Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով Ճապոնիայի վարչապետը հունվարի 23-ին լուծարելու է խորհրդարանի ստորին պալատը Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ. Ռուբեն Ռուբինյան Մենք ինչի համար ենք անհավասար պայմաններ ստեղծում մեր զինված ուժերում․ Գեղամ Նազարյան Ռուսաստանը կարող է երկարաձգել Հայաստանից ժամանած ուղևորաբեռնափոխադրողների կացության ժամկետը Եվրոպական առաջնորդները խմբային չաթում քննարկում են Թրամփի քաղաքականությունը Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը (տեսանյութ) Հրշեջ-փրկարարները մարել են Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը Արագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողինՊակիստանի Կարաչիի առևտրի կենտրոնում հրդեհից զոհվել է առնվազն 14 մարդՊուտինն առայժմ Վենեսուելայի ժամանակավոր նախագահի հետ շփվելու ծրագրեր չունի. ՊեսկովԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՊուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». ՊեսկովՃապոնիայի վարչապետը հունվարի 23-ին լուծարելու է խորհրդարանի ստորին պալատըԹուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ. Ռուբեն ՌուբինյանՄենք ինչի համար ենք անհավասար պայմաններ ստեղծում մեր զինված ուժերում․ Գեղամ ՆազարյանՌուսաստանը կարող է երկարաձգել Հայաստանից ժամանած ուղևորաբեռնափոխադրողների կացության ժամկետըԵվրոպական առաջնորդները խմբային չաթում քննարկում են Թրամփի քաղաքականությունըԻնտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները մարել են Պուշկինի փողոցում բռնկված հրդեհըԱրագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտելԲեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս գալու մտադրություն չունիՎերջապես խաղաղություն է հաստատվել. նման օրը ամենաքիչն է մեր զոհերի հիշատակի համար. Ռուբինյան (տեսանյութ)Եվրոպան պատրաստ է ստեղծել նոր դաշինք՝ առանց ԱՄՆ-ի․ PoliticoԶինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ՀՀ-ում կաշխատեն (տեսանյութ)Հայաստանում էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներԱյսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն էԹրամփը խոստացել է «Գրենլանդիայից վերացնել ռուսական սպառնալիքը»Իրանցի դիվանագետն ապաստան է խնդրել ՇվեյցարիայիցՍիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի հետՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն«Եվրոպան չի ենթարկվի շանտաժի». Դանիայի վարչապետը՝ Թրամփի սպառնալիքների մասինՕտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը` ՄԻՊ ուշադրության կենտրոնում Երկրի առաջնորդի դեմ ցանկացած ագրեսիա հավասարազոր է պատերազմի հայտարարության. Մասուդ ՓեզեշքիանՍիրիայի առաջնորդը չեղարկել է այցը ԳերմանիաՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ - 19.01.2026 (ուղիղ)Վթարային ջրանջատում Աջափնյակ վարչական շրջանումԱվստրիայում ձնահոսքի հետևանքով ութ դահուկորդ է մшհացելԵթե ռուսները իսկապես լուրջ լինեին պատերազմը ավարտելու հարցում, նրանք կկենտրոնանային դիվանագիտության վրաԱվարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ խաղափուլըԲրյուսելի և Վաշինգտոնի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի հաստատվիՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽանութներում պոլիէթիլենային տոպրակներ չեն լինիՀայկական Սբ Ծնունդը և ԱՄՆ անկախության 250-ամյակը՝ Վաշինգտոնի Ազգային տաճարումԱՄՆ-ն գաղտնի փորձել է տեղեկություններ ստանալ Գրենլանդիայում գտնվող ռազմական օբյեկտների մասինՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Հնդկաստանից Հայաստան է ուղարկվել Պինակա կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը։Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն․ նրա նկատմամբ գրավ և բացակայելու արգելք է կիրառվելԱրտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա էՄահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Մուրադ ՀասրաթյանըՍիրիական բանակը մտել է քրդերի կողմից վերահսկվող տարածքներԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերումԴեմոկրատ սենատորները կներկայացնեն օրենսդրություն՝ Թրամփի մաքսատուրքերը արգելափակելու համարՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան էՄատենադարանում տեղի է ունեցել «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումըԵՄ դեսպաններն արտակարգ հանդիպում կանցկացնենԹրամփը հրավիրել է Էրդողանին դառնալ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ

Կառավարությունն անբան է և չի ուզում պայքարել վարակի դեմ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականությանը և մասնավորապես «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հնչեցրած իր կարծիքների արձագանքներին, որտեղ ինքն ասել էր, որ եթե լիներ Ալիեւի տեղը 3-4 ամսից կհարձակվեր Հայաստանի վրա:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իմ ընկերներից, հարազատներից, զինակիցներից, գաղափարակիցներից եւ երկրպագուներից շատերը այսօր պարզապես զանգահարում եւ շնորհավորում էին 01.06.2020 "Հայելու առաջ" հաղորդման համար։ Մարդիկ սկսել են հասկանալ, որ Հայաստանում ինչ-որ բան այն չէ։ Կորոնավիրուս կոչված հիվանդությունը այն լակմուսի թուղթն է, որ մեզ համար պարզաջրեց գործող կառավարության անկարողությունը։

Դրա հետ մեկտեղ այսօր սոցիալական ցանցերում իշխանության կողմից մոբիլիզացված մի քանի հարյուր օգտատերեր լուտանքներ են հնչեցնում իմ ուղղությամբ, երբ ասել եմ, որ Ալիեւի տեղը լինեի աշնանը կհարձակվեի Հայաստանի եւ Արցախի վրա։ Դրաց զգալի մասը իրականում ֆիզիկապես գոյություն չունեցող ֆեյքեր են, որոնք, սակայն, տիրապետում են նաեւ միամիտ, կամ էլ այս կամ այն խնդրով իշխանության հետ անձնական շահեր ունեցող որոշ ձեւով իրական, բայց բովանդակությամբ ֆեյք մարդկանց ինչ-որ համակցության։ Եվ ուրեմն, բարեկամներիս խորհրդով, կարճ անդրադառնում եմ տեղի ունեցածին։

Եվ այսպես, հարցազրույցի ժամանակ ես ասել եմ, որ այնքան թուլացել ենք, որ Ադրբեջանի համար գալիս է այն պահը, որ երբ հարձակվի հաղթելու է աներկբայորեն։ Եվ ճիշտ էլ կանի (իր տեսակետից), քանի դեռ Հայաստանում կառավարման այս մակարդակն է։

Հետո տվել եմ լուծումներ ինչպես համավարակի առումով, այնպես էլ ներքաղաքական, որպեսզի վերը նշած վտանգը չեզոքացվի։ Պահ, պահ, պահ՝այս ի՞նչ ես արել Բագրատյան։ Բա ի՞նչ անեմ։ Ովքեր չնչին գաղափար ունեն հայոց լեզվից հստակ հասկանում են, որ խոսքի նման շարահյուսությունը ուղղված է հայկական հասարակությանը, այլ ոչ թե Ալիեւին։ Տեսեք. այն այսօրվա հայկական իշխանությանն էլ չի ուղղված։ Սրանք ամեն ինչ գիտեն։ Կարիքը չկա։

Բա ուրիշ ի՞նչ ձեւ կա, երբ ֆեյսբուքում դեռեւս մարտին 78 էջ մասնագիտական նյութ ես գրում, իրենք իրենց ֆեյքերով քեզ հակադարձում են՝ պաշտո՞ն ես ուզում։ Հիմա հանրապետությունը վարի է տրված։ Կառավարությունն անբան է եւ չի ուզում պայքարել վարակի դեմ։ 2 սցենար կա. կամ, այնուամենայնիվ, կառավարությունը անցնում է աշխատանքի եւ իրապես պայքարում է վարակի դեմ ինչպես հարկն է, կամ էլ բոլորս վարակվում ենք։ Հիմա ընթանում է 2-րդը։ Վարչապետը ձեռքերը լվացել է եւ իր ֆեյսբուքի էջում մարդաշատ տեսարանների նկարներ է հրապարակում. ի՞նչ անեմ, ասում է, մեր ժողովուրդը սա է։ Այն ժողովուրդը, որն իրեն իշխանության է բերել։ Մարդը հիմա էլ ասում է ժողովրդին փոխեք, դրանից հետո վարակը կհաղթահարենք։ Ահա ո՞վ է դավաճանը։ Թաղման նկար է հրապարակում եւ ասում. ի՞նչ կարող ես անել։ Բա դ՞ու ես վարչապետը։ Գոնե տե՞սել ես, թե ինչպես են Աֆրիկայում թաղում էբոլայի պարագայում։ Կամ Իտալիայում ու Ֆրանսիայում։ Բա տես։ Սովորի։ Ուրեմն իմացիր. երբ որեւէ համաճարակ այնպիսի մասշտաբներ է հավաքում, ինչպես Հայաստանում, ապա պետությունները արգելում են նույն այդ մասսայական թաղումները, ստեղծում են հատուկ ծառայություն։ Լավագույն դեպքում հանգուցյալի 1-2 հարազատի են թույլ տալիս դրան մասնակցելու։ Մարտի 16-ից ԱԴ եք մտցրել։ Կարո՞ղ եք բացատրել այդ ԱԴ-ում ի՞նչն է արտակարգ եղել։ Երբեւէ տե՞սել եք, որ համաճարակի դեպքում ԱԴ մտցնեն եւ կարանտին չլինի. իսկական կարանտին։ Այդ ո՞ր երկրում են ԱԴ մտցնում եւ 75 օրում վարակակիրներն ավելանում են 400 անգամ։ Այդ ժամանակաշրջանը փաստորեն փուստ տվիք։ Հիմա էլ սկսել եք փնովել ժողովրդին. գիտակցում եք, որ վաղը պատասխան եք տալու եւ նախոօրոք ալիբի եք ստեղծում։ Էտ էլ չլինի հերվանը, երբ այս աղքատ ժողովրդին գրգռեցիք, թե բա չեք իմացել թալանը, սեփականաշնորհումը։ Անգամ ես էի հավատացել։ Ի՞նչ իմանայի, որ մի 2 տարում ավելի քան 200 մլն դոլարի ինքներդ ձեզ պարգեւատրելու եք, մաքսանենգ ծխախոտ ու զենք արտահանեք, օրենք եք ընդունելու եւ կառավարությանն առանց օրենսդիրի բյուջեն ինքնուրույն ծախսելու, վարկեր ու արտոնություններ տրամադրելու իրավունք եք տալու եւ այլն։

Ժողովուրդ ես ճիշտ տեղն եմ խփել։ Ձեզ չեմ ցավեցրել, այլ իշխանություններին։ Բա ի՞նչ անեմ։ Ի՞նչպես ահազանգեմ։ 3 ամիս սուս ու փուս գրում էի առաջարկներս։ Այսօրվա օրը կանխատեսել էի։ Հիմա էլ ավելի վատ օրեր եմ տեսնում։

Իբրեւ պետական պաշտոնյա ամբողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս ու Արցախին։ Բոլորը գիտեն, որ մի հատ լուցկու խախտում արած չկամ, վարչապետությունից առաջ եւ հետո (4 տարի) ապրել եմ 16 հարկանի շենքի 14-րդ հարկի իմ բնակարանում, մինչեւ իբրեւ մասնագետ վաստակել եմ գումարներ ու տուն կառուցել, տուն տեղ դրել։ Մարդիկ վրաս ծիծաղում են. ասում են քո չափ եկամտահարկ քչերն են մուծել։ Հո օլիգարխ չես, ի՞նչի ես անում։ Երբեք բիզնես չեմ ունեցել (չէին հասկանա)։ Լինելով սեփականաշնորհման հայրը ոչ միայն ինքս անգամ կրպակ չունեմ, այլեւ չեք կարող գտնել իմ հարազատների կողմից սեփականաշնորհված որեւէ գույք. հատուկ խնդրել եմ, աղաչել ու պաղատել, որ նման բան չանեն։ Մեր բազմանդամ ընտանիքի բոլոր վաուչերները տարել դրել ենք հեռավոր մի գյուղում գտնվող պանրագործարանի մեջ ու հետո թողել գնացել ենք։ Սա է ամբողջը։ Ոչ-ոք իրավունք չունի իբրեւ կառավարության ղեկավար տնտեսությունը աճեցրած, արցախյան պատերազմում հաղթած մարդուն վիրավորել միայն նրա համար, որ նա այսօր ավելին է տեսնում մյուսներից եւ զգուշացնում ահագնացող աղետի մասին։