս Ամոյանը դարձել է UWW-ի հատուկ մրցանակակիրԱյս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով ադրբեջանական ծագման A95 բենզինըԱղբատարը Հերացի թունելի սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնե սյանն ու կողաշրջվել. կա տուժածԹրամփը հաստատել է ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ 900 միլիարդ դոլարի չափով«Ժողովուրդ». ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննությանՀրդեհ է բռնկվել Առինջ գյուղում առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկԱղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու և անցկացնելու մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀայհոյում ու Մայր տաճարի դռանն էին խփում. այդ պահին սիրտս ոնց որ պայթեր. Տեր ՎրթանեսՈստիկանությունը ձերբակալել է Թուրքիայում ԻՊ-ին հանցակցության մեջ կասկածվող 170 մարդուՈւկրաինական անօդաչուները գրոհել են Օրյոլի ՋԷԿ-ը եւ «Տոլյատիազոտ» գործարանըԾառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարանԴատախազը դատարան է հանձնել 2009-2014 թվականների ընթացքում Եվրոպական միությունից 972 միլիոն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերըԱվստրալիայի վարչապետը դեկտեմբերի 21-ը հայտարարել է Սիդնեյում ահաբեկչության զոհերի հիշատակի օրԲեյուք-Քյասիկ ադրբեջանական երկաթուղային կայարանից Հայաստան է ուղարկվել վառելիք տեղափոխող գնացքՀանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿՄինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ շուրջ 10 հողակտորներում ապօրինի շինությունները. ԴատախազԴատախազը դատարան է հանձնել ԵՄ-ից 972 միլիոն դրամ հափշտակած անձի վերաբերյալ վարույթի նյութերը
Կարծիք

Իշխանությունները սովորության համաձայն իրենց ձախողումները փորձում են բարդել նախորդ իշխանությունների վրա․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանություններն ու նրանց սպասարկող մի շարք լրատվամիջոցներ, սովորության համաձայն իրենց ձախողումներն ու բացահատվող պրոբլեմները ջանասիրաբար փորձում են բարդել նախորդ իշխանությունների վրա, կամ ինչպես ընդունված է ասել՝ փորձում են գցել նախորդ իշխանությունների «գրպանը»։ Այդպիսի օրինակները շատ են, ու տպավորություն է, որ այսպես շարունակվելու դեպքում, մի օր էլ իշխանությունները կարող են նախկին իշխանություններին մեղադրել թե՝ «․․․ինչո՞ւ մեզ չէիք զգուշացնում, որ ձախողվում ենք, չէիք տեսնում, որ ոլորտ առ ոլորտ նորանոր պրոբլեմներ ենք ստեղծում»։

Չէի անդրադառնա այս հարցին, եթե թեման զգայուն չլիներ։ Միքայել Մինասյանի հայտնի տեսաուղերձից հետո, հայրենական որոշ շրջանակներ և լրատվամիջոցներ, միանալով կառավարության անլրջության մարաթոնին, անհույս փորձեր են անում տարբեր մեթոդներով շեղել թեման՝ դրանով իսկ ջրելով իշխանության պատասխանատվությունը։ Մասնավորապես՝ ցանկանում են արդեն հայտնի դարձած Դավիթ Գայստյանին (ում անձամբ ճանաչելու առիթ չեմ ունեցել) կապել Սերժ Սարգսյանի հետ։

Նախ ոչ ոք չի ժխտում, որ նախագահ Սարգսյանի կառավարման տարիներին, ինչպես Դավիթ Գալստյանի կազմակերպությունը, այնպես էլ շատ այլ կազմակերպություններ սպառազինություն և ռազմական տեխնիկա են մատակարարել ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Դա շատ նորմալ երևույթ է, և դրա համար որևէ մեկը չի մեղադրում նրանց՝ ոչ անցյալի, ոչ էլ ներկա մատակարարումների համար։ 2018թ․ իշխանափոխությունից հետո, Դավիթ Գալստյանը սկսել է համագործակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, ու եթե հիմա նախկին իշխանություններին քննադատողները ինչ-որ պրոբլեմներ են տեսնում նրա գործունեության մեջ, գուցե ավելի ճիշտ կլինի հենց Դավիթ Գալստյանին հարցնեն, թե ի՞նչ պրոբլեմների մեջ է եղել (եթե եղել է) այլ երկրներում իր գործունեության ժամանակ։ Եվ եթե կարծում եք, որ նրա գործունեությունը նախկինում խնդրահարույց է եղել, ապա ինչո՞ւ եք շարունակում համագործակցությունը։

Հատկանշական է, որ իշխանական շրջանակները լուրեր են հրապարակում, թե ինչպե՞ս է Դավիթը Գալստյանը սկսել իր բիզնեսը, ի՞նչ ընկերություններ է հիմնել, ե՞րբ և աշխարհի ո՞ր երկրում, ի՞նչ բիզնեսով է զբաղվել, և նմանատիպ այլ տեղեկություններ։ Իսկ հետևություններն ավելի քան անհեթեթ ու մանկամիտ են ստացվում։ Մասնավորապես երբ փորձում են Դավիթ Գալստյանի տարբեր երկրներում ունեցած բիզնես գործունեությունը կապել Սերժ Սարգսյանի հետ՝ քանի որ այդ տարիներին նա էր նախագահը։ Ռուսները կասեն «ժելեզնայա լոգիկա»։

Տեղեկություններ են հրապարակում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ստեղծված փորձագիտական խումը 2012թ մտահոգություն էր հայտնել, որ զենքի մատակարար Ալբանիան ՄԱԿ-ի ԱԽ-ին չի կարողացել բացատրել, թե ինչպես է զենքը ԱՄԷ փոխարեն հայտնվել Լիբիայում։ Բա Միքայել Մինասյանը ձեզ ի՞նչի մասին էր զգուշացնում։ Չէ, որ նմանատիպ պրոբլեմատիկ վիճակում էլ կարող է հայտնվել նաև Հայաստանը՝ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում։ Միթե՞ հենց դա չէր այդ թեման բարձրացնելու ողջ նպատակը։

Ի դեպ, թեմայով հետաքրքրվողների համար ասեմ, որ ՄԱԿ-ի այդ փաստաթղթերում Հայաստան պետությունը որևէ կերպ առնչություն չունի։

Ես չգիտեմ, կոնկրետ ի՞նչ կապ ունի Դավիթ Գալստյանը իշխանության կողմից քարոզչական դաշտ նետված վերոհիշյալ պատմության հետ, բայց եթե նույնիսկ կապ էլ ունի, ապա ի՞նչ է, բիզնեսմենների միջազգային բիզնեսի համար էլ է՞ Սերժ Սարգսյանը, կամ որևէ այլ պաշտոնյա մեղավոր։ Ու՞ր է կորել բանականությունը, եթե այն երբևէ եղել է։

Ըստ նախկին իշխանությանը քննադատողների՝ Դավիթ Գալստյանի մասնավոր կազմակերպությունը, որպես չորրորդ մեկ այլ երկրի կազմակերպության դուստր ձեռնարկություն՝ զենքի մատակարարման գործարք է իրականացրել երկու այլ պետությունների ձեռնարկությունների միջև, և արդյունքում իբր զենքը մատակարարել է երրորդ երկիր։ Սա ըստ նախորդ իշխանությունների քննադատների։ Ավելին, քանի որ այդ գործարքում ավիափոխադրողը եղել է հայկական կազմակերպություն, ուրեմն գործող իշխանության մեր քաջարի պաշտպանները ինքնագոհ, հերոսական հետևություններ են անում Սերժ Սարգսյանի և Դավիթ Գալստյանի կապի վերաբերյալ։ Այն դեպքում, երբ վերոնշյալ թեմաներում Հայաստան պետության անունն անգամ չկա, որևէ պետական կառույցի լիազորությունների օգտագործման տեսքով։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ազգությամբ հայ բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներում ամենատարբեր բնույթի գործարարությամբ են զբաղվել, այդ թվում գուցէ նաև խնդրահարույց։ Հատկանշական է, որ այդ մարդիկ իրենց տարբեր առաջարկություններով, այդ տաս տարիների ընթացքում եկել են Հայաստան, և նրանցից շատերը երջանիկ առիթ են ունեցել նաև նախագահ Սարգսյանի հետ հանդիպելու։ Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը ընդունել է նրանց, մասնակցել է Հայաստանում նրանց հիմնած ձեռնարկությունների բացմանը՝ ուրեմն պետք է իրեն կապել բոլորի բիզնեսների հե՞տ։ Սա ի՞նչ անհեթեթ, մանկամիտ մտածողություն է։

Փաստն այն է, որ այսօր կա Միքայել Միանսյանի կողմից բարձրացված խնդիր, ըստ որի Հայաստանի արտոնություններով, ռուսական շուկայից զենք է արտահանվել երրորդ երկիր, որն առաջին հերթին հակասում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության կանոններին։ Մնացյալը՝ հեքիաթներ են, թե նախկինում ով, ում հետ, որտեղ ինչ հարաբերություններ են ունեցել և այլն։ Եվ որքան էլ գունավոր պատմեք այդ հեքիաթները, միևնույն է դրանք իրականություն չեն դառնալու։ Դուք ավելի լավ է մտածեք, թե ինչպե՞ս եք բարձրացված խնդիրը հիմնավորված կերպով հերքելու, կամ էլ դրան համարժեք գործողություններ իրականացնելու՝ որպեսզի չտուժի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը»։