«Երկրում վարակի տարածման մասշտաբները փոքր են, ռիսկերն էլ հասցվել են նվազագույնի». Վրաստանի վարչապետը հայտնել է հունիսի 8-ից ռեստորանների ու սրճարանների վերաբացման մասին
Վրաստանի խորհրդարանում այսօր ունեցած ելույթի ընթացքում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված սահմանափակումների աստիճանաբար չեղարկման շրջանակում հունիսի 8-ից կվերսկսվի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքն ու կբացվեն ռեստորաններն ու սրճարանները: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը:
«Այս քայլերը նախևառաջ արվում են ի շահ մեր քաղաքացիների՝ հաշվի առնելով նրանց սոցիալ-տնտեսական պահանջները: Բայց մենք պետք է հիշենք, որ այդ քայլերի համար պարտադիր պայման է պահպանել համաճարակի այն տեմպերը, որը մենք ունենք այսօր: Մեզնից յուրաքանչյուրը պետք է դիմակ կրի հասարակական վայրերում»,-ասել է վարչապետը:
Գախարիան տեղեկացրել է, որ հունիսի 1-ից էլ երկրում կբացվեն բոլոր առևտրի կենտրոնները:
«Հունիսի 8-ից ռեստորաններում հասանելի կլինեն բոլոր ծառայությունները, ռեստորանները կաշխատեն լիարժեք: Հունիսի 8-ից կբացվեն միայն այն հյուրանոցները, որոնք Առողջապահության նախարարության կողմից համապատասխան ախտահանում են անցել»,-նշել է Գախարիան:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ հունիսի 8-ից կվերսկսվի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը, ուղևորները պետք է երթևեկեն բացառապես դիմակով:
Անդրադառնալով երկրում կորոնավիրուսի տարածման տեմպերին՝ Գախարիան նշել է, որ համաճարակային իրավիճակը Վրաստանում հսկողության տակ է գտնվում, աճի տեմպերն էլ հասցվել են նվազագույնի:
«Մենք հնարավորություն ունենք արագացնելու տնտեսության վերականգնման պլանը: Այսօր Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը մեզ տվյալներ է ներկայացրել, ըստ որի երկրում վարակի տարածման մասշտաբները փոքր են, ռիսկերն էլ հասցվել են նվազագույնի»,-ասել է վարչապետը:
Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 735 դեպք, վարակման հետևանքով մահացել է 12 մարդ:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...