Ալիեւը հանցագործության մասին հաղորդում է արել
Իլհամ Ալիեւի հոխորտանքը, որ ,«Լեռնային Ղարաբաղի հայերը զգաստ էին կանգնում Հեյդար Ալիեւի առջեւ»՝ հակառակորդ երկրում քարոզչական թրենդ է դարձել: Իրակա՞ն է դա, թե՞ հնարածին, այնքան էլ կարեւոր չէ: Փաստն այն է, որ Իլհամ Ալիեւը վկայում է՝ խորհրդային Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ վարել է խտրական եւ բռնաճնշումների քաղաքականություն, սերմանել վախ եւ պարտադրել լուռ հպատակություն:
Ադրբեջանի նախագահի ասածից այնպես է հասկացվում, որ այլուր Հեյդար Ալիեւը սարսափ չէր տարածում, իսկ ահա Լեռնային Ղարաբաղի հայերը նրանից երկյուղում էին, նրա դիմաց շարքային զինվորի պես կանգնում էին զգաստ: Սա այն է, ինչ մենք ասում էինք Շարժման սկզբնական փուլում՝ որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին նայել է խորթ մոր աչքերով, ցուցաբերել է խտրականություն, մարզի ադրբեջանաբնակ գյուղերում եւ Շուշի քաղաքում ենթակառուցվածքներ է արդիականացրել, կառուցել մշակութային կենտրոններ, տուն-թանգարաններ, քարոզել ադրբեջանական մշակույթ, իսկ հայերս անտեսված էինք, զրկված մեր ազգային արժեքները դավանելու եւ զարգացնելու իրավունքից: Իլհամ Ալիեւի հայտարարությունը փաստացի հաղորդում է հանցագործության մասին կամ խոստովանական ցուցմունք: Քարոզչա-տեղեկատվական դիմակայության մեջ մանրուքներ չկան: Մանավանդ որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ ԼՂ հայ մեծամասնության դեմ իրականացրած ապարտեիդի քաղաքականությանը: Այս իրողությունը պետք է հասցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Չէ՞ որ Իլհամ Ալիեւի հայտարարության ենթատեքստն այն է, որ Լեռնային Ղարաբաղում հայերը «կարող են ապրել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի իշխանության առջեւ զգաստ կկանգնեն»:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...