Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Ճգնաժամի հիմնական աղբուրը «Իմ քայլի» անսահմանափակ իշխանությունն է․ Ավետիք Չալաբյան

Տառացիորեն երկու շաբաթ առաջ գրել էի, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած ՍԴ կազմացրման հանրաքվեն պետք է չեղարկել, և վերադառնալ Սահմանադրության համակարգված փոփոխությունների քննարկմանը, փորձելով երկրում առկա ընդհանուր կառավարման ճգնաժամը լուծել լայն հանրային քննարկումների և փոխզիջումների ճանապարհով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը, ՍԴ դեմ պայքարի իր ճարտասան առաջամարտիկի ձեռքերով, Ազգային ժողովի քննարկման էր բերել «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որը նախատեսում է հանրաքվեի չեղարկման հնարավորություն՝ ԱԺ երկու երրորդ մեծամասնության կողմից։ Թեև տեսականորեն չեղարկման հնարավորությունը խելամիտ մեխանիզմ է, և պետք է գոյություն ունենա որոշակի պայմաններում, քննարկման ժամանակ հնչեցին մի քանի խիստ զավեշտական մտքեր և հիմնավորումներ, որոնց պարզապես չեմ կարող շրջանցել», գրել է Ավետիք Չալաբյանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրն օրինակ է բերում «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ հայտարարությունները, թե իրենց հիմնական մտահոգությունը հանրային առողջությունն է։

«Այսօր, երբ «Իմքայլական» կառավարության համատարած ձախողումների պատճառով Հայաստանը դարձել է համավարակի տարածման տեմպերով աշխարհում բացասական ռեկորդակիրներից մեկը, այս հայտարարությունը առնվազն ծաղրալի է հնչում, մանավանդ, եթե հիշենք, թե «Իմ քայլը» ինչպես էր շարունակում հանրաքվեի քարոզարշավը՝ ի հեճուկս խելամիտ մարդկանց բազմաթիվ հորդորների»։

Մեկ այլ կարկառուն «Իմքայլական» հայտարարեց, որ իրենց խնդիրը ՍԴ ճգնաժամը հաղթահարելն է, և իրենք ամեն դեպքում ձև կգտնեն այն հաղթահարելու, հանրաքվեով թե առանց հանրաքվե, թեև համավարակի Հայաստան ներթափանցումից հետո անցած երեք ամիսների ընթացքում պարզ է դարձել, որ ճգնաժամի հիմնական աղբուրը մեր երկրում «Իմ քայլի» անսահմանափակ իշխանությունն է, ոչ թե ՍԴ-ն, և դրա հաղթահարման համար նոր ԱԺ ընտրություններ են պետք համավարակի հաղթահարումից հետո։

Եվ վերջապես, «Իմ քայլի» ամենակարկառուն գործիչներից մեկը հայտարարեց, որ իրենք օրը մի հատ հանրաքվե կարող են անցկացնել, ու հաղթելու ընդհանրապես որևէ խնդիր չունեն։ Ինձ այդ բարձրագոչ հայտարարությունը հիշեցրեց հայտնի դասականի «ինչքան տոկոս կուզենք կխփենք» պատմական արտահայտությունը, որի հետևանքները բոլորիս են հայտնի»։

Ավետիք Չալաբյանը նշում է, որ հատուկ անուններ չի նշում, քանի որ «Իմ քայլի» պատգամավորների միջև «վաղուց արդեն» մեծ տարբերություններ չի տեսնում։

«Ինձ թվում է, որ այս մարդիկ պարզապես նման են են իրականությունից կտրված, սեփական անփոխարինելիության առասպելին հավատացած, արագ խորտակվող նավի թիերին շղթաներով կապված նավաստիների, որոնց նավավարը տեսնում է արագ մոտեցող խութերը, բայց արդեն որևէ բան ձեռնարկելու ընդունակ չի։ Իրականությունն այն է, որ հանրաքվեն տապալված է, և եթե այն անցկացվի, մեր քաղաքացիները լավագույն դեպքում անտարբերությամբ իրենց դիրքորոշումը կհայտնեն այս մեծախոսներին, իսկ վատթարագույն դեպքում՝ կգնան և «ՈՉ» ասելով, ցույց կտան, որ արդեն հոգնել են այս կրկեսից։ Իսկ մենք, ինչպես մերժում էինք այս հանրաքվեն, այնպես էլ մերժում ենք հիմա, ու սպասում ենք նրան, որ ինչպես «Իմ քայլը» այն նախաձեռնեց, այնպես էլ հիմա այն չեղարկի, ու հանգիստ թողի ՍԴ-ն ու մեր քաղաքացիներին»։