Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Հարկային ռուդիմենտ

Պատկերացրեք հետևալ վիճակը. պայմանական «Պողոս և Պետրոս» ՓԲԸ-ն մի քանի տարի աշխատում է չինական ընկերությունների հետ՝ ներկրելով Հայաստան լայն սպառման ապրանքներ: Արագ կողմնորոշվելով կորոնավիրուսի հետ կապված պահանջարկի շուկայական փոփոխություններում և օգտագործելով գործարար կապերը, Հայաստան ներկրեց /պայմանական/ մեծ քանակով անձնական հիգիենայի պարագաներ:

2020 թվականի ֆինանսական արդյունքների ամփոփումից հետո ընկերության յուրաքանչյուր բաժնետեր` Պողոսը և Պետրոսը, վաստակեց 1 200 000 դոլարի համարժեք դրամ : Ընկերությունը վճարել էր բոլոր հարկերը, այդ թվում Պողոսին և Պետրոսին վճարումից առաջ, հաշվարկել և բյուջե էր փոխանցել եկամտահարկը շահութաբաժնից:

Պողոսը որոշեց վաստակած միլիոնը ներդնել Բաթումի քաղաքում, գնելով հյուրանոցային համալիրներում ապարտամենտներ: Դրանք չեն հարկվում գույքահարկով: Իսկ ստացած եկամուտից, կվճարի եկամտահարկ Վրաստանի բյուջե:

Պետրոսը որոշեց կառուցել Երևանում առանձնատուն՝ իր երազածը: Պայմանագիր կնքեց «ԴղյակՇին» ՍՊԸ -ի հետ, որն էլ իրականացրեց շինարարությունը:

Մեզ հաջողվեց «ԴղյակՇին» ՍՊԸ -ի հաշվապահի միջոցով որոշ տվյալներ ստանալ:

Այսպես`

 

Այսպիսով`

 

Պետրոսի դղյակաշինության պատճառով վճարված աշխատավարձի և շահութաբաժնի գումարները նույնպես մտան ՀՀ տնտեսական գործունեության շրջանառության մեջ ստեղծելով հավելյալ արժեք, վճարումներ բյուջե և այլն: Մատակարարները, օրինակ ցեմենտի գործարանը, նաև այլ հարկեր վճարեց բյուջե:

Քանի որ Պետրոսի դղյակաշինությունը այդպիսի հետևանքներ էր առաջացրել, ՀՀ կառավարությունը ի դեմս ֆինանսների նախարարի և Վարչապետի որոշում կայացրեց Պետրոսին պատժել գույքահարկով՝ 6 000 000 դրամի չափով: Նա այդ գումարը պետք է վճարի ամեն տարի: Տնից տեղից հեռու, Պետրոսից հետո էլ նրա ժառանգները պետք է վճարեն այդ գումարը ամեն տարի: Պողոսը լուռ ծիծաղում է Պետրոսի անհեռատեսության վրա:

«Պողոս և Պետրոս» ՓԲԸ-ն հնարավոր է աշխատում է Ռուսաստանում կամ այլ երկրում:

Պողոսը այնտեղ է ներդրում կատարում, իսկ Պետրոսը ցանկանում է կառուցել առանձնատուն Հայաստանում, գնել բնակարան Երևանում:

 

ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ անշարժ գույքի հետ կապված օրենսդրական փոփոխությունները երկարատև և մանրամասն քննարկումների արդյունք են, կրում են հեղափոխական բնույթ և նպատակաուղված են`

Վերականգնել եկամտահարկի համահարթեցման հետ կապված սոցիալական արդարության սկզբունքի խաթարումը
Քաղաքացիների մոտ ձևավորել ադեկվատ վերաբերմունք պետական բյուջեի նկատմամբ
Զարգացնել Հայաստանում քաղաքաշինական կուլտուրան
Անշարժ գույքի հարկման մասով 4,3 անգամ մեծացնել մուտքերը տեղական բյուջեներ
Թուլացնել մեր հոգեկան առողջության վրա դղյակների ճնշող ազդեցությունը

Փորձենք վերլուծել ասածը:

Արդյո՞ք խաթարվել է սոցիալական արդարության սկզբունքը եկամտահարկի համահարթեցման պատճառով: Այս հարցը առանձին քննարկման խնդիր է, սրան մենք կվերադառնանք հետագայում:

Արդյո՞ք վերականգնվում է սոցիալական արդարությունը Պողոսի օրինակում: Պատկերացնենք, որ Պետրոսը երեկ էր վաստակել գումարը, օրինական ճանապարհով, վճարելով բոլոր հարկերը, գնել է բնակարան, շքեղ բնակարան, կառուցել առանձնատուն կամ դղյակ: Այսօր Պետրոսը եկամուտներ չունի: Այսօր մենք Պետրոսին պարտադրում ենք վճարել էլ ավելի բարձր գույքահարկ: Արդյոք սա խոսում է սոցիալական արդարության մասին:

Մի փոքր պատմական էքսկուրս:

Գույքահարկը ծագել է հողից ստացվող եկամուտները հարկման միտումով: Քանի որ եկամուտների հարկումը կապված է եղել հասկանալի դժվարությունների հետ, հարկվել է հողը, որպես եկամուտ առաջացնող հիմնական միջոց: Հետագայում սկսվել են հարկվել նաև եկամուտներ առաջացնող շենքերը և շինությունները: Ընդգծենք եկամուտներ առաջացնող, եկամուտներ բերող, եկամուտներ ստեղծող հիմնական միջոցները: Իշխանությունները բոլոր երկներում միշտ էլ հակված են քաղաքացիներին էլ ավելի հարկելու: Շահութահարկի, եկամտահարկի գործիքները հայտնվելուց հետո էլ գույքահարկը շատ երկրներում շարունակում է գործել, լինելով ըստ էության միջնադարյան հարկման համակարգի ռուդիմենտ: Նշենք, օրինակ, որ Միացյալ Թագավորությունում գույքահարկ, այն հասկացությամբ ինչպես մեր մոտ, գոյություն չունի, ոչ անշարժ գույքից, ոչ հատկապես շարժական գույքից: Անշարժ գույքի ձեռք բերման ժամանակ, կա գույքահարկի ռուդիմենտար երևույթներ:

Ֆինանսների նախարարը հիմնավորելով գույքահարկի բարձրացումը հղում է անում այլ պետությունների: Այլ պետություններում չկա գույքահարկ շարժական գույքի նկատմամբ: Ձեր տրամաբանությամբ այն մեզ մոտ պետք է չեղարկվի:

Տրամաբանակա՞ն է արդյոք Պետրոսին կամ քաղաքացուն, ով չունի եկամուտներ, հարկել գույքահարկով,: Արդարացի՞ է արդյոք գույքահարկը ընդհանրապես: Քաղաքացին կատարելով բոլոր հարկային պարտավորությունները գումար է վաստակում: Գնում է բնակարան, վճարված գումարի 30 տոկոսը շինարարական կազմակերպություները հարկերի տեսքով վճարում են բյուջե: Իշխանությունները քաղաքացուն հարկում են նաև գույքահարկով: Սա տրամաբանակա՞ն է, արդարացի՞ է, առաջադե՞մ է, նպաստու՞մ է ներդրումային մթնոլորտին:

Ինչպիսի՞ վերաբերմունք է առաջանում Պետրոսի մոտ բյուջեի նկատմամբ, Պողոսի մոտ, կամ քաղաքացու, ով չունի եկամուտներ, բայց պարտավորված է վճարել գույքահարկ, թեկուզ սիմվոլիկ: Բյուջեի նկատմամբ վերաբերմունքը, պահանջատիրությունը, քաղաքացիների մոտ կարելի է և պետք է ձևավորել եկամտային հարկի մասին օրենքում փոքր փոփոխություն կատարելով՝ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է վճարում եկամտահարկը:

Հնարավո՞ր է, արդյոք, ստիպողաբար, անարդարացի, անտրամաբանական, հետադիմական միջոցներով զարգացնել հանրապետությունում քաղաքաշինական մշակույթ:

Այն որ թե տեղական և թե պետական բյուջեն կարիք ունեն մուտքերի ավելացման կասկածից վեր է: Կարելի՞ է արդյոք կեղծ ռեֆորմիստական լոզունգներով հիմնավորել տեղական բյուջեի մուտքերի մեծացումը:

Սահմանենք եկամտահարկի, այդ թվում շահութաբաժնից վճարվող եկամտահարկի, առանձին 5-ից 10 տոկոսանոց սանդղակ, բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար: Թողարկենք պետական պարտատոմսեր 10-ից 20 տարվա մարման ժամկետով, 0 տոկոսադրույքով: Դիմենք մեր քաղաքացիներին, բացատրենք իրավիճակը, հայցենք նրանց հանդուրժողականությունը: Բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների հավելավճարները կոմպենսացնենք պարտատոմսերով:

Թուլացնել մեր հոգեկան առողջության վրա դղյակների ճնշող ազդեցությունը: Ահա գլխավոր նպատակը: Վարչապետը իր խոսքի մեջ ասաց`

«Մարդիկ տներ կառուցում են ըստ էության առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու, որովհետև մտածում են ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող` այնքան ավելի իրենց սոցիալական դերը մեծանում է: Եթե նույնիսկ այդպես ուրեմն մյուսներին պետք է վճարեն:»

Մեկնաբանությունները ավելորդ են: Ոչ թե գույքահարկ, այլ պարզապես նախանձահարկ:

Մի պահ մոռանանք գույքահարկի մասին:

Հիշենք մեր հեղափոխությունը: Հեղափոխության գլխավոր նպատակը մարդակենտրոն, քաղաքակիրթ, արդարացի պետության կառուցումն է:

Այս տեսանկյունից դիտարկենք, թե ինչպիսին պետք է լինի ընդհանրապես հարկային համակարգը`

Հարկատու կորող է լինել միայն մարդը, քաղաքացին,
Հարկատու կարող է լինել քաղաքացին, ով ունի եկամուտ։
Հարկային համակարգի տեսլականը Հաղթած Հեղափոխության Հայաստանում պետք է լինի`

ՀՀ-ում գործում է միայն մեկ հարկ` եկամտահարկ: Քաղաքացին այն հաշվարկում և վճարում է բյուջե ինքնուրույն:

Այս թեզի վերլուծությանը կանդրադառնանք հաջորդիվ:

Գույքահարկը պետք է փոխարինվի եկամտահարկի բարձրացմամբ: Դա կլինի արդարացի, տրամաբանական, չի վատացնի ներդրումային մթնոլորտը: Պողոսը չի ծիծաղի Պետրոսի վրա:

Հուսանք, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորները օրենսդրական նախաձեռնության հեղինակներից կփորձեն ստանալ մեր բարձրացրած հարցերի պատասխանները:

Արմեն Ստեփանյան

myvoice.am