Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

Զառա Հովհաննիսյան. «Դատական համակարգի անկախության երաշխիքների մասին խոսելն այս պահին անժամանակ է»

Հարցազրույց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հետ

- Դատական համակարգի հանդեպ գրեթե միշտ արձանագրվել է վստահության դեֆիցիտ։ Փոխվե՞լ է իրավիճակը։

- Մենք առաջին հերթին պետք է ելնենք հարցադրումից, թե ինչո՞ւ չկա դատարանների հանդեպ վստահություն, վեր հանենք պատճառները և դիտարկենք արդյո՞ք վստահության բարձրացման ուղղությամբ արվել են անհրաժեշտ քայլեր։ Դատական համակարգի հանդեպ վստահությունը ձևավորվում է այն դեպքում, երբ դատարանները գործում են անկախության սկզբունքի հիման վրա՝ գործադիր և օրենսդիր իշխանություններից զատ, ինչպես նաև կոռոմպացված չեն։ Մենք տարիներ շարունակ ունեցել ենք մի դատարան, որը եղել է կախյալ և կոռումպացված, այդ իսկ պատճառով հանրության վստահությունը այդ համակարգի վերաբերյալ եղել է շատ ցածր։ Հարկ է հիշել 2013 թվականին հրապարակված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, որը վերաբերում էր արդար դատաքննության իրավունքին։ Զեկույցում հստակորեն նշված էին Դատական համակարգին վերաբերող բոլոր արատավոր երևույթները։
Այժմ փորձենք հասկանալ արդյո՞ք փոխվել է իրավիճակը։ Երկրում որոշակիորեն իրավիճակը փոխվել է, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, քանի որ այն հստակ նշված սակագները, որոնց մասին խոսվում էր համատարած և անթաքույց, այժմ դատապարտվում է, և կաշառք վերցնելն ու տալը բարդացել է։ Դա դրական փոփոխություն է, սակայն դատական համակարգի անկախության համար ոչ բավարար պայման։ Եթե հավելենք նաև դատական համակարգի դեմ անցյալ տարի կազմակերպված արշավը և վարչապետի կողմից հնչեցված դատարանները շրջափակելու կոչը, ապա կարելի է ասել, որ դատական համակարգի անկախության երաշխիքների մասին խոսելն այս պահին անժամանակ է։

- Իշխանությունները, ըստ էության, հրաժարվեցին համատարած վեթինգից։ Դուք ինչպե՞ս եք գնահատում վեթինգի հետաձգումը կամ հրաժարումը:

- Եթե փորձենք գնահատել մինչ այժմ գործադիրի կողմից իրականացված քայլերը, ապա տրամաբանական հաջորդականություն գտնել այդտեղ դժվար է։ Դատական համակարգը վեթինգի ենթարկելու մասին մոտեցումը հրապարակվեց անմիջապես դատարանների շրջափակման ակցիայից հետո, որը բավականին լուրջ քննադատության հանդիպեց, հատկապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։ Կոնկրետ իմ քննադատությունը վերաբերում էր նրան, որ՝ անկախ դատական համակարգի նկատմամբ հասարակության և իմ ունեցած վերաբերմունքից, շրջափակման կոչը ոչ թե խնդրի համակարգային լուծում առաջարկող շարունակական, օրինկան գործընթաց էր, այլ գործադիրի կողմից դատարանների վրա ճնշում գործադրելու փորձ։ Հավանաբար հենց այդօրինակ քննադատությունն էր պատճառը, որ նույն օրը, հապճեպ, և ակնհայտորեն լուրջ քննարկման և մշակման չենթարկվելով, հրապարակվեց դատական համակարգի վեթինգի վերաբերյալ հայտարարություն։ Արդյո՞ք հենց վեթինգն էր այն գործիքը, որով հնարավոր էր համակարգային փոփոխության հասնել։
Հիշեցնեմ, որ 2018 թվականից ի վեր քաղհասարակության և իրավագիտական շրջանակներում լայնորեն քննարկվում էին անցումային արդարադատության կիրառման մասին առաջարկություններ։ Անցումային արդարադատության նպատակն ավելի լայն է, դրա իմաստը ոչ թե վրեժխնդրությունն է, այլ, առավելապես արդարության վերականգնումը։ Տարիներ շարունակ իրավապահ համակարգի կողմից իրականացված ակնհայտ չարաշահումների, ապօրինությունների ու անարդարությունների արդյունքում տուժածների իրավունքների վերականգնումն ու որոշակի փոխհատուցումների տրամադրումը։ Իհարկե, դա շատ բարդ գործընթաց է, քանի որ անցումային արդարադատություն համաշխարհային պրակտիկայում կիրառվում է հետ-հակամարտային իրավիճակներում, ինչպե նաև, երբ կատարվում է անցում մի քաղաքական համակարգից՝ մյուսին։ Մեր պարագայում մենք չունենք անգամ հստակ քաղաքական գնահատական՝ նախկին վարչախմբին ու քաղաքական համակարգին։ Այսինքն, անցումային արդարադատության մասին խոսել նման իրավիճակում անիմաստ է, ինչպես նաև, համակարգային բարեփոխումների իրականացումը և կատարված հանցագործությունների հետագայում բացառման երաշխիքների ստեղծումը՝ անիրատեսական։ Ինչ վերաբերում է վեթինգ իրականացնելու մասին պատրաստակամությանը, ապա անձամբ ինձ համար անակնկալ չէր, նույնիսկ սպասելի էր, որ առնվազն հռչակված տարբերակով չի իրագործվի, քանի որ ցանկացած հապճեպ որոշում, որը չի անցնում լուրջ մասնագիտական քննարկումներ, կյանքի կոչելու ճանապարհին բազմաթիվ ձևափոխումներ է ապրում։ Ուստի, մեծ հիասթափություն չեմ ապրում, քանի որ երկու տարվա ընթացքում վերլուծում եմ քայլերի տրամաբանական ընթացքն ու կանխատեսել էր այսպիսի հանգուցալուծումը։

- Կան մտահոգություններ, որ դատական համակարգը օգտագործվում է քաղաքական շահերի համար։ Ի՞նչ ռիսկեր կան դրա հետևում։

Իրականում, մեր երկում նորություն չէ դատական համակարգը օգտագործել քաղաքական նկատառումներով և կարծես թե բոլորը վարժվել են դրան։ Նախկին կառավարող ուժը ամբողջովին վերահսկողության տակ էր պահում դատական համակարգը, լայնորեն օգտվում համակարգի ծառայություններից, ամենաբարձր օղակներում կոռուպցիայի լայնածավալ դրսևորումներից մինչև ուղղորդված վճիռների կայացում, ու դա որևէ դիմադրություն չէր առաջացնում դատավորների կողմից, որպեսզի իրենց մասնագիտական արժանապատվությունը պաշտպանեն և գործեն ՀՀ սահմանադրությամբ ամրագրված անկախության սկզբունքին հավատարիմ։ Որքա՞ն մարդկային ճակատագրեր են խեղվել տասնամյակների ընթացքում, իսկ դատարանները հլու-հնազանդ սպասարկել են խմբային շահը։ Իհարկե, եղել են բացառություններ, դատավորներ, որոնք գործել են մասնագիտական արժանապատվության ու խղճի տիրույթում, սակայն եթե այդ համակարգում լիներ գեթ մի գաղափարական խումբ, որի համար կարևոր լիներ մարդը, մարդու իրավունքների պաշտպանությունը, և ոչ սեփական կարիերան ու ֆինանսական բարեկեցությունը, մենք ունենայինք դատավորների՝ իրենց անկախության համար ընդվզման գոնե մեկ նախադեպ։ Եթե մինչ այժմ չենք ունեցել նման փորձ, չեմ կարծում, որ այլևս կունենանք։ Իրականում, կարծես թե բոլորը վարժվել են այն մտքին, որ օրենսդիրը գործադիրի որոշումները դակողն է, իսկ դատարանները՝ գործադիրի ցանկացած վճիռներն արտադրողները։ Իշխանության երեք թևերի հավասարակշռության մոտեցումը՝ թեև օրենսդրորեն ամրագրվել, սակայն իրավակիրառ պրակտիկայում բոլորովին այն պատկեր է, ցավալի մտածելակերպ է, որը հնարավոր չեղավ փոխել։
Այնպես որ նորություն չէ և դատական համակարգը մշտապես ծառայեցվել է քաղաքական շահերին։ Դերևս 2013 թվականի ՄԻՊ զեկույցում հստակ ներկայացվում էին դատավորների նկատմամբ ճնշումները և դրանք իրականացնելու համար կիրառվող ռեպրեսիոն մեխանիզմները, երբ հաճախ ստորադաս ատյանի դատավորները վերածվում էին տեխնիկական աշխատանք իրականացնող կամակատարների, իսկ վերադաս դատարաններում կային նրանց կառավարող դատավորներ։ Համակարգային փոփոխությունների չգնալու պարագայում կա ռիսկ, որ նախկինում փորձարկված պրակտիկաները կապահովեն իրենց շարունակականությունը։

- Ի՞նչ է պետք դատաիրավական համակարգի իրական բարեփոխման եւ անկախության համար։

- Դատաիրավական համակարգի բարեփոխման համար առնվազն պետք է առավել լայն դիտարկել այդ համակարգը, ոչ միայն դատարաններ, այլև ոստիկանություն, քննչական մարմիններ, ինչպես նաև դատախազություն, որպես վերահսկող մարմին։ Եթե մենք դնում ենք միայն դատավորների խնդիրը, ապա առնվազն անտեսում ենք այն բոլոր իրավախախտումների պրակտիկաները, որոնք կատարվում են ոստիկանությունում, քննչական մարմիններում և այլն։ Ռեֆորմների միասնականությունն ու փոխկապակցվածությունը կարող է բերել փոփոխության։ Դատաիրավական համակարգի բարեփոխումների մասնագետ չեմ, բայց որ նման համակարգային մոտեցման անհրաժեշտություն կա, դա հաստակ է։ Մինչև չունենանք անկախ դատարաններ, մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության մասին խոսելը դժվար է։ Կարծում եմ, դատական համակարգի առողջացման համար առնվազն պետք է անցկացնել դատավորների ակտիվների, կասկածելի կապերի, ինչպես նաև, գիտելիքների ու հմտությունների ստուգում։ Սակայն, կարծես թե այդ ամենը մոտ ապագայում մեզ չի սպասվում։

Top-News.am