Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել Հայաստանին․ Ամիրան Գամկրելիձե
Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հարց է բարձրացնում, որ իրենց օգնություն է անհրաժեշտ, ապա մենք պատրաստ ենք ամեն ինչ անել՝ մեր իրավասության շրջանակներում, կապված թեսթավորման կամ այլ հարցերի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հայտնում է «Գրուզիա-օնլայն»-ը։
Ինչպես գիտեք, մի շաբաթ առաջ տեղի ունեցավ մի փոքր թյուրիմացություն: Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, միշտ սատարում ենք միմյանց, եւ մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ: Եթե Հայաստանի կենտրոնը հարց բարձրացնի, որ իրենց օգնություն է պետք, ապա մենք պատրաստ ենք անել ամեն բան, ինչը մեր իրավասության շրջանակներում է՝ կապված թեսթավորման կամ այլ հարցերի հետ»,- ասել է Գամկրելիձեն:
Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Վրաստանն ընդունել Հայաստանից կորոնավիրուսով հիվանդների, նա նշել է. «Եթե Հայաստանին այսօր այդ օգնությունը պետք է, ես վստահ եմ, որ Վրաստանի կառավարությունն ու առողջապահության նախարարությունը չեն մերժի եւ կնախաձեռնեն բոլոր միջոցները: Առաջին հերթին, Հայաստանի առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի այդ հարցը, եւ այդ դեպքում, ես վստահ եմ, որ Վրաստանը դա կլուծի: Ինչպես գիտեք, վրացիներն առաջինն էին, որ եկել էին Սպիտակ՝ երկրաշարժի ժամանակ: Մենք միշտ պատրաստ ենք»:
Նրա խոսքերով՝ Վրաստանը եւ Հայաստանը առողջապահության պահպանման ոլորտում համագործակցության լավ փորձ ունեն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...