Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան ԱՄՆ-ն դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը․ ինչպես դա կազդի Հայաստանից դիմողների վրա TikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը Մենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետ Ուհանը Միսուրիի նահանգից պահանջել է 50 մլրդ դոլար անվանարկման համար ՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք» Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան (տեսանյութ) 29-ամյա տղամարդը Երևան-Մոսկվա չվերթի օդանավում իրեն ոչ ադեկվատ է պահել, ապա տևական ժամանակ հայհոյել աշխատակիցներին Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր «Օպելում» պայթյուն է տեղի ունեցել. Վարորդին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց Ոստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Դատախազության հայցը բավարարվել է. Արագածոտնի Շամիրամ համայնքին կվերադարձվի 17.7 հա մակերեսով հողատարածք

Առաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել ԿԽՄԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում տրամադրել Ռուբենի կարգավիճակի վերաբերյալ. Վերոնիկա ԶոնաբենդՍարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպանՆիկոլ Փաշինյանը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըԱլավերդի-Ճոճկան ավտոճանապարհին բшխվել են «Volkswagen Passat»-ը և «Howo» բետոնախառնիչը. 2 վիրավnրներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են ԵրևանԼիբանանա-իսրայելական խաղաղության բանակցությունների երրորդ փուլը կկայանա 2026 թվականի հունվարի 7-ինԱՄՆ-ն դադարեցնում է Green Card-ի խաղարկության ծրագիրը․ ինչպես դա կազդի Հայաստանից դիմողների վրաՍեղանի խաղերը մտերմացնում են ընտանիքներին տոների ժամանակ. ConversationԱՄՆ Սենատը մինչեւ նոր տարի չի լուծի պետական մարմինների ֆինանսավորման հարցը. PoliticoԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվելԱրդյոք գիտեն՝ որ ուղղությամբ է համագործակցել. Սերժ Սարգսյանը՝ Եզրաս Սրբազանի՝ КГБ գործակալ լինելու մասինԿամպուչիայի մոտ 500 հազար բնակիչներ հեռացել են իրենց տներից Թաիլանդի հետ հակամարտության պատճառովԱռանց անկախ Ուկրաինայի Մոսկվան կգա Լեհաստանի հետեւից. ԶելենսկիՔայլի Ջենները Kylie Cosmetics-ի տոնական երեկույթին հիացրել է իր շքեղ վարդագույն զգեստովՀայկական YEPREM բրենդի զարդերը փայլել են «Էմիլին Փարիզում» սերիալի 5-րդ եթերաշրջանումTikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը FIFA The Best. Կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ու ավագի քվեարկությունըԲանգլադեշում բողոքի ցույցեր են տեղի ունենում երիտասարդ քաղաքական գործչի մաhից հետոՄենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետԲժիշկը զգուշացրել է ցածր յուղայնությամբ մթերքների վտանգների մասինԵրևակայության ուժը. Գիտնականները բացահայտել են դրական մտածողության նյարդակենսաբանական հիմքը«Իմնեմնիմի-2» անվանումը ստացած քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ փաստաբանՈւհանը Միսուրիի նահանգից պահանջել է 50 մլրդ դոլար անվանարկման համարՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք»Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան (տեսանյութ)29-ամյա տղամարդը Երևան-Մոսկվա չվերթի օդանավում իրեն ոչ ադեկվատ է պահել, ապա տևական ժամանակ հայհոյել աշխատակիցներին«Արմավիր» ՔԿՀ-ում մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ քննարկում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ԱՆ ՔԿԾ ներկայացուցիչների մասնակցությամբԵրևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր«Օպելում» պայթյուն է տեղի ունեցել. Վարորդին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոցՈստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱդրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել երկրում մասշտաբային համաներման մասինԴատախազության հայցը բավարարվել է. Արագածոտնի Շամիրամ համայնքին կվերադարձվի 17.7 հա մակերեսով հողատարածք Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնըԾառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարանՌուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակելՊուտինը կասկածել է, որ Զելենսկին իսկապես տեսանյութը նկարահանել է Կուպյանսկի մուտքի մոտՍտորագրվել է 2026–2030 թթ. Հայաստան–ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը«Ակնկալում ենք՝ ամեն ինչ կլուծվի միասնականությամբ». Տեր Եսային՝ Արցախի թեմի առաջնորդին փոխելու խնդրանքի մասինՄարզային դպրոցների տարրական դասարանների երեխաներն օգտվում են «Դպրոցական տաք սնունդ» ծրագրից Կբացվի Քանաքեռավանն Արաբկիրին կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհըԱրշիլ Գորկու հեղինակած մի կտավ շուտով Հայաստանում կլինի. ԿԳՄՍ նախարարԺաննա Անդրեասյանն ընդունել է Ռուբեն ՀախվերդյանինՀայտարարում ենք նստացույց. ֆինանսական խարդախությունից տուժածները ՔԿ–ի մոտ նստացույց սկսեցինՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. ՊուտինՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» քվեարկությունըWildberries-ում մեկնարկում է պատվերների ստացման կետերի ռեբրենդինգըՏարվա վերադարձ. Մալխաս Ամոյանը դարձել է UWW-ի հատուկ մրցանակակիրԱյս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով ադրբեջանական ծագման A95 բենզինըԱղբատարը Հերացի թունելի սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնե սյանն ու կողաշրջվել. կա տուժածԹրամփը հաստատել է ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ 900 միլիարդ դոլարի չափով«Ժողովուրդ». ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննության
Կարծիք

Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը

Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին։ Իհարկե, այս չորս սիմվոլն էլ երկրի զարգացման հետ որեւէ կապ չունեն, սակայն ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այնպես էլ այժմ գերագնահատվում է դիմակների դերը, ընդհուպ՝ մինչեւ վարչապետի հայտարարություն, թե դիմակ կրելով մենք կարող ենք զրոյացնել վարակակիրների թիվը։

ՀԴՄ-ները եւ դիմակներն ունեն կարեւոր զուգահեռներ։ Երկու դեպքում էլ առանց խորանալու բնագավառի խնդիրների մեջ՝ մի դեպքում տնտեսության, մյուս դեպքում՝ առողջապահության, իշխանությունները հայտնագործում են պարզունակ համադարմաններ, որոնք հայտարարվում են, թե ոլորտների խնդիրների լուծման բանալիներն են։ Երկու դեպքում էլ այս խախտումների դեմ պայքարում են պատժիչ մարմինների եւ պատժիչ տուգանքների միջոցով։ Երկու դեպքում իշխանությունների մտահոգությունն անգամ պատահական խախտումների համար աղմուկ բարձրացնելն է, քան հարցը տրամաբանության մեջ լուծելը: Օրինակ` կարելի է համադրել Արշակ Զաքարյանի հացատանը կերած քյաբաբի համար Նիկոլ Փաշինյանի աղմուկը ՀԴՄ տպելու թղթի բացակայության համար ամուսիններին նույն մեքենայի մեջ դիմակ պարտադրելու հետ։

Ամենակարեւորը՝ երկու դեպքում իրադրության վատ արդյունքների համար պատասխանատվությունը դրվում է «ժողջանի» վրա: Այսինքն`մեր վարչապետն ամեն ինչ անում է ձեզ համար, բայց քանի որ դուք ՀԴՄ չեք պահանջում (դիմակ չեք կրում), ապա վատ եք ապրելու (ապա հիվանադանալու եք ու մեռնեք)։ Եվ իհարկե, այն լայն դաշտ է բացում Նիկոլ Փաշինյանի սիրելի գործի՝ մեղավորներ փնտրել-գտնելու ու հանդիմանել-մուննաթ գալու համար։ Այս առումով ՀԴՄ-ն ու դիմակը իշխանության սրտի գործիքներն են, իսկ ամեն ինչի պատասխանատուն մնում է ժողովուրդը։

Ավելի վատն այն է, որ Նյուտոնի երրորդ օրենքը գործում է նաեւ հասարակական հարաբերություններում։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հասարակությունը բաժանել է սեւերի ու սպիտակների, ապա նրա ուղերձներին ենթարկվում են իր սպիտակները, իսկ սեւերն, ասենք, հայտարարում էին՝ տար էդ ՀԴՄ-դ Նիկոլին տուր։ Եվ դա միայն Նիկոլ Փաշինյանին հակադրվելու զուտ ցանկությունը չէր։ Քաղաքացիները տեսնում էին, որ հանուն ՀԴՄ-ների պայքարը վեր է ածվում իրենց հանդեպ ծաղրի՝ լուրջ կոռուպցիոն դրսեւորումներով, բայց նաեւ՝ որ դրանից ոչինչ չէր փոխվում տնտեսության մեջ։

Նույն զավեշտալի, բայց տխուր դրությունը դիմակների դեպքում է, երբ «սեւ» քաղաքացիների մի մեծ խումբ չի հավատում դիմակի զորությանը, քանի որ այդ մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Պատճառը միայն նրան հակադրվելը չէ, որ մարդիկ հասկացել են ոչ միայն որ նա հաճախ սուտ է խոսում, որ արժեզրկել է իր խոսքը։ Պատճառներից է նրա եւ նրա կառավարության ոչ պրոֆեսիոնալ, անհեթեթ, անգամ՝ հիմար հայտարարությունները, քաղաքացիներին ծաղրելը։ Պատճառներից է դիմակներ կրելու պայմանների հակասականությունը եւ անտրամաբանականությունը։ Պատճառներից է, որ ինչպես ՀԴՄ-ների դեպքում էր, շատ իրավապահներ դիմակ դնելուն հետեւելու փոխարեն, պարզապես որս են կազմակերպում՝ բռնելու իրավիճակը, երբ ինչ-որ քաղաքացի ինչ-որ պահի հանում է դիմակը։ Պատճառներից են դիմակների արտադրության, վաճառքի եւ գների հետ կապված լուրջ կոռուպցիոն կասկածները։ Պատճառներից է, որ չեն հասկանում, ինչպես մսխվեց 104 մլն․ դոլար օգնությունը եւ հավաքված շուրջ 1 մլրդ դրամը, իսկ իրավիճակն ավելի վատացավ։ Եվ, ի վերջո, պատճառներից է այն, կառավարությունը քաղաքացիների բուժումը կիսատ է թողնում եւ տուն ուղարկում, որոշում է սորտավորել հիվանդներին, որոշել, թե ով է արժանի բուժման, եւ ով՝ մահվան։

Պողոսների դեպքում իրավիճակն այլ է։ Պողոսները չեն կարող մեղավոր լինել, քանի որ նրանք արել են պրոտոկոլի բոլոր կետերը․ «դըմփ-դըմփ-հու» ասել են, ջուջուլը կերել են, քֆուրը գրել են։ Նրանք ամբողջովին վստահում են Նիկոլին, երբ վերջինս խոսում է, որ սաղ Սերժն ա մեղավոր։ Այլ դեպքերում էլ են վստահում Նիկոլին, բայց էնպես թեթեւ, մի քիչ։ Հիմա Նիկոլը չի ասել, որ նախկիններն են բոլորին վարակում։ Պողոսը մտածում է ու գտնում է՝ ուրեմն Բիլ Գեյթսն է, իսկ 5G-ից դիմակը չի փրկում։ Ուրեմն, ինչու անիմաստ դիմակ հագնել, եթե «մեկ ա, սաղս էլ վարակվելու ենք»։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից