Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատարը քննիչներին թույլ չի տվել խուզարկել նստավայրը
Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար վարչապետ Հվան Գյո Անը մերժել է քննիչների խնդրանքը աջակցել Երկնագույն տան՝ նախագահի նստավայրի տարածքի խուզարկությանը։ Այս մասին լրագրողների ասել է պետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Այդ քննչական գործողություններն անհրաժեշտ են պետության ղեկավարի պաշտոնից կոռուպցիոն սկանդալի ֆոնին հեռացված նախկին նախագահ Պակ Կըն Հեի գործի շրջանակում։ Անցյալ շաբաթ քննիչները դատարանի համապատասխան օրդերով արդեն փորձել էին մտնել Երկնագույն տան տարածք, սակայն անվտանգության աշխատակիցները ներս չէին թողել նրանց։ Պատճառը խուզարկության ենթակա օբյեկտի հատուկ կարգավիճակն է։
«Մեր դիրքորոշումն այն է, որ Երկնագույն տուն մուտքի թույլտվության որոշումը կայացնում է ոչ թե նախագահի պաշտոնակատարը, այլ վարչակազմի ղեկավարն ու անվտանգության ծառայության պետը»,– լրագրողներին ասել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը