Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

300․1 հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման բաժնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածի սահմանադրականությանը։

«Իմ նախնական գնահատականը ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։

Իմ հասկանալով՝ դատախազությունը այդ հոդվածի շրջանակում կիրառում է գործող սահմանադրական նորմերը՝ 2015 թ․ խմբագրությամբ։ Բայց արդյոք էսօրվա սահմանադրական նորմերը կիրառելի են, թե ոչ, կախված է այն հարցի պատասխանից, թե ինչպիսի հղում է 300․1-րդ հոդվածի հղումը՝ ստատիկ, թե դինամիկ։

Դատախազությունից հնարավոր չէ ակնկալել այս հարցի պարզաբանումը, որովհետև նրա մտքով չի էլ անցնում, թե սահմանադրական նորմերի կիրառումը կախված է այս հարցի պարզաբանումից։ Ու նրա մտքով չի անցնում դա, որովհետև նա չգիտի, որ հղումները կարող են ստատիկ կամ դինամիկ լինել, ու թե որը ինչ է նշանակում։ Բայց հասկացող մարդը երբ նայում է դատախազության արածին, տեսնում է, որ դատախազությունը 300․1-րդ հոդվածը կիրառում է իբրև դինամիկ հղում (առանց այդ մասին իմանալու)։

Հղումը ստատիկ է, թե դինամիկ, շատ հաճախ պետք պարզել նորմի մեկնաբանման միջոցով։ Իմ կարծիքով՝ 300․1-րդ հոդվածն օրենասդիրը ձևակերպել է իբրև ստատիկ հղում (բնականաբար էլի առանց իմանալու), որովհետև նա 2009-ին այս հոդվածն ընդունելիս մտածել է այդ պահին գործող Սահմանադրության դրույթների մասին ու չի էլ ենթադրել, թե 6 տարի հետո Սահմանադրությունը կփոխվի, չէ որ Սահմանադրությունը փոխվել էր ընդամենը 4 տարի առաջ։ Հետևաբար, նա 300․1-րդ հոդվածում հղում է արել 2005 թվականի Սահմանադրության դրույթների տեքստին իրենց ՀԵՆՑ ԱՅԴ ԿՈՆԿՐԵՏ խմբագրությամբ։ Կրկնում եմ՝ օրենսդիրն այսպես վարվել է՝ առանց էսքան բան մտածելու։

Ստատիկ հղման նրբությունն այն է, որ եթե փոփոխվում է այն իրավանորմը, որի վրա հղում է արվում, ապա օրենսդիրը ՊԱՐՏԱՎՈՐ Է փոփոխել նաև դրա վրա հղում անող նորմը և այն համապատասխանեցնել նոր, փոփոխված նորմին (որի վրա հղում է արվում)։ 300․1-րդ հոդվածի դեպքում դա նշանակում է, որ օրենսդիրը ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ 2015 թ․ սահմանադրական փոփոխություններից հետո այդ հոդվածը համապատասխանեցնել նոր սահմանադրության տեքստին։ Նա դա չի արել։ Հետևաբար, նոր սահմանադրական դրույթները չեն կարող կիրառվել, որովհետև 300․1-րդ հոդվածը դրանց վրա հղում ՉԻ ԱՆՈւՄ։ Իմ կարծիքով՝ կարելի է բացառություն անել Սահմանադրության անփոփոխելի՝ 1-ին և 2-րդ հոդվածերի մասով։

Դատախազությունը, հակառակը, ինչպես արդեն ասացի, ինքնին հասկանալի է համարում, որ նոր սահմանադրական դրույթները՝ 2015 թ․ խմբագրությամբ, կիրառելի են, այսինքն՝ նա 300․1-րդ հոդվածի հղումը դիտում է իբրև դինամիկ հղում (առանց այդ մասին մտածելու)։ Բայց դինամիկ հղումները գոնե ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ նորմերում հակասահմանադրական են, որովհետև քրեական նորմի հասցեատերն այդ դեպքում երբեք չի կարող հստակ իմանալ, թե որ արաքներն են արգելվում, քանի որ արգելվող արաքները նկարագրված են այն նորմում, որի վրա հղում է անում քրեական նորմը, ու այդ արգելված արարքները նկարագրող նորմը միշտ կարող է փոփոխվել։

Արդյունքում իմ նախնական ու մակերեսային գնահատմամաբ ստացվում հետևյալը․ ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել՝ լինի այն ստատիկ, թե դինամիկ հղում (բացառությամբ Սահմանադրության 2005 թվականի դրությամբ անփոփոխելի դրույթների՝ 1-ին ու 2-րդ հոդվածների)։ Այնքանով, որքանով 300․1-րդ հոդվածի շրջանակում մարդը հետապնդվում է Սահմանադրության 1-ին կամ 2-րդ հոդվածներում նկարագրված սկզբունքների խախտման համար, խնդիր չեմ տեսնում»։