Միավոր բնակչության հաշվով օրական մահացությամբ աշխարհում 2-րդ հորիզոնականում ենք. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսից օրական մահացությունների թվով երեկվա դրությամբ Հայաստանը 2-րդն է աշխարհում, իսկ նոր դեպքերի թվով 6-րդ հորիզոնականում ենք:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Օրական մահացությամբ 2-րդ, նոր դեպքերով՝ 6-րդ հորիզոնականում ենք․․․ Սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը։
Կառավարությունը (ի դեմս վարչապետի խոսնակի), պատասխանելով ՀԿ-ների՝ Հայաստանում երկշաբաթյա խիստ կարանտին հայտարարելու պահանջին (մերժելով այն), կոչ է անում ՀԿ-ներին աջակցել հանրության շրջանում վիրուսի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը։
Հարց չկա, վաղուց ենք անում, շարունակելու ենք։ Բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով հանրային արշավ ենք անում, ապատեղեկատվությունների դեմ ենք պայքարում, տեղերում ոստիկաններին ենք հսկում (որ իրենք էլ իրենց գործը անեն) ու նույնիսկ աջակցում ենք դիմակ ներկրող տնտեսվարողներին (որ դիմակները էժանանան)։
Բայց այս պատերազմում հրամանատարությունը կառավարությանն է։ Կառավարությանը աջակցելով հանդերձ չենք կարող չհարցնել՝ այդ ո՞նց եղավ, որ Հայաստանը COVID19-ի դեմ պայքարում աշխարհում գրավեց ամենավատ հորիզոնականները։
Երեկվա դրությամբ մենք միավոր բնակչության հաշվով օրական մահերի քանակով ամբողջ աշխարհում զիջում էինք միմիայն Մեծ Բրիտանիային, իսկ օրական նոր դեպքերի առումով 6-րդ հորիզոնականում էինք (զիջելով Քաթարին, Ջիբութիին, Չիլիին, Պերուին ու Քուվեյթին)։ Աղբյուրը՝ ECDC:
Խնդրում եմ՝ ՀԿ-ներին այդպես ինքնավստահ պատասխանելուց հիշեք, որ դուք այս պահի դրությամբ COVID19-ի դեմ պատերազմում պարտվող հրամանատարություն եք»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ